Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 41.3-րդ կետի 1. Սահմանել ՀՀ Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքում հանրային սննդի ծառայություն մատուցող անձանց՝ տվյալ օբյեկտին հարակից ընդհանուր օգտագործման տարածքներում ամառային (մայիսի 1-ից հոկտեմբերի 31-ը ներառյալ) և ձմեռային (նոյեմբերի 1-ից ապրիլի 30-ը ներառյալ) սեզոններին հանրային սննդի ծառայության կազմակերպման համար տարածքի օգտագործման կարգը, պայմաններն ու սահմանափակումները՝ համաձայն հավելվածի։
2. Լիազորել Ջերմուկ համայնքի ղեկավարին՝ հանրային սննդի ծառայություն մատուցող անձանց հետ տվյալ հանրային սննդի օբյեկտին հարակից, Ջերմուկ համայնքին պատկանող ընդհանուր օգտագործման տարածքներում ամառային (մայիսի 1-ից հոկտեմբերի 31-ը ներառյալ) և ձմեռային (նոյեմբերի 1-ից ապրիլի 30-ը ներառյալ) սեզոններին հանրային սննդի ծառայության կազմակերպման նպատակով կնքել համապատասխան պայմանագիր, որում պետք է նշվեն տարածքի օգտագործման կարգը, պայմանները և սահմանափակումները:
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: |