Այսօր: Կիրակի, 3 Մարտի 2024թ.
Ջերմուկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 80
ՋԵՐՄՈՒԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Առաջարկներ - 2024
 
 
Գտնված գրանցումների քանակը` 9
<<ԳՆԴԵՎԱԶ ՀԱՄԱՅՆՔԻ ՄԱՆԿԱՊԱՐԶՏԵԶ>>ՀՈԱԿ-ի վերանորոգման ծրագիր   ՍԻՐՎԱՐԴ ՀԱԿՈԲՅԱՆ   20 փետրվար 2024 ԳՆԴԵՎԱԶ ՀԱՄԱՅՆՔԻ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ ՀՈԱԿ –ի տանիքն ու շենքը վերանորոգվել են համապատասխանաբար 2021 և 2022 թվականներին ,սակայն շենքի ջրահեռացումը,ջրամեկուսացումն ու աշխատանքների կազմակերպման հարմարավետությունն ապահովված չէ,մանկապարտեզի խոհանոցն ապահովված չէ անհրաժեշտ գույքով և սարքավորումներով : Այդ իսկ պատճառով անհրաժեշտ է կատարել տանիքի մասնակի վերանորոգում,շենքի երկու կողմերի հիմքերի ջրամեկուսացում ,առաջին հարկում խոհանոցի և ճաշասենյակի վերանորոգում և անհրաժեշ գույքով ապահովվում:
379 43
Այլ
Ջերմուկ քաղաքի Մ․ Ստեփանյան փողոցի բարեկարգում   Արտուշ Սիմոնյան   20 փետրվար 2024 Ջերմուկ համայնքի ավագանու 2022 թվականի հոկտեմբերի 26-ի № 84-Ա որոշմամբ Ջերմուկ քաղաքի Ձախափնյակ թաղամասի 4-րդ փողոցն անվանակոչվել է 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Մհեր Ստեփանյանի անվամբ։ Փողոցի հարևանությամբ կա չորս բազմաբնակարան բնակելի շենք։ Դրան կից գործում է նաև Ջերմուկի կրթահամալիրը։ Ծրագրով առաջարկում ենք Մ․ Ստեփանյան փողոցում կառուցել արտաքին լուսավորության համակարգ՝ երեկոյան ժամերին ապահովելով անցորդների ազատ և անվտանգ տեղաշարժը, վերակառուցել փողոցի ասֆալտե ծածկի տակով անցնող կոյուղագիծը՝ վերացնելով հաճախակի տեղի ունեցող խցանումները, որոնք ստեղծում են հակասանիտարական վիճակ, ապա՝ վերականգնել ասֆալտե ծածկույթը։ Նորակառույց արտաքին լուսավորությունը կլինի մոտ 270 մետր երկարությամբ, 10 հենասյուներով, փողոցի լիարժեք լուսավորության համար անհրաժեշտ հզորությամբ ԼԵԴ լուսատուներով, հենասյուների ցանկալի տեղադրումը՝ մեկ կողմից՝ փողոցի արտաքին սահմանից դուրս։ Ջերմուկի կոմունալ տնտեսության աշխատակիցները կապահովեն ծրագրի շարունակականությունը, դրա արդյունքների պահպանությունը և խնամքը։ Ծրագրի շահառուներն են քաղաքի բնակիչները և այստեղ այցելող հյուրերը։ Ծրագրի տեսանելիությունը ապահովելու համար՝ դրա իրագործման մասին հայտարարությունը կտեղադրվի համայնքապետարանի ֆեյսբուքյան և պաշտոնական կայքէջում։
804 152
Այլ
Ջերմուկի քաղաքային զբոսայգու բարեկարգում   Վարուժան Սարգսյան   19 փետրվար 2024 Ծրագրի նպատակը Ջերմուկի քաղաքային զբոսայգու մասնակի բարեկարգումն է։ 2021 թվականին ՀՀ կառավարության և Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ, Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից իրականացվել է Ջերմուկի քաղաքային զբոսայգու բարեկարգում, որի ընթացքում տեղադրվել են նոր եզրաքարեր և սալիկապատվել են ճեմուղիները։ Սակայն զբոսայգու մի հատվածը (այգու հիմնադիր Կ․ Ս․ Դրեպալոյի արձանից դեպի այգու վերջնամաս ընկած հատվածը) բարեկարգման ծրագրից դուրս է մնացել։ Չեն տեղադրվել նաև աղբամաններ, որը նպաստում է աղբի տարածմանը, ինչը հարիր չէ զբոսաշրջային քաղաքի կենտրոնին: Մասնակցային բյուջետավորման ծրագրով առաջարկում ենք բարեկարգել այգու նշված հատվածը՝ մոտ 3000 քմ մակերեսով, ձեռք բերել և տեղադրել 50 աղբաման, կառուցել ծաղկանոցներ, ինչը կամբողջացնի այգու հարդարված և բարելարգ տեսքը։ Քաղաքային զբոսայգու հիմնադրման ժամանակ տնկվել են հարյուրավոր բարդիներ, որոնց մեծ մասը չորացել է։ Անհրաժեշտ է նաև հատել և հեռացնել այգու չորացած ծառերը, որոնք ուժեղ քամուց և ձյան ծանրությունից կոտրվում ու վնասում են մյուս ծառերը։ Քաղաքային զբոսայգու հետագա պահպանման և սպասարկման համար, այդ թվում՝ ծառերի սանիտարական հատումները կազմակերպելու, ճեմուղիները նորոգելու, լուսավորության և ոռոգման համակարգը սպասարկելու համար, առաջարկում ենք ձեռք բերել մի շարք սարքավորումներ։ Նոր սարքավորումների շնորհիվ և Ջերմուկի կոմունալ տնտեսության ջանքերով կապահովվի ծրագրի շարունակականությունը, դրա արդյունքների պահպանությունը և խնամքը։ Ծրագրի շահառուներն են համայնքի շուրջ 8 հազար բնակիչները և մի քանի տասնյակ հազարի հասնող զբոսաշրջիկները։ Ծրագրի տեսանելիությունը ապահովելու համար՝ դրա իրագործման մասին հայտարարությունը կտեղադրվի համայնքապետարանի ֆեյսբուքյան և պաշտոնական կայքէջում։
1386 136
Կանաչ քաղաք և բարեկարգում
ԳՆԴԵՎԱԶ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ԽՄԵԼՈՒ ՋՐԻ ԽՈՂՈՎԱԿԱՇԱՐԻ ՎԵՐԱՆՈՐՈԳՄԱՆ ԾՐԱԳԻՐ   Մեսրոպ Հարությունյան   19 փետրվար 2024 Ջերմուկ համյանքի Գնդեվազ բնակավայր Ջերմուկ համայնքի Գնդեվազ բնակավայրի մի մասը(շուրջ 60 տնտեսություն) սնուցվում է Ջերմուկ համայնքի Տաք ջրեր կոչվող տեղանքից եկող ջրով:Ջրամատակարարման խողովակաշարի 1կմ հատվածը խիստ վնասված է: Մեր ներկայացրած ծրագրով առաջարկվում է փոխարինել խողովակաշարի վնասված հատվածը,ժամանակակից պլաստմասե խողովակով:Ինչի արդյունքում խմելու ջրի մատակարարումը բնակավայր կկարգավորվի և ջուրը կհամապատասխանի սանիտարահիգիենիկ պահանջներին:
558 99
Շինարարություն
ԳՆԴԵՎԱԶ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ԱՂԲԱՀԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԾՐԱԳԻՐ   Վանիկ Մկրտչյան   19 փետրվար 2024 Ջերմուկ համյանքի Գնդեվազ բնակավայր Ջերմուկ համայնքի Գնդեվազ բնակավայրում աղբահանությունը իրականացնում է ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՋԵՐՄՈՒԿԻ ԿՈՄՈՒՆԱԼ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՀՈԱԿ-ը:Գնդեվազ բնակավայրում առկա է աղբահանությանն առնչվող մի շարք խնդիրներ:Բնակավայրում տեղադրված աղբամանները բավականին սփռված են,ինչը դժվարացնում է աղբահանության գործընթացը:Աղբամանների տեղադրման վայրերը ճիշտ չեն ընտրված,և ցանկապատված չեն ինչի հետևանքով թափառող շները տարածում են կուտակված աղբը ստեղծելով անհարմարություններ բնակիչների համար: Մեր առաջարկում ներկայացնում ենք խնդրի լուծման տարբերակներ Առաջարկվում է աղբամանները կոմպլեկտավորել, տեղադրել տեղափոխան համար հասանելի վայրեր:Տեղադրել պաշտմանիչ մետաղական ցանցեր:
593 130
Այլ
Ջերմուկը և շախմատը   Ոսկինե Ավագյան   14 փետրվար 2024 Շախմատը, լինելով աշխարհում առաջատար մարզաձևերից մեկը, լայն տարածում ունի ամենուր, այդ թվում նաև Հայաստանի Հանրապետությունում: Ջերմուկ համայնքում նույնպես դեռահասների, երիտասարդների և մեծահասակների շրջանում այն մեծ հետաքրքրություն ունի, տարիներ շարունակ շախմատի աշխարհի և Հանրապետության առաջնության մրցաշարերը կազմակերպվել են մեր համայնքում։ Նշված ավանդույթը շարունակելու  , նոր մարզիկներ ունենալու , պարապմունքներ իրականացնելու համար՝՝  անհրաժեշտ է հիմնանորոգել արդի պահանջներին համապատասխան դասասենյակներ, ձեռք բերել անհրաժեշտ գույք և տեխնիկական միջոցներ: Նպատակն է նաև ՝ պահելու ՋԵրմուկի տիտղոսային անունը, որպես  շախմատային քաղաք:
285 47
Կրթություն
Արմաթն օդում   Սիփան Դանիելյան   14 փետրվար 2024 Առաջատար Տեխնոլոգիաների Ձեռնարկության միությունն ունի կրթական ոլորտում ներդրման առաջարկ՝ ծրագրի նպատակն է զարգացնել ժամանակակից ՏՏ ոլորտը երեխաների և դեռահասների շրջանում։ «Արմաթն Օդում» ծրագիրը ոչ ֆորմալ կրթական դաշտ է, որտեղ երեխաները կսովորեն ռադիոտեխնիկա, դրոնաշինություն, մոդելավորում, սարքերի ծրագրավորում, ԱԹՍ-ների պատրաստում և փորձարկում։ Ծրագիրը նախատեսված է 10 տարեկանից բարձր պատանիների և երիտասարդների և բորոր հետաքրքրվածների համար։ Սույն ծրագիրը կստեղծի երկու և ավել աշխատատեղ, որի աշխատավարձը կապահովի Առաջատար Տեխնոլոգիաների Ձեռնարկության միությունը։ Տարածքի,անհրաժեշտ տեխնիկանան միջոցների  ձեռք բերումը նախատեսում ենք իրականացնել համայնքի կողմից համաֆինանսավորմամբ:
1680 96
Կրթություն
Գրադարանի տարածքի բարեկարգում արհեստական լճակների կառուցում   Հրայր Մկրտչյան   06 փետրվար 2024 Ջերմուկ համայնքի Համայնքային գրադարանը Վայոց ձոր մարզի ամենարդիական ու հագեցած գրադարանն է։ Այն ունի տարեկան 1000-ից ավել գրանցված ընթերցող,ինչպես նաև  գրադարանի ծառայություններից օգտվում են զբոսաշրջիկներ։ Գրադարանի բակային հատվածը գտնվում է շատ անբարեկարգ վիճակում, այն ունի հիմնանորոգման կարիք։ Անհրաժեշտ է հիմնանորոգել տարածքի ցանկապատված հատվածները, կանաչապատել տարածքը՝ տնկելով եղևնիներ և  ծառեր, տեղադրել ընթերցանության համար նոր ժամանակակից տաղավար, նստարաններ, լուսավորել , կառուցել նաև փոքրիկ արհեստական լճակներ։  Ծրագրի արդյունքում կունենանք գրադարանի կից բարեկարգ  տարածք, ժամանցի կենտրոն , որից  կօգտվեն համայնքի բոլոր բնակիչները, ընթերցողները և զբոսաշրջիկները։
1170 90
Կանաչ քաղաք և բարեկարգում
Ճանապարհային երթևեկության կանոնների ուսուցանում   Արփինե Ստեփանյան   05 փետրվար 2024 Տարեց տարի ավելանում են տրանսպորտային միջոցների քանակը, զուգահեռ մեծանում է նաև երեխաների, մասնավորապես`մանկահասակ և դպրոցահասակ երեխաների մասնակցությամբ տեղի ունեցող ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը, ինչը ՝ երթևեկության կանոնների չիմացության ,դրանց կարևորությունը չգիտակցելու հետևանք է: Շատ կարևոր է երեխաների մեջ դեռ վաղ հասակում դաստիարակել կարգապահություն, փողոցներում և ճանապարհներին երթևեկության կանոնների պահպանում՝ նախադպրոցական ուսումնական հաստատություններում անվտանգ երթևեկության կանոնների ուսուցմամբ: Անհրաժեշտ է իրականացնել մանկավարժական պարապմունքներ, զրույցներ, էքսկուրսիաներ ,իսկ ճանապարհներին և փողոցներում երեխաների վարքի ուսուցման ժամերին կարող են մասնակից դառնալ նաև Ճանապարհային ոստիկանության աշխատակիցներ: Պարապմունքների իրականացման համար՝ նպատակահարմար ենք գտնում Ջերմուկ համայնքի մանկապարտեզների դիմային բակերը, միջոցառումների իրականացման դահլիճները կահավորել ուսումնական պարագաներով, ճանապարհային նշաններով / նկարների տեսքով/ և մանկական տրանսպորտային միջոցներով: Բակերում անհրաժեշտ է գծանշել խաչմերուկներ, հետիոտնային անցումներ, ժամանակավոր կամ հիմնական լուսացույցներ, ճանապարհային նշաններ և այլ սարքավորումներ: Գործնական պարապմունքներ պետք է անցկացնել բակում ՝ ցույց տալով հետիոտների և տրանսպորտային միջոցների երթևեկությունը, երթևեկության կարգավորման տեխնիկական միջոցները: Նպատակահարմար եմ գտնում պարապմունքների ժամանակ ցուցադրել նաև էլեկտրոնային տեսանյութեր, կազմակերպել էքսկուրսիաներ, վիկտորինաներ, անվտանգ երթևեկության մրցումներ և այլն: Պարապմունքները անհրաժեշտ է իրականացնել շաբաթական երկու անգամ՝ 1-ական ժամով, պետք է գրանցվեն դաստիարակների դասամատյանում՝ նշելով ուսումնասիրած նյութը:
1265 68
Կրթություն
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Ջերմուկ, Մյասնիկյան 8
(0287) 2-12-17, 060-74-70-77
jermuk.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53070621@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՋԵՐՄՈՒԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner