Հայտարարությունների քանակը`
98
|
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
(Վերջնաժամկետը լրացել է)
|
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
|
|
ԼԻԼԻԹ ԶՈՀՐԱԲՅԱՆ
|
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
|
|
07/10/2024
|
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
|
|
30/10/2024
|
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
|
|
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հայտարարվում է մրցույթ՝ Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքի «Գնդեվազ համայնքի մանկապարտեզ»ՀՈԱԿ
Հայտարարվում է՝
1․Պարուսույցի՝ 0․25դրույք,
2․Երաժշտության դաստիարակ՝ 0․25 դրույք,
3․ Ֆիզկուլտուրայի հրահանգիչ՝ 0․25 դրույք թափուր տեղերի համար։
Մրցույթն անցկացվում է երկու փուլով՝ թեստավորման և հարցազրույցի։ Թեստավորման փուլն անցկացվում է՝ ՀՀ ԿԳՄՍՆ №-471-Ա/2, «25» մարտի 2022թ. հաստատած հարցաշարի։ Հարցազրույցի փուլի հարցաշարը կազմում է հաստատությունը և յուրաքանչյուր մասնակցի հետ հարցազրույցն անցկացվում է առանձին։
Որակավորման պահանջները`
1) Միջին մասնագիտական կամ բարձրագույն /բակալավր, դիպլոմավորված մասնագետ, մագիստրոս/ մասնագիտական կրթություն՝ համապատասխան որակավորմամբ։
Մրցույթին մասնակցելու համար պետք է ներկայացնել՝
- դիմում.
- կրթության մասին փաստաթուղթ /դիպլոմ/.
- անձը հաստատող փաստաթուղթ.
- աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք կամ աշխատանքային գրքույկ /առկայության դեպքում/.
- ինքնակենսագրություն /Ձև 4/.
- մեկ լուսանկար 3x4 չափի.
- այլ պետությունների քաղաքացիները՝ Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ.
- Հայաստանի Հանրապետության արական սեռի քաղաքացիները ներկայացնում են նաև զինվորական գրքույկ կամ զինվորական կցագրման վկայական.
- հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթուղթ /դրանց առկայության դեպքում/
Տնօրենի կողմից նշանակված պատասխանատու անձը ներկայացված փաստաթղթերի բնօրինակները համեմատում է պատճենների հետ, բնօրինակները՝ վերադարձնում։
Եթե ներկայացված փաստաթղթերի ցանկն ամբողջական չէ, կամ առկա են թերություններ, Մասնակիցը կարող է մինչև փաստաթղթերի ընդունման ժամկետի ավարտը վերացնել թերությունները և համալրել փաստաթղթերի ցանկը։
Փաստաթղթերն ընդունվում են 2023թ․հոկտեմբերի 7‑ից հոկտեմբերի 30 -ը ներառյալ ամեն օր՝ ժամը 9։00-ից մինչև 16։00-ն, բացի շաբաթ, կիրակի և այլ ոչ աշխատանքային օրերից։ Մրցույթը կկայանա փաստաթղթերի ընդունման ավարտից հետո ոչ ուշ, քան 5 աշխատանքային օրվա ընթացքում։
Հասցե՝ Վայոց ձորի մարզ, Ջերմուկ համայնք, գ․Գնդեվազ 8‑փող 1‑ին փակ, թիվ3, «Գնդեվազ համայնքիմանկապարտեզ» ՀՈԱԿ
Տեղեկությունների համար զանգահարել՝ 077195544հեռախոսահամարով։
|
| | |
|
|
|
Հայտարարություն
(Վերջնաժամկետը լրացել է)
|
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
|
|
ԼԻԼԻԹ ԶՈՀՐԱԲՅԱՆ
|
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
|
|
03/10/2024
|
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
|
|
30/10/2024
|
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
|
|
Հայտարարվում է մրցույթ՝ Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքի ««Զատիկ» մանկապարտեզ» ՆՈՒՀ ՀՈԱԿ
Հայտարարվում է երաժշտության դաստիարակի՝ 0.75 դրույք, պարուսույցի՝ 1.25 դրույք, ֆիզկուլտուրայի հրահանգչի՝ 0.25 դրույք թափուր տեղերի համար։
Փաստաթղթերն ընդունվում են 2024թ. հոկտեմբերի 3-ից մինչև հոհտեմբերի 30-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 9։00-ից մինչև 15։00-ն, բացի շաբաթ, կիրակի և այլ ոչ աշխատանքային օրերից։ Մրցույթը կկայանա փաստաթղթերի ընդունման ավարտից հետո ոչ ուշ, քան 5 աշխատանքային օրվա ընթացքում։
Հասցե՝ Վայոց ձորի մարզ, ք. Ջերմուկ, Ձախափնյակ 2/3, ««Զատիկ» մանկապարտեզ»:
Տեղեկությունների համար զանգահարել՝ 091555584 հեռախոսահամարով։
|
| | |
|
|
|
Հայտարարվում է մրցույթ՝ Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքի ««Զատիկ» մանկապարտեզ» ՆՈՒՀ ՀՈԱԿ-ՈՒՄ
(Վերջնաժամկետը լրացել է)
|
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
|
|
ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ՍԱԹԵՆԻԿ
|
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
|
|
25/07/2024
|
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
|
|
21/08/2024
|
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
|
|
Հայտարարվում է երաժշտության դաստիարակի՝ 0.25 դրույք, պարուսույցի՝ 1.25 դրույք, ֆիզկուլտուրայի հրահանգչի՝ 0.5 դրույք թափուր տեղերի համար։
Փաստաթղթերն ընդունվում են հուլիսի 25-ից մինչև օգոստոսի 21-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 9։00-ից մինչև 15։00-ն, բացի շաբաթ, կիրակի և այլ ոչ աշխատանքային օրերից։ Մրցույթը կկայանա փաստաթղթերի ընդունման ավարտից հետո ոչ ուշ, քան 5 աշխատանքային օրվա ընթացքում։
Հասցե՝ Վայոց ձորի մարզ, ք. Ջերմուկ, Ձախափնյակ 2/3, ««Զատիկ» մանկապարտեզ»:
Տեղեկությունների համար զանգահարել՝ 091555584 հեռախոսահամարով։
|
| | |
|
|
|
ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ
(Վերջնաժամկետը լրացել է)
|
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
|
|
ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ՍԱԹԵՆԻԿ
|
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
|
|
21/06/2024
|
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
|
|
09/07/2024
|
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
|
|
2024 թվականի հուլիսի 9-ին, ժամը 12։00-ին Ջերմուկի համայնքապետարանում տեղի կունենա «Արմստրոյ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված Ջերմուկ քաղաքի տարածքում գործող ըմպելասրահ հուշարձան շենքի վերակառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ հանրային քննարկում( չորրորդ հանրային քննարկում։)
|
ԿԻՑ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
|
|
|
| | |
|
|
|
ՀԱՅՏԱՐԱՐՎՈՒՄ Է ՆԵՐՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԵՐԹՈՒՂԻՆ ՍՊԱՍԱՐԿԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԸ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄՐՑՈՒՅԹ
(Վերջնաժամկետը լրացել է)
|
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
|
|
Գոհար Թադևոսյան
|
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
|
|
12/06/2024
|
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
|
|
19/06/2024
|
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
|
|
ԵՐԹՈՒՂԻ
|
Անվանումը և համարը
|
Սկզբնակետը (ավտոկայարան, ավտոկայան, ենթակարգ. կետ)
|
Վերջնակետը
(ավտոկայարան, ավտոկայան, ենթակարգ. կետ)
|
Տեսակը (ավտոբուսային/ միկրոավտոբուսային)
|
Սպասարկման համար պահանջվող ավտոբուսների քանակը (ներառյալ պահուստային և հաշմանդամություն ունեցող անձանց համար հարմարեցված ավտոբուսների քանակը)
|
Ներհամայնքային
|
ք․ Ջերմուկ, «Հայփոստի» բաժանմունքին կից կանգառ
|
Ջերմուկ համայնքի Կեչուտ գյուղի մուտքի մոտակայքի կանգառ (նախկին հիվանդանոցի շենքի մոտ)
|
միկրոավտոբուսային
|
3
|
1. Երթուղին սպասարկելու իրավունքը ժամանակավոր ստանալու համար դիմումներն անհրաժեշտ է ներկայացնել երթուղին սպասարկելու իրավունքը ժամանակավոր հատկացնելու մասին հայտարարությունը հրապարակելուց հետո 7 օրվա ընթացքում:
2. Երթուղին սպասարկելու իրավունքը ժամանակավոր ստանալու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը.
1) Հայտ` N 2 ձևի:
2)*Ավտոբուսների գրանցման վկայագրեր (ժամանակավոր կտրոն):
3)*Ավտոբուսի նկատմամբ սեփականության կամ օգտագործման իրավունքի առկայությունը հավաստող փաստաթուղթ:
4)*Ավտոբուսն այլ տեսակի վառելիքով շահագործելու համար վերասարքավորելու (կահավորելու) դեպքում` շահագործման և վերասարքավորման օրինականությունը հաստատող փաստաթուղթ:
3.Հավաքակայանի սեփականության կամ օգտագործման իրավունքը հավաստող փաստաթղթեր, գիշերակացով երթուղիների դեպքում վերջնակետում ավտոբուսների կայանումը, պահպանումը, նախաուղերթային տեխնիկական զննումը և վարորդների բուժզննումն ապահովելու նպատակով կնքված պայմանագրեր:
4.Ավտոկայարանային ծառայություն մատուցող կազմակերպության հետ կնքված սպասարկման նախնական, իսկ ներհամայնքային փոխադրումների դեպքում երթակարգավարական ծառայություններ մատուցող կազմակերպության հետ կնքված ծառայություններ մատուցելու նախնական պայմանագիր (գործող պայմանագրի առկայության դեպքում նախնական պայմանագիր չի պահանջվում):
5.Փակ ծրարով ներկայացնում է երթուղու սպասարկման համար առաջարկվող մեկ ուղևորիփոխադրավարձը։
Նշված փաստաթղթերի պատճենները ներկայացվում են մեկ օրինակից, կազմակերպության կողմից սոսնձված և ստորագրված փաթեթով:
Հանձնաժողովը դիմումները կամփոփի դրանք ստանալու վերջնաժամկետից 3 աշխատանքային օրվա ընթացքում:
Դիմումներն անհրաժեշտ է ներկայացնել ՀՀՎայոց ձորիմարզ, Ջերմուկհամայնք, ք. Ջերմուկ, Մյասնիկյան փողոց 8, 2-րդհարկ, երկուշաբթիիցուրբաթօրերը, մինչև 18:00:
Հեռախոսահամար– (0287) 2-12-17, 060-74-70-77՝ լրացուցիչ տեղեկություն ստանալու համար:
*Չի ներկայացվում հայտ-պարտավորագիր ներկայացնելու դեպքում:
ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
|
| | |
|
|
|
ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ/ ՄԺԾԾ 2025-2027ԹԹ․
(Վերջնաժամկետը լրացել է)
|
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
|
|
ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ՍԱԹԵՆԻԿ
|
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
|
|
05/06/2024
|
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
|
|
12/06/2024
|
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
|
|
Հարգելի համայնքի բնակիչներ․
Ս/թ հունիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Ջերմուկի համայնքապետարանի վարչական շենքի 2-րդ հարկում /հասցեն՝ ք․ Ջերմուկ, Մյասնիկյան 8/ տեղի է ունենալու Ջերմուկ համայնքի 2025-2027թթ «Միջնաժամկետ ծախսերի ծրագրի» նախագծի վերաբերյալ հանրային քննարկում։
Ակնկալում ենք Ձեր ակտիվ մասնակցությունը։
|
| | |
|
|
|
ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱ ԱՃՈՒՐԴ–ՎԱՃԱՌՔ ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐՆ ՕՏԱՐԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ
(Վերջնաժամկետը լրացել է)
|
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
|
|
Գոհար Թադևոսյան
|
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
|
|
05/06/2024
|
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
|
|
03/07/2024
|
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
|
|
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Ջերմուկի համայնքապետարանի՝ համայնքի տարածքում հողերի օտարման աճուրդային հանձնաժողովը հայտարարում է հետևյալ հողամասերի դասական աճուրդով վաճառքի մասին
Լոտ N 1- գյուղատնտեսական գործունեության համար, հասցեն՝ Ջերմուկ համայնք, գ․Գնդեվազ, կադաստրային ծածկագրերը՝ 10-016-0216-0118, 10-016-0208-0110, 10-016-0208-0109 և 10-016-0227-0005, ընդհանուր մակերեսը՝ 2,28784 հա, մեկնարկային գինը՝ 517500 դրամ:
Լոտ N 2- հասարակական կառուցապատման համար, հասցեն՝ Ջերմուկ համայնք, ք․Ջերմուկ,Ազատամարտիկների փողոց N 22/4, կադաստրային ծածկագիրը՝ 10-002-0032-0130, մակերեսը՝ 0,0035 հա, մեկնարկային գինը՝ 105000 դրամ:
Նշված հողամասերում չկան ճանապարհներ, ջրատար, գազատար, կոյուղու խողովակաշարեր և էլեկտրահաղորդման գծեր, սերվիտուտներ, այլ սահմանափակումներ: Աճուրդի մասնակցության վճարը լոտ N 1-ի դեպքում՝ 10000 դրամ է և լոտ N 2-ի դեպքում՝ 20 000 դրամ,որը անկախ աճուրդի արդյունքներից` ետ չի վերադարձվում: Նախավճարի չափը` մեկնարկային գնի 50%-ը, որը աճուրդի մասնակիցները մուծում են աճուրդի անցկացման օրը: Աճուրդի դրված հողամասերի աճուրդի քայլի չափը՝ մեկնարկային գնի 5 տոկոսի չափով։ Ցանկացողները ներկայացնում են հայտ` կցելով անձնագրի պատճեն (եթե ֆիզիկական անձ է) կամ հիմնադիր փաստաթղթերը (եթե ընկերություն է) և մասնակցության վճարի անդորագիրը: Աճուրդի կանոնակարգին, պայմանագրերի նախագծերին և ճարտարապետահատակագծային առաջադրանքին կարելի է ծանոթանալ տեղում, այլ պայմաններին ծանոթանալու համար կարելի է զանգահարել 028721217 կամ 060747077 հեռախոսահամարներով: Հաղթող կճանաչվի այն մասնակիցը, ով կառաջարկի առավելագույն գին: Աճուրդում հաղթող ճանաչված անձը պարտավոր է 10 օրվա ընթացքում վճարել առաջարկած ողջ գումարը և կնքել առուվաճառքի պայմանագիր: Աճուրդը կկայանա 2024 թվականի հուլիսի 9-ին ժամը 11.00-ին, համայնքապետարանի 2-րդ հարկի նիստերի դահլիճում՝ ք․ Ջերմուկ, Մյասնիկյան 8 հասցեում: Հայտերի ընդունումը դադարեցվում է աճուրդից 3 աշխատանքային օր առաջ:
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
|
| | |
|
|
|
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
(Վերջնաժամկետը լրացել է)
|
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
|
|
Գոհար Թադևոսյան
|
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
|
|
18/04/2024
|
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
|
|
03/06/2024
|
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
|
|
ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏՈՎ ՈՒՂԵՎՈՐՆԵՐԻ ԿԱՆՈՆԱՎՈՐ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐ ԸՆՏՐԵԼՈՒ ՄՐՑՈՒՅԹ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ջերմուկի համայնքապետարանը հայտարարում է ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների կանոնավոր փոխադրումներն իրականացնող կազմակերպությունների ընտրության մրցույթ` 2024 թվականի հունիսի 10-ին, ժամը 11։00-ին, Ջերմուկի համայնքապետարանում, Աջափնյակ–Ձախափնյակ–Կեչուտ միկրոավտոբուսային երթուղու համար։
Ժամանակացույցը, երթուղին, չվացուցակը ներկայացվում է կից։
|
ԿԻՑ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
|
|
|
| | |
|
|
|
ՄԱՍՆԱԿՑԱՅԻՆ ԲՅՈՒՋԵՏԱՎՈՐՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳՈՎ ՁԵՎԱՎՈՐՎԱԾ ԾՐԱԳԵՐԻ՝ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ
(Վերջնաժամկետը լրացել է)
|
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
|
|
ՋԵՐՄՈՒԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
|
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
|
|
17/04/2024
|
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
|
|
17/06/2024
|
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
|
|
Հիմք ընդունելով ՀՀ կառավարության 02.11.2023թ. N 1890-Ն որոշման առաջին կետով հաստատված հավելվածի 17-րդ և 18-րդ կետերով նախատեսված կարգավորումները` ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն (այսուհետ` նախարարություն) ամփոփել է ՀՀ Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքի մասնակցային բյուջետավորման ընթացակարգերով ձևավորված ծրագրերի իրականացման նպատակով ՀՀ 2024թ. պետական բյուջեից սուբվենցիայի ստացման երեք ծրագրային հայտերի (Գնդեվազ գյուղի խմելու ջրի ջրագծերի հիմնանորոգման ծրագիր, Ջերմուկի քաղաքային զբոսայգու բարեկարգման ծրագիր և Ջերմուկ քաղաքի Մ. Ստեփանյան փողոցի բարեկարգման ծրագիր) վերաբերյալ ՀՀ ֆինանսների նախարարության և համապատասխան ոլորտային պետական կառավարման մարմինների ներկայացրած դիրքորոշումները և եզրակացրել է, որ հայտերը կազմված են համաձայն վերոնշյալ որոշմամբ հաստատված կարգի պահանջներին համապատասխան:
Հաշվի առնելով նշյալ որոշման հավելվածի 18-րդ կետի 1-ին ենթակետը՝ նախարարությունը Գնդեվազ գյուղի խմելու ջրի ջրագծերի հիմնանորոգման ծրագրի, Ջերմուկի քաղաքային զբոսայգու բարեկարգման ծրագրի և Ջերմուկ քաղաքի Մ. Ստեփանյան փողոցի բարեկարգման ծրագրի հայտերին տվել է համաձայնություն, որոնք էլ, հիշյալ որոշման հավելվածի 22-րդ կետին համապատասխան, հրապարակվում են համայնքի պաշտոնական կայքում՝ հայտին համաձայնություն տալու մասին ծանուցումն ստանալուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում:
|
ԿԻՑ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
|
|
|
| | |
|
|
|
ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ
(Վերջնաժամկետը լրացել է)
|
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
|
|
ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ՍԱԹԵՆԻԿ
|
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
|
|
14/03/2024
|
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
|
|
26/03/2024
|
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
|
|
2024 թվականի մարտի 26-ին, ժամը 14։30-ին Ջերմուկի համայնքապետարանում տեղի կունենա «Արմստրոյ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված Ջերմուկ քաղաքի տարածքում գործող ըմպելասրահ հուշարձանի շենքի վերակառուցման վերաբերյալ երրորդ հանրային քննարկումը։
|
ԿԻՑ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
|
|
|
| | |
|
|
|
ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՍԱՀՄԱՆԵԼ Է ՆՈՐ ԿԱՐԳ
|
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
|
|
Գոհար Թադևոսյան
|
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
|
|
28/02/2024
|
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
|
|
28/02/2030
|
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
|
|
Ջերմուկ համայնքի ավագանին սահմանել է Ջերմուկ համայնքի վարչական սահմաններում գտնվող անշարժ գույքի սեփականատիրոջ կամ տիրապետողի` իր տիրապետման տակ գտնվող անշարժ գույքի և դրան հարակից ընդհանուր օգտագործման տարածքի պարտադիր բարեկարգման էությունը, ծավալը, պայմանները և իրականացման կարգը, որն ուժի մեջ է մտնում 2024 թվականի փետրվարի 28-ին։
Պարտադիր բարեկարգումը միջոցառումների համալիր է, որն ուղղված է Ջերմուկ համայնքի սանիտարական վիճակի և գեղագիտական տեսքի պահպանմանն ու բարելավմանը, բնակչության բնակվելու պայմանների հարմարավետության բարձրացմանը, ինչպես նաև համայնքի ճարտարապետական տեսքի պահպանմանը, որոնք իրականացվում են անշարժ գույքի պարտադիր ընթացիկ նորոգման, ընդհանուր օգտագործման տարածքների պարբերաբար մաքրման և բարեկարգման միջոցով:
Կարգի գործողությունը տարածվում է Ջերմուկ համայնքի վարչական տարածքում գտնվող`
1) բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքերի առաջին, կիսանկուղային և նկուղային հարկերում գտնվող ոչ բնակելի նշանակության տարածքների (այսուհետ` օբյեկտներ) սեփականատերերի կամ տիրապետողների վրա,
2) առանձին տեղակայված հասարակական, արտադրական և այլ ոչ բնակելի նշանակության շենքերի, շինությունների և կառույցների (այսուհետ` օբյեկտներ) սեփականատերերի կամ տիրապետողների վրա,
3) այգիներում, հանգստի գոտիներում, պուրակներում և ընդհանուր օգտագործման այլ տարածքներում գտնվող սրճարանների, բարերի, ռեստորանների և զվարճանքի այլ օբյեկտների (այսուհետ` օբյեկտներ) սեփականատերերի և տիրապետողների վրա,
4) ավտոկանգառների, ավտոկայանատեղերի, բենզալցակայանների և գազալցակայանների (այսուհետ` օբյեկտներ) սեփականատերերի և տիրապետողների վրա,
5) բացօթյա շուկաների և տոնավաճառների (այսուհետ` օբյեկտներ) սեփականատերերի և տիրապետողների վրա:
Խնդրում ենք հետևողական լինել Կարգով սահմանված պահանջների կատարման ուղղությամբ
Հարգանքով՝ Ջերմուկի համայնքապետարանի աշխատակազմ
|
ԿԻՑ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
|
|
|
| | |
|
|
|
ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ
(Վերջնաժամկետը լրացել է)
|
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
|
|
ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ՍԱԹԵՆԻԿ
|
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
|
|
19/02/2024
|
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
|
|
26/02/2024
|
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
|
|
2024թվականի փետրվարի 26-ին, ժամը 12։00-ին Ջերմուկի համայնքապետարանում տեղի կունենա «Արմստրոյ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված Ջերմուկ քաղաքի տարածքում գործող ըմպելասրահ հուշարձանի շենքի վերակառուցման շրջակա միջավայիր վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ երկրորդ հանրային քննարկումը։
|
ԿԻՑ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
|
|
|
| | |
|
|
|
ՀԱՅՏԱՐԱՐՎՈՒՄ Է ՀՈՂԱՄԱՍԸ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՄՐՑՈՒՅԹ
(Վերջնաժամկետը լրացել է)
|
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
|
|
Գոհար Թադևոսյան
|
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
|
|
17/11/2023
|
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
|
|
12/12/2023
|
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
|
|
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Ջերմուկ համայնքի վարչական տարածքում գտնվող հողամասերը վարձակալության և (կամ) կառուցապատման իրավունքով տրամադրելու նպատակով մրցույթների կազմակերպման մրցութային հանձնաժողովը հայտարարում է համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի վարձակալության իրավունքի տրամադրման բաց մրցույթ
Ջերմուկ համայնքի Գնդեվազ գյուղում գտնվող 10-016-0230-0113 կադաստրային ծածկագրով 0,36024 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասը (հողատեսքը՝ արոտավայր) գյուղատնտեսական գործունեություն իրականացնելու (որպես արոտավայր) նպատակով, 25 տարի ժամկետով, վարձակալության իրավունքով տրամադրելու նպատակով հայտարարվում է բաց մրցույթ, որը կկայանա 2023 թվականի դեկտեմբերի 18-ին, ժամը 11․00–ին, Ջերմուկի համայնքապետարանում՝ ք․ Ջերմուկ, Մյասնիկյան 8 հասցեում։
Հողամասի տարեկան վարձավճարի մեկնարկային չափը` 30 000 (երեսուն հազար) դրամ է։ Նշված հողամասում չկան ճանապարհներ, ջրատար, գազատար, կոյուղու խողովակաշարեր և էլեկտրահաղորդման գծեր, սերվիտուտներ։
Հողակադաստրային շրջանը՝ Վեդի Ներքին-Արփա, հողատեսքի գնահատման խումբը՝ 5։ Վարձակալողը պարտավոր է հողամասում իրականացնել բնապահպանական և հողերի պահպանության միջոցառումներ և ապահովել ագրոտեխնիկական պահանջները։
Մրցույթի մասնակցության վճարը 10 000 դրամ է, որն անկախ մրցույթի արդյունքներից` ետ չի վերադարձվում: Նախավճարի չափը` մեկնարկային վճարի 5%-ը, որը մրցույթի մասնակիցները մուծում են մրցույթի անցկացման օրը՝ մինչև մրցույթի մեկնարկը։ Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել մասնակցության հայտ` կցելով անձնագրի պատճեն (եթե ֆիզիկական անձ է) կամ հիմնադիր փաստաթղթերը (եթե ընկերություն է) և մասնակցության վճարի անդորագիրը: Հայտերի ընդունումը դադարեցվում է մրցույթի անցկացման օրվանից 3 (երեք) աշխատանքային օր առաջ։ Մրցույթում հաղթող կճանաչվի այն մասնակիցը, ով կառաջարկի առավելագույն վարձավճար և հողամասի արդյունավետ օգտագործման լավագույն պայմաններ։ Մրցույթում հաղթած անձը և հանձնաժողովը` ի դեմս նախագահի, մրցույթի արդյունքների հրապարակումից անմիջապես հետո ստորագրում են մրցույթի արդյունքների մասին արձանագրությունը։
Մրցույթում հաղթած անձն արձանագրությունը ստորագրելուց հրաժարվելու դեպքում կորցնում է մուծած նախավճարը և զրկվում է մրցույթը չկայանալու պարագայում հողամասն առանց մրցույթի վարձակալելու իրավունքից: Վարձակալության իրավունքի տրամադրման պայմանագրի և հողամասի հատակագծի նախագծերին կարելի է ծանոթանալ տեղում, այլ պայմանների ծանոթանալու համար կարելի է զանգահարել 028721217 կամ 060747077 հեռախոսահամարներով։
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
|
| | |
|
|
|
Հանրային քննարկման հրավեր
(Վերջնաժամկետը լրացել է)
|
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
|
|
Ստեփանոս Վարդանյան
|
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
|
|
30/10/2023
|
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
|
|
14/11/2023
|
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
|
|
Ջերմուկի համայնքապետարանը 2023 թվականի հոկտեմբերի 31-ից մինչև նոյեմբերի 14-ը հրավիրում է բոլոր շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձանց` մասնակցելու կազմակերպվող հանրային քննարկմանը հետևյալ հարցերի շուրջ.
1. «Ջերմուկի քաղաքային ճոպանուղու ավտոկայանատեղիի ասֆալտապատում, Ջերմուկ քաղաքի բազմաբնակարան բնակելի շենքերի բակային տարածքների ասֆալտապատում, «Ջերմուկ համայնքի «Զատիկ» մանկապարտեզ ՆՈՒՀ» ՀՈԱԿ-ի Կեչուտ գյուղի մասնաշենքի բակային տարածքի ասֆալտապատում» սուբվենցիայի ծրագիր,
2. «Ջերմուկ համայնքում կանգառների տաղավարների հիմնանորոգում, նորերի տեղադրում, Ջերմուկ համայնքի Կեչուտ գյուղի բակային տարածքի աստիճանների և հենապատի կառուցում, Գնդեվազ գյուղի գերեզմանատուն տանող աստիճանների կառուցում, Կեչուտ գյուղի հանդիսությունների սրահի հիմնանորոգում, Գնդեվազ գյուղի հանդիսությունների սրահի վերանորոգում» սուբվենցիայի ծրագիր,
3. «Ջերմուկ համայնքի Գնդեվազ գյուղի ոռոգման ցանցի ընդլայնում» սուբվենցիայի ծրագիր:
Բոլոր շահագրգիռ անձինք, ովքեր կցանկանան ծանոթանալ փաստաթղթի մշակման աշխատանքներին և նախագծի նախնական տարբերակին, կարող են յուրաքանչյուր աշխատանքային օր՝ ժամը 09.00-18.00-ը դիմել Ջերմուկի համայնքապետարան:
Նշված ծրագրերի հայտերը և տեխնիկական բնութագրերը տեղադրված են հետևյալ հղման ներքո՝ https://jermuk.am/Pages/DocFlow/Def.aspx?nt=1&dt=Projects:
Առաջարկություններն ու դիտողությունները կարող են ներկայացվել մինչև 2023 թվականի նոյեմբերի 14-ը գրավոր՝ առձեռն՝ Ջերմուկի համայնքապետարան կամ առցանց՝ info@jermukcity.am, SipanVardanyan@gmail.com էլեկտրոնային փոստի հասցեներով:
Հանրային քննարկումների ավարտին 2023 թվականի նոյեմբերի 14-ին` ժամը 11-ին, ք. Ջերմուկ, Մյասնիկյան 8 հասցեում գտնվող Ջերմուկի համայնքապետարանի վարչական շենքի 2-րդ հարկի դահլիճում տեղի կունենան հանրային բաց լսումներ:
Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար զանգահարել (0287) 2-12-17, 060-74-70-77, 077-577-560 հեռախոսահամարներով:
Ջերմուկի համայնքապետարան
|
| | |
|
|
|
ՀՈԱԿ–Ի ՏՆՕՐԵՆԻ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆԸ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՄՐՑՈՒՅԹ ՀԱՅՏԱՐԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(Վերջնաժամկետը լրացել է)
|
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
|
|
Գոհար Թադևոսյան
|
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
|
|
24/10/2023
|
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
|
|
14/11/2023
|
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
|
|
Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Ջերմուկի համայնքապետարանի աշխատակազմը հայտարարում է մրցույթ «Ջերմուկի կոմունալ տնտեսություն» ՀՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար
Ներկայացվող պահանջները
Մրցույթին մասնակցելու իրավունք ունեն տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար ներկայացվող պահանջները բավարարող Հայաստանի Հանրապետության այն գործունակ չափահաս քաղաքացիները, ովքեր ունեն՝
1) բարձրագույն կրթություն.
2) համապատասխան բնագավառի առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ.
3) իրենց պարտականությունների կատարման համար անհրաժեշտ իրավական ակտերի իմացություն (Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն, «Տեղական ինքնակառավարման մասին», «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին», «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին», «Տեղական տուրքերի և վճարների մասին», «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին», «Համատիրության մասին», «Գնումների մասին» ՀՀ օրենքներ, ՀՀ աշխատանքային օրենսգիրք և այլ իրավական ակտեր):
Տնօրենի ընտրության լրացուցիչ պայմաններն են`
1) տրամաբանելու և տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.
2) ֆինանսատնտեսական գործունեության իրականացման կարողություն.
3) համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.
4) աշխատանքի կազմակերպման և ղեկավարման անհրաժեշտ հմտություններ.
5) ենթակաների հետ վարվելու անհրաժեշտ էթիկայի կանոնների իմացություն.
6) առնվազն մեկ օտար լեզվի իմացություն:
Մրցույթը (թեստավորում և հարցազրույց) կկայանա 2023 թվականի նոյեմբերի 24-ին ժամը 11.00-ին, ՀՀ Վայոց ձորի մարզի Ջերմուկի համայնքապետարանի շենքում, հասցեն՝ ք. Ջերմուկ, Մյասնիկյան 8։
Մրցույթին մասնակցել ցանկացողները Ջերմուկի համայնքապետարանի աշխատակազմ (հասցեն՝ ք. Ջերմուկ, Մյասնիկյան 8) պետք է ներկայացնեն (անձամբ` անձնագրով կամ անձը հաստատող այլ փաստաթղթով) հետևյալ փաստաթղթերը՝
1) դիմում.
2) մեկ լուսանկար` 3x4 չափսի.
3)քաղվածք աշխատանքային գրքույկից կամ տեղեկանք աշխատանքային գործունեության մասին.
4) ինքնակենսագրություն.
5) անձնագրի, բարձրագույն կրթության դիպլոմի (արական սեռի անձինք` նաև զինգրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի) պատճենները.
6) տեղեկանք` մշտական բնակության վայրից.
7)հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր (դրանց առկայության դեպքում)։
Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր ժամը 9.00-ից մինչև 18.00-ն, բացի շաբաթ և կիրակի օրերից:
Դիմումների ընդունման վերջին ժամկետն է 2023 թվականի նոյեմբերի 14-ըժամը 18.00-ն:
Մանրամասն տեղեկությունների համար դիմել Ջերմուկի համայնքապետարանիաշխատակազմ
(հեռախոս`(060)74-70-77, (098) 17-03-71)
|
| | |
|
|
1 2 3 4 5 6 7 |
|