Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետի, 11-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ և 4-րդ կետերի, 37-րդ հոդվածի պահանջներով, հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2023 թվականի նոյեմբերի 2-ի «Հայաստանի Հանրապետության համայնքներում մասնակցային բյուջետավորմամբ ձևավորված ծրագրերի իրականացման նպատակով Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեից համայնքներին սուբվենցիաների տրամադրման կարգը հաստատելու մասին» N 1890-Ն որոշման հավելվածի 6-րդ և 11-րդ կետերը, Ջերմուկ համայնքի ավագանու 2022 թվականի փետրվարի 10-ի «Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքում տեղական ինքնակառավարմանը բնակիչների մասնակցության կարգը հաստատելու մասին» N 16-Ն և 2024 թվականի դեկտեմբերի 25-ի «Ջերմուկ համայնքում 2025 թվականին մասնակցային բյուջետավորման գործընթացը սկսելու մասին» N 81-Ա որոշումները՝ որոշում եմ՝
1․ Ջերմուկ համայնքում 2025 թվականի մասնակցային բյուջետավորման գործընթացը իրականացնելու, գործընթացի փուլերի՝ նախապատրաստական աշխատանքների կազմակերպման, իրազեկման, առաջարկների ընդունման և նախնական գնահատման, ծրագրերի իրականացման և հաշվետվությունների ընդունման նպատակով, ստեղծել հանձնաժողով հետևյալ կազմով`
Հանձնաժողովի նախագահ` Աշոտ Խաչատրյան /համայնքի ղեկավարի տեղակալ/
նախագահի տեղակալ՝ Կարեն Գևորգյան /համայնքի ղեկավարի խորհրդական/
անդամներ՝ Հակոբ Թադևոսյան / համայնքի ղեկավարի օգնական
Արմինե Ղազարյան /համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հավաքագրման բաժնի պետ/
Ստեփանոս Վարդանյան /համայնքապետարանի աշխատակազմի գլխավոր մասնագետ/
Սաթենիկ Կարապետյան /համայնքապետարանի աշխատակազմի գլխավոր մասնագետ/
Հայկուհի Առաքելյան /համայնքապետարանի աշխատակազմի առաջատար մասնագետ/
Աշխեն Սարգսյան /համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հավաքագրման բաժնի առաջատար
մասնագետ/
Արտակ Բագրատյան /Կեչուտ գյուղի վարչական ղեկավար/
Սևակ Մկրտչյան /Գնդեվազ գյուղի վարչական ղեկավար/
Լուսիկ Սարգսյան /համայնքի ավագանու անդամ, ավագանու ֆինանսավարկային, համայնքի սոցիալ- տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ/
Մանան Գևորգյան /համայնքի ավագանու անդամ, ավագանու ֆինանսավարկային, համայնքի սոցիալ- տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ/
Լիլիթ Զոհրաբյան /համայնքապետարանի աշխատակազմի տեղեկատվական համակարգի օպերատոր/
Գոռ Թադևոսյան /«Ջերմուկ համայնքի մարզամշակութային կենտրոն» ՀՈԱԿ-ի տնօրեն/
Գեղանի Խաչատրյան /համայնքի բնակիչ, «Ջերմուկ համայնքի Ռ․ Մելիքյանի անվան արվեստի դպրոց ՀՈԱԿ-ի մանկավարժ/
2․ Հաստատել՝
ա/ Ջերմուկ համայնքում 2025 թվականի մասնակցային բյուջետավորման իրականացման միջոցառումների ժամանակացույցը՝ համաձայն հավելված 1-ի։
բ/ սույն որոշման 1-ին կետով ստեղծված հանձնաժողովի լիազորությունները՝ համաձայն հավելված 2-ի։
գ/ հանձնաժողովի աշխատակարգը՝ համաձայն հավելված 3-ի։
դ/առաջարկ-նախագծերի ներկայացման հայտի և նախնական գնահատման աղյուսակի ձևաթղթերը՝ համաձայն հավելված 4-ի։
3․ Հանձնաժողովին՝ 2025 թվականի մասնակցային բյուջետավորման գործընթացը իրականացնել ժամանակացույցի համաձայն։
4․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։