Այսօր: Շաբաթ, 15 Մարտի 2025թ.
Ջերմուկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 78
ՋԵՐՄՈՒԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Որոշում N 19-Լ
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ Ջերմուկ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Ջերմուկ համայնք
ՀՀ Վայոց Ձորի մարզ, ք. Ջերմուկ, (0287) 2-12-17, 060-74-70-77, jermuk.vayotsdzor@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

17 հունվարի 2025 թվականի N 19-Լ

ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՍՆԱԿՑԱՅԻՆ ԲՅՈՒՋԵՏԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ, ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԸ, ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետի, 11-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ և 4-րդ կետերի, 37-րդ հոդվածի պահանջներով, հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2023 թվականի նոյեմբերի 2-ի «Հայաստանի Հանրապետության համայնքներում մասնակցային բյուջետավորմամբ ձևավորված ծրագրերի իրականացման նպատակով Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեից համայնքներին սուբվենցիաների տրամադրման կարգը հաստատելու մասին» N 1890-Ն որոշման հավելվածի 6-րդ և 11-րդ կետերը, Ջերմուկ համայնքի ավագանու 2022 թվականի փետրվարի 10-ի «Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքում տեղական ինքնակառավարմանը բնակիչների մասնակցության կարգը հաստատելու մասին» N 16-Ն և 2024 թվականի դեկտեմբերի 25-ի «Ջերմուկ համայնքում 2025 թվականին մասնակցային բյուջետավորման գործընթացը սկսելու մասին»  N 81-Ա որոշումները՝ որոշում եմ՝

1․ Ջերմուկ համայնքում 2025 թվականի մասնակցային բյուջետավորման գործընթացը իրականացնելու, գործընթացի փուլերի՝  նախապատրաստական աշխատանքների կազմակերպման, իրազեկման, առաջարկների ընդունման և նախնական գնահատման, ծրագրերի իրականացման  և հաշվետվությունների ընդունման  նպատակով,  ստեղծել հանձնաժողով հետևյալ կազմով`

Հանձնաժողովի նախագահ` Աշոտ Խաչատրյան    /համայնքի ղեկավարի տեղակալ/

       նախագահի տեղակալ՝   Կարեն Գևորգյան /համայնքի ղեկավարի խորհրդական/

             անդամներ՝  Հակոբ Թադևոսյան / համայնքի ղեկավարի օգնական

                               Արմինե Ղազարյան   /համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների  հավաքագրման բաժնի պետ/

                               Ստեփանոս Վարդանյան /համայնքապետարանի աշխատակազմի գլխավոր մասնագետ/

                               Սաթենիկ Կարապետյան /համայնքապետարանի աշխատակազմի գլխավոր մասնագետ/

                               Հայկուհի Առաքելյան /համայնքապետարանի աշխատակազմի առաջատար մասնագետ/

                               Աշխեն Սարգսյան /համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հավաքագրման բաժնի առաջատար 
                                                               մասնագետ/

                               Արտակ Բագրատյան /Կեչուտ գյուղի վարչական ղեկավար/

                               Սևակ Մկրտչյան /Գնդեվազ գյուղի վարչական ղեկավար/

                              Լուսիկ Սարգսյան   /համայնքի ավագանու անդամ,  ավագանու ֆինանսավարկային, համայնքի սոցիալ-                                                                                                                       տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ/     

                               Մանան Գևորգյան  /համայնքի ավագանու անդամ,  ավագանու ֆինանսավարկային, համայնքի սոցիալ- տնտեսական հարցերի  մշտական                                                                   հանձնաժողովի անդամ/

                               Լիլիթ Զոհրաբյան /համայնքապետարանի աշխատակազմի տեղեկատվական համակարգի օպերատոր/

                              Գոռ Թադևոսյան   /«Ջերմուկ համայնքի մարզամշակութային կենտրոն» ՀՈԱԿ-ի տնօրեն/

                              Գեղանի Խաչատրյան /համայնքի բնակիչ, «Ջերմուկ համայնքի Ռ․ Մելիքյանի անվան արվեստի դպրոց ՀՈԱԿ-ի մանկավարժ/
                                

2․ Հաստատել՝

ա/ Ջերմուկ համայնքում 2025 թվականի մասնակցային բյուջետավորման իրականացման միջոցառումների ժամանակացույցը՝ համաձայն հավելված 1-ի։

բ/ սույն որոշման 1-ին կետով ստեղծված հանձնաժողովի լիազորությունները՝ համաձայն հավելված 2-ի։

գ/ հանձնաժողովի աշխատակարգը՝ համաձայն հավելված 3-ի։

դ/առաջարկ-նախագծերի ներկայացման հայտի և նախնական գնահատման աղյուսակի ձևաթղթերը՝ համաձայն հավելված 4-ի։

3․ Հանձնաժողովին՝ 2025 թվականի մասնակցային բյուջետավորման գործընթացը իրականացնել ժամանակացույցի համաձայն։ 

4․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՎԱՀԱԳՆ ԱՐՍԵՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(15.91 Կբ)
(15.38 Կբ)
(14.92 Կբ)
(37.67 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Ջերմուկ, Մյասնիկյան 8
(0287) 2-12-17, 060-74-70-77
jermuk.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53070621@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՋԵՐՄՈՒԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner