Այսօր: Երեքշաբթի, 15 Հուլիսի 2025թ.
Ջերմուկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 65
ՋԵՐՄՈՒԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Previous Next
ՎԻՃԱԿԱԳՐՈւԹՅՈւՆ
ԱՌԱՋԱՐԿՆԵՐ
Ծանոթացեք մեր քաղաքացիների առաջարկներին և ներգրավվեք քննարկումներին, թողեք Ձեր կարծիքը:
ԳՆԴԵՎԱԶ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ԽՄԵԼՈՒ ՋՐԻ ԽՈՂՈՎԱԿԱՇԱՐԻ ՎԵՐԱՆՈՐՈԳՄԱՆ ԾՐԱԳԻՐ   Մեսրոպ Հարությունյան   19 փետրվար 2024 Ջերմուկ համյանքի Գնդեվազ բնակավայր Ջերմուկ համայնքի Գնդեվազ բնակավայրի մի մասը(շուրջ 60 տնտեսություն) սնուցվում է Ջերմուկ համայնքի Տաք ջրեր կոչվող տեղանքից եկող ջրով:Ջրամատակարարման խողովակաշարի 1կմ հատվածը խիստ վնասված է: Մեր ներկայացրած ծրագրով առաջարկվում է փոխարինել խողովակաշարի վնասված հատվածը,ժամանակակից պլաստմասե խողովակով:Ինչի արդյունքում խմելու ջրի մատակարարումը բնակավայր կկարգավորվի և ջուրը կհամապատասխանի սանիտարահիգիենիկ պահանջներին:
0 210
Շինարարություն
Ջերմուկն աստղերին ավելի մոտ   Իրնա Մնացականյան   14 մարտ 2023 Ջերմուկը հայտնի է որպես առողջարանային քաղաք և Հայաստանի ամենակտիվ զբոսարջային ուղիներից մեկն է: 2022-ի սեպտեմբերյան ագրեսիայի թիրախում հայտնված Ջերմուկի նկատմամբ հետաքրքրությունն առավել ակտիվացնելու համար հնարավոր է օգտագործել ոչ միայն բուժիչ հանքային ջրերի գործոնը, այլ նաև բարձրադիր գոտում գտնվելը և պարզ և աստղազարդ երկինք ունենալը։ Ծրագրի շրջանակներում նախատեսվում է ձեռք բերել աստղադիտակ, կազմակերպել աստղադիտումներ՝ այսպիսով ավելացնելով զբոսաշրջիկների հետաքրքրվածությունն ու այցելությունները: Համայնքում առկա նոր հնարավորությունը երիտասարդներին և դպրոցականներին կմոտիվացնի աստղագիտության ուսումնասիրության ուղղությամբ և կնպաստի մասնագիտական կողմնորոշմանը:
0 3
Զբոսաշրջություն
ազգային ցուցասրահի ստեղծում   Ռիմա Զաքարյան   15 փետրվար 2023 Առաջարկում ենք զբոսաշրջիկների մեծ հոսք ապահովող Ջերմուկ համայնքի ճոպանուղու տարածքում ստեղծել ազգային կոլորիտային նմուշների (ազգային տարազներ, գորգեր, պայուսակներ, հին ավանդական հայկական կենցաղային առարկաներ, ձեռքի թեմատիկ աշխատանքներ, ) ցուցասրահ, որը կհետաքրքրի Ջերմուկ այցելող զբոսաշրջիկներին ,որոնց մեջ մեծ թիվ են կազմում օտարերկրացիները: Նրանք հնարավորություն կունենան ծանոթանալու մեր ազգային տարրերին, հագնելու ազգային տարազները, նկարվելու և հիշողության պատառիկ ունենալու Ջերմուկում անցկացրած օրերից: Ծրագիրը կապահովի նաև բյուջետային մուտքեր. * սրահի մուտքի վճար * սրահի ծառայություններից օգտվելու վճար
0 3
Զբոսաշրջություն
Մեղվաբուժություն (ապիթերապիա)   Անհայտ օգտատեր   17 մարտ 2023 Ջերմուկում բնակչությունը մշտապես զբաղվել է մեղվապահությամբ և մեղվաբուծությամբ։ Լինելով առողջարանային քաղաք՝ նպատակահարմար է նաև այստեղ զարգացնել մեղվաբուժությունը։ Ապիթերապիան (մեղվաբուժություն) մարդու հիվանդությունների բուժումն է մեղվի խայթոցով և մեղվաբուժության կենսաբանորեն ակտիվ մթերքով (մեղր, պրոպոլիս, էգ մեղվի մայրական կաթ, ծաղկափոշի, մեղուների հավաքած, բայց չմշակած ծաղկափոշի, մեղրամոմ, մեղվի թույն և այլն): Ապիթերապիան ներկայումս ինտենսիվ զարգացում է ապրում ամբողջ աշխարհում: Մշակվել ու արդեն կիրառվում են մեղվաբուժության արտադրանքի հարյուրավոր դեղաձևեր: Այսպիսով, ապիֆիտոթերապիան ֆիտոթերապիայի նոր ուղղություն է, որն ուսումնասիրում է տարբեր դեղաբույսերի հատկություններն ու ազդեցությունը` համակցված մեղվամթերքի հետ: Շնչելով փեթակի տաք օդը, օգտագործելով հատուկ շնչառական դիմակ, մենք օրգանիզմին ենք տալիս թանկարժեք բնական նյութեր, որոնք բուժիչ ազդեցություն են թողնում ամբողջ օրգանիզմի վրա: Հիմնական բույրերով հագեցած օդն օգնում է մարդկանց հետևյալ հիվանդությունները բուժելիս. • Բրոնխիտ • Ասթմա • Ալերգիաներ • Թոքերի խրոնիկ հիվանդություններ • Ինֆեկցիաների նկատմամբ բարձր ընկալունակություն • Թույլ իմունային համակարգ • Շնչառական ուղիների ինֆեկցիաներ • Խրոնիկ գլխացավեր, միգրեններ • Ստրես • Դեպրեսիա
0 3
Առողջություն և բժշկություն
«ՍՊՈՐՏ-ԿՈՄՊԼԵՔՍ»   ԱՐԱՅԻԿ ԱՌԱՔԵԼՅԱՆ   07 փետրվար 2025 Ջերմուկ համայնքի Կեչուտ բնակավայրում «Սպորտ-կոմպլեքսի» կառուցում: Բնակչության՝ հատկապես երեխաների առողջական վիճակը հասարակության և պետության բարեկեցության կարևոր ցուցանիշներից է։ Բնակչության շրջանում առողջ ապրելակերպի, ֆիզիկական ակտիվության մշակույթի արմատավորման համար մեծ նշանակություն ունի նպաստող միջավայրի և մատչելի ենթակառուցվածքների առկայությունը։ Անհրաժեշտ ենթակառուցվածքների բացակայությունը, խաղային տարածքների կրճատումը, նոր տեխնոլոգիաների լայնածավալ կիրառումը և մի շարք այլ պայմաններ խիստ բացասաբար են ազդում երեխաների ֆիզիկական առողջ ակտիվության հնարավորությունների վրա։ Անհրաժեշտ պայմանների և համապատասխան մարզագույքի բացակայությամբ պայմանավորված՝ հանրակրթական դպրոցներում շատ հաճախ ֆիզիկական կուլտուրայի դասաժամերը կրում են ձևական բնույթ։ Մարզական և ֆիզկուլտուրային-առողջարարական կառույցները պետք է կառուցվի քաղաքաշինական չափանիշների համաձայն և համապատասխանեցվեն ժամանակակից չափանիշներին, համալրվեն համապատասխան մարզական գույքով։ Միաժամանակ պետք է համապատասխան միջոցներ ձեռնարկել, որպեսզի հաշմանդամություն ունեցող անձինք կարողանան օգտվել այդպիսի կառույցներից:Գլխավոր նպատակն է ֆիզիկական ակտիվությունը և առողջ ապրելակերպը դարձնել ազգային կենսակերպ, իսկ մասնավոր նպատակը Կեչուտ բնակավայրում ֆիզիկական ակտիվությամբ զբաղվելու համար հասանելի ենթակառուցվածքի՝ ներառյալ առնվազն երեք մարզաձևով զբաղվելու հնարավորությունը: Թիրախավորել բնակավայրում ունենալ առողջ ապրելակերպի ենթակառուցվածք, որը կներառի միաժամանակ ֆուտբոլի, վոլեյբոլի, բասկետբոլի մարզադաշտեր: Հիմնախնդիրներն է լուծել համայնքում առկա հեռանկարային մարզիկների բացահայտմանը, ներգրավմանը, ինչպես նաև մարզական առաջխաղացման ոչ բավարար համակարգի բարեկարգմանը, որը կխրախուսի սպորտով զբաղվելուն, թույլ տալով իրավասու կազմակերպությունների հետ համագործակցությամբ հայտնաբերել և աջակցություն ցուցաբերել տաղանդավոր մարզիկներին: -Արհեստական խոտածածկ (պոլիէթիլային կամ պոլիպրոպիլեն) 600քմ2, -Դարպաս իր ցանցով, -Վոլեյբոլի ցանց իր հենակներով , -Բասկետբոլի շիթ զամբյուղներով և հենակով (շիթի չափսեր ՝ 180*105սմ, նախատեսված է 5,6,7 համարների գնդակի համար, ցանցի հաստություն 8մմ) 2 հատ, -Վոլեյբոլի և բասկետբոլի դաշտի հողաշերտի ամրացում 300քմ2, -Ընդամենը՝ 6.500.000 ՀՀ դրամ
0 215
Այլ
«ՏԱՖՏԻՆԳ ԱԿՈՒՄԲ»   ԱՆԱՀԻՏ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ   22 մարտ 2023 Ջերմուկ քաղաքը համարվում է ՀՀ-ի տուրիստական քաղաքներից մեկը: Բնակչության գրեթե 70% –ի զբաղվածությունը ապահովել են առողջարանները, հյուրանոցները, ռեստորանները և այլ հաստատություններ: 2022 թվականի սեպտեմբերի 13-ի Ադրբեջանի հրահրած ագրեսիայի հետևանքով բավականին տուժեց քաղաքի տուրիստական կյանքը, և որոշ հաստատություններ իրենց գործունեությունը սկսեցին ծավալել մասնակի: Արդյունքում ունենք զբաղվածության ապահովման խնդիր: Այս խնդրի մասնակի լուծման համար Ձեզ ենք ներկայանում «Տաֆտինգ ակումբ» -ի ("Tufting club") հիմնման ծրագրով: Տաֆտինգ ակումբի ստեզծման նպատակն է կանանց, աղջիկներին, պատանիներին փոխանցել գոբելենագործության հմտություններ, ներդնել նորագույն տեխնոլոգիայով աշխատելու փորձ, ինչպես նաև նոր մակարդակի հասցնել մեր ազգային ձեռագործության մշակույթը: Արդյունքում կունենանք` նոր հմտություններով զինված կանանց, աղջիկների պատանիների խումբ կունենանք նոր արտադրանք` գորգեր, նկարներ, պայուսակներ և այլն ստաղված եկամտից խմբի անդամները կունենան իրենց տոկոսագումարը քաղաք այցելող զբոսաշիջիկների համար կկազմակերպվեն վարպետաց դասրնթացներ` համագործակցելով քաղաքի հյուանոցների, առոջարանների հետ արտադրանքի վաճառքից ստացված գումարի որոշակի տոկոս կուղվի քաղաքային բյուջե
0 2
Զբոսաշրջություն
ԳՆԴԵՎԱԶ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ԱՂԲԱՀԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԾՐԱԳԻՐ   Վանիկ Մկրտչյան   19 փետրվար 2024 Ջերմուկ համյանքի Գնդեվազ բնակավայր Ջերմուկ համայնքի Գնդեվազ բնակավայրում աղբահանությունը իրականացնում է ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՋԵՐՄՈՒԿԻ ԿՈՄՈՒՆԱԼ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՀՈԱԿ-ը:Գնդեվազ բնակավայրում առկա է աղբահանությանն առնչվող մի շարք խնդիրներ:Բնակավայրում տեղադրված աղբամանները բավականին սփռված են,ինչը դժվարացնում է աղբահանության գործընթացը:Աղբամանների տեղադրման վայրերը ճիշտ չեն ընտրված,և ցանկապատված չեն ինչի հետևանքով թափառող շները տարածում են կուտակված աղբը ստեղծելով անհարմարություններ բնակիչների համար: Մեր առաջարկում ներկայացնում ենք խնդրի լուծման տարբերակներ Առաջարկվում է աղբամանները կոմպլեկտավորել, տեղադրել տեղափոխան համար հասանելի վայրեր:Տեղադրել պաշտմանիչ մետաղական ցանցեր:
0 170
Այլ
Տելեպորտալ   Իրնա Մնացականյան   14 մարտ 2023 Ունենալով տելեպորտալ Ջերմուկի Քույր քաղաքների միջև, կարող ենք ուղիղ կապով ծանոթանալ միմյանց մշակույթներիի հետ ու ավելի սերտ կապեր հաստատել: Տելեպորտալը տեղադրվելու է երկու քաղաքների ամենատեսարժան վայրերում, որի շնորհիվ միշտ ուղիղ կապով քաղաքի այցելուները ու քաղաքացիները կարողանալու են շփվել միմյանց հետ:
0 2
Զբոսաշրջություն
Կավը մաքրում է հոգին   Նազելի Նահապետյան   17 փետրվար 2023 Մենք լինելով հնագույն ժողովուրդներից մեկը,ունենալով խեցեգործության և կավագործության մեջ հարուստ պատմություն,պարտավոր ենք փոխանցել այն մեր հաջորդ սերունդներին։Ջերմուկ համայնքը ունի բոլոր հնարավորությունները լիարժեք ներկայացնելու մեր հարուստ պատմամշակույթային արժեքները։Կավի հետ շփումը իրենից ներկայացնում է բուժման թերապիա, որն ազատում է հոգեկան լարվածությունը և օգնում արտահայտել հույզերն ու ապրումները։Ծրագրի շրջանականերում բացված այս կավագործության արվեստանոցը,հնարավորություն կտա երեխաներին սովորելու խեցեգործության հմտություններ,ծանոթանալու մեր ազգայինին ու մշակույթային արժեքներին ։Քաղաք այցելող զբոսաշրջիկները կարող են մասնակցել վարպետաց դասերին,ցուցահանդես վաճառքներին,տեղում կազմակերպվող մշակույթային միջոցառումներին։ Այսպիսով ծրագիրը կնպաստի համայնքի զարգացմանն ու ակտիվացմանը ինչպես նաև կապահովի բյուջետային մուտքեր։
0 3
Մշակույթ և ժառանգություն
Գրադարանի տարածքի բարեկարգում արհեստական լճակների կառուցում   Հրայր Մկրտչյան   06 փետրվար 2024 Ջերմուկ համայնքի Համայնքային գրադարանը Վայոց ձոր մարզի ամենարդիական ու հագեցած գրադարանն է։ Այն ունի տարեկան 1000-ից ավել գրանցված ընթերցող,ինչպես նաև  գրադարանի ծառայություններից օգտվում են զբոսաշրջիկներ։ Գրադարանի բակային հատվածը գտնվում է շատ անբարեկարգ վիճակում, այն ունի հիմնանորոգման կարիք։ Անհրաժեշտ է հիմնանորոգել տարածքի ցանկապատված հատվածները, կանաչապատել տարածքը՝ տնկելով եղևնիներ և  ծառեր, տեղադրել ընթերցանության համար նոր ժամանակակից տաղավար, նստարաններ, լուսավորել , կառուցել նաև փոքրիկ արհեստական լճակներ։  Ծրագրի արդյունքում կունենանք գրադարանի կից բարեկարգ  տարածք, ժամանցի կենտրոն , որից  կօգտվեն համայնքի բոլոր բնակիչները, ընթերցողները և զբոսաշրջիկները։
0 140
Կանաչ քաղաք և բարեկարգում
Կինոդիտման և սեմինարի տարածք   Հրայր Մկրտչյան   31 հունվար 2023 Ծրագիրը իրենից ներկայացնում է ունենալ այնպիսի տարածք, որտեղ կկազմակերպվեն կինոդիտումներ Ջերմուկ համայնքի բնակիչների և հանգստացողների համար։ Ինչպես նաև կանցկացվեն բացօդյա դասընդացներ, քննարկումներ և, ինչու ոչ, քաղաքայի միջոցառումներ։ Ջերմուկը, լինելով զբոսաշրջային քաղաք, ունի ժամանցի վայրերի խիստ կարիք։ Ջերմուկի բնակիչները, ինչպես նաև զբոսաշրջիկները, հատկապես ամռան ամիսներին, ունեն ժամանցի ապահովման խնդիր։ Ունենալով կինոդիտման, դասընդացների և միջոցառումների համար նախատեսված տարածք, որոշ չափով կլուծենք նրանց զբաղվածության խնդիրը՝ կապահովենք նրանց արդյունավետ և ուսուցողական ժամանցը։ Ձեռք բերելով տարածքը և անհրաժեշտ գույքը, ամռան ամիսներին նախատեսվում է նաև կազմակերպել ամառային ճամբարներ դպրոցահասակ երեխաների համար։ Նաև կանցկացվեն դասապատրաստումներ, գրքերի և ֆիլմերի քննարկումներ։
0 1
Զբոսաշրջություն
ՄԱՆՈՒԿՆԵՐԻ ԱՇԽԱՐՀ   ՆՈՐԻԿ ԱՌԱՔԵԼՅԱՆ   05 փետրվար 2025 «ՄԱՆՈՒԿՆՐԻ ԱՇԽԱՐՀ» Ծրագիրը նախատեսում է Ջերմուկ քաղաքում ստեղծել երեխաների համար նախատեսված ժամանցային կենտրոն՝ «Մանուկների աշխարհ»: «Մանուկների աշխարհը» կլինի մի հեքիաթային վայր, որտեղ երեխաները կարող են իրենց զգալ ուրախ և երջանիկ: Երեխաները շրջապատված կլինեն խաղալիքներով, մանկական նկարներով, կկազմակերպվի հեքիաթային և մուլտ հերոսների՝ տիկնկիների հետ հանդիպում: Կենտրոնում երեխաների համար կստեղծվեն բոլոր անհրաժեշտ պայմանները: «Մանուկների աշխարհ» կհաճախեն 3-10 տարեկան երեխաներ: «Մանուկների աշխարհ»ի դռները բաց կլինեն Վայոց Ձորի մարզի բոլոր գյուղերի ու քաղաքների երեխաների համար։ Երեխաները մշտապես կգտնվեն մեր ուշադրության կենտրոնում, իսկ ծնողները հնարավորություն կունենան վայելել մի քանի ժամվա հանգիստ: Երեխաները կենտրոնում կմնան առանց ծնողների: Կենտրոնը կգործի ամբողջ տարի: Փակ տարածք 200քմ 1-ին սենյակ գունավոր ավազներ, զարգացնող խաղեր, 2-րդ սենյակ գունավոր մանր գնդակներ, պլաստմասե սղարան, բատուտ։ 3-րդ սենյակ կինոդահլիճ։ 4-րդ սենյակ առիթների կազմակերպում մուլտ հերոսներ երաժշտություն և այլն։
0 139
Այլ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Ջերմուկ, Մյասնիկյան 8
(0287) 2-12-17, 060-74-70-77
jermuk.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53070621@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՋԵՐՄՈՒԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner