Առաջարկներ
ՋԵՐՄՈՑՆԵՐ ՋԵՐՄՈՒԿՈՒՄ
Մեսրոպ Հարությունյան
10 փետրվար 2025
Ջերմոցներ Ջերմ Ջերմուկում ծրագիրը համայնքի բնակիչների կողմից հավանության արժանանալու դեպքում,նախատեսվում է իրականացնել Ջերմուկ համայնքի երկու Կեչուտ և Գնդեվազ բնակավայրերում:Ծրագրի նպատակն է երկու բնակավայրում կառուցել 50քմ մակերեսով պոլիկարբոնատե ծածկով մետաղյա կոնստրուկցիայով ջերմատներ որոնք կունենան օդափոխության համակարգ և ապահովված կլինեն կաթիլային ոռոգմամբ: Ջերմատներում երկու բնակավայրերի դպրոցների երեխաները կաճեցնեն ծաղիկներ,թփեր,և համայնքային զբոսայգիների կանաչապատման համար նախատեսված այլ բույսեր:Համայնքը երեխաների աճեցրած ծաղիկները և թփերը կգնի և կոգտագործի կանաչապատման աշխատանքներ իրականացնելու համար:Ծրագրի իրագործման դեպքում երեխաները ապահովված կլինեն աշխատանքով կսովորեն հողի հետ աշխատելու և բույսեր աճեցնելու հմտություններ,կստանան եկամուտ իրենց աշխատանքի դիմաց,իսկ համայնքը կունենա վստահելի գործնկեր կպատվիրի իրեն անհրաժեշտ բույսերի աճեցումը և գեղեցիկ կձևավորի իր զբոսայգիներն ու պուրակները:Ծրագրի նպատակն է ապահովվել երեխաներին աշխատանքով ,տալ եկամուտ ստանալու հնարավորություն,և համայնքին տալ հնարավորություն սեփական միջոցներով կանաչապատելու և գեղեցկացնելու իր այգիներն ու պուրակները: Ծրագրի իրագործման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցները կազմում են 3,000,000 դրամՅուրաքանչյուր ջերմոցի կառուցման համար նախատեսվում է 1,5 միլիոն դրամ:Ջերմատների ծածկը նախատեսվում է կատարել 8մմ հաստություն ունեցող պոլիկարբոնատե ճկվող լիստերով, 1քմ-արժեքը կազմում է 3670 դրամ: Պոլիկարբոնատե ջերմոցների առավելությունները.ջերմամեկուսացում,ամրությու և երկարակեցություն լույսի բաշխում,ցածր քաշը,երկարակեցություն 10-15 տարի: Ծրագիրը հաջողությամբ իրականացվելու դեպքում կա հնարավորություն որպեսզի այն հետագայում ընդլայնվի:
107
Կանաչ համայնք և բարեկարգում
ԿԵՉՈՒՏ ԵՎ ԳՆԴԵՎԱԶ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՀԱՄԱՐ ԽՄԵԼՈԻ ՋՐԻ ԱԽՏԱՀԱՆՄԱՆ ՔԼՈՐԱԿԱՅԱՆԻ ԿԱՌՈՒՑՈՒՄ :
Տիգրան Ղուկասյան
10 փետրվար 2025
Կեչուտ և Գնդևազ բնակավայրերում խմելու ջրի որակը ներկայումս լիովին չի համապատասխանում սանիտարահիգիենիկ պահանջներին: Հիմնական խնդիրները ներառում են․ Խմելու ջրի պատշաճ ախտահանման բացակայություն, ինչը կարող է նպաստել ջրային վարակիչ հիվանդությունների տարածմանը, Անհրաժեշտ տեխնիկական միջոցների և սարքավորումների բացակայություն, որոնք կապահովեն արդյունավետ և անվտանգ քլորացում, Բնակչության առողջության ռիսկերի բարձրացում, հատկապես երեխաների և տարեցների շրջանում:Քլորակայանի կառուցմամբ հնարավոր կլինի ապահովել ջրի մանրէազերծում, նվազեցնել առողջական խնդիրները և բարելավել բնակիչների կյանքի որակը:
208
Առողջություն և բժշկություն
«Ջերմուկի Մշակույթի, Սպորտի և Ժամանցի կենտրոն»
ՀՐԱՅՐ ՄԿՐՏՉՅԱՆ
07 փետրվար 2025
«Ջերմուկի Մշակույթի, Սպորտի և Ժամանցի կենտրոնը» նորարարական ու բազմաֆունկցիոնալ կառույց է, որը միավորում է մշակութային, սպորտային և ժամանցային միջոցառումները՝ նպատակ ունենալով խթանել համայնքի բնակիչների ակտիվ մասնակցությունը, առողջ ապրելակերպի ձևավորումը և ստեղծագործական ինքնաարտահայտումը։ Կենտրոնի հիմնական առաքելությունն է ստեղծել միջավայր, որտեղ մարդիկ՝ անկախ տարիքից, կարող են զարգացնել իրենց հմտությունները, ձեռք բերել նոր գիտելիքներ և օգտվել սպորտային ու մշակութային հնարավորություններից: Այս կենտրոնը կդառնա կյանքով լի, բազմաբնույթ և հնարավորություններով հարուստ տարածք, որը կապահովի Ջերմուկի բնակիչների որակյալ ժամանցն ու զարգացումը։ Առաջարկը կայանում է բազմաֆունկցիոնալ շինության կառուցման մեջ, որը հետագայում կօգտագործվի որպես «Ջերմուկի Մշակույթի, Սպորտի և Ժամանցի կենտրոն»։
89
Մշակույթ և ժառանգություն
«ՍՊՈՐՏ-ԿՈՄՊԼԵՔՍ»
ԱՐԱՅԻԿ ԱՌԱՔԵԼՅԱՆ
07 փետրվար 2025
Ջերմուկ համայնքի Կեչուտ բնակավայրում «Սպորտ-կոմպլեքսի» կառուցում: Բնակչության՝ հատկապես երեխաների առողջական վիճակը հասարակության և պետության բարեկեցության կարևոր ցուցանիշներից է։ Բնակչության շրջանում առողջ ապրելակերպի, ֆիզիկական ակտիվության մշակույթի արմատավորման համար մեծ նշանակություն ունի նպաստող միջավայրի և մատչելի ենթակառուցվածքների առկայությունը։ Անհրաժեշտ ենթակառուցվածքների բացակայությունը, խաղային տարածքների կրճատումը, նոր տեխնոլոգիաների լայնածավալ կիրառումը և մի շարք այլ պայմաններ խիստ բացասաբար են ազդում երեխաների ֆիզիկական առողջ ակտիվության հնարավորությունների վրա։ Անհրաժեշտ պայմանների և համապատասխան մարզագույքի բացակայությամբ պայմանավորված՝ հանրակրթական դպրոցներում շատ հաճախ ֆիզիկական կուլտուրայի դասաժամերը կրում են ձևական բնույթ։ Մարզական և ֆիզկուլտուրային-առողջարարական կառույցները պետք է կառուցվի քաղաքաշինական չափանիշների համաձայն և համապատասխանեցվեն ժամանակակից չափանիշներին, համալրվեն համապատասխան մարզական գույքով։ Միաժամանակ պետք է համապատասխան միջոցներ ձեռնարկել, որպեսզի հաշմանդամություն ունեցող անձինք կարողանան օգտվել այդպիսի կառույցներից:Գլխավոր նպատակն է ֆիզիկական ակտիվությունը և առողջ ապրելակերպը դարձնել ազգային կենսակերպ, իսկ մասնավոր նպատակը Կեչուտ բնակավայրում ֆիզիկական ակտիվությամբ զբաղվելու համար հասանելի ենթակառուցվածքի՝ ներառյալ առնվազն երեք մարզաձևով զբաղվելու հնարավորությունը: Թիրախավորել բնակավայրում ունենալ առողջ ապրելակերպի ենթակառուցվածք, որը կներառի միաժամանակ ֆուտբոլի, վոլեյբոլի, բասկետբոլի մարզադաշտեր: Հիմնախնդիրներն է լուծել համայնքում առկա հեռանկարային մարզիկների բացահայտմանը, ներգրավմանը, ինչպես նաև մարզական առաջխաղացման ոչ բավարար համակարգի բարեկարգմանը, որը կխրախուսի սպորտով զբաղվելուն, թույլ տալով իրավասու կազմակերպությունների հետ համագործակցությամբ հայտնաբերել և աջակցություն ցուցաբերել տաղանդավոր մարզիկներին: -Արհեստական խոտածածկ (պոլիէթիլային կամ պոլիպրոպիլեն) 600քմ2, -Դարպաս իր ցանցով, -Վոլեյբոլի ցանց իր հենակներով , -Բասկետբոլի շիթ զամբյուղներով և հենակով (շիթի չափսեր ՝ 180*105սմ, նախատեսված է 5,6,7 համարների գնդակի համար, ցանցի հաստություն 8մմ) 2 հատ, -Վոլեյբոլի և բասկետբոլի դաշտի հողաշերտի ամրացում 300քմ2, -Ընդամենը՝ 6.500.000 ՀՀ դրամ
215
Այլ
ՋԵՐՄՈՒԿ ՀԵԾԱՆՎԱՅԻՆ ԱԿՈՒՄԲ
Մեսրոպ Հարությունյան
07 փետրվար 2025
1. Ծրագիրը հաջողությամբ հաստատվելուց և բնակիչների կողմից հավանության արժանանալուց հետո նախատեսվում է ստեղծել /ՋԵՐՄՈՒԿ/Հեծանվային ակումբը որում ընդգրկված կլինեն ակտիվ և պատրաստակամ երիտասարդներ Ջերմուկ համայնքի երեք բնակավայրերից:Հեծանվային ակումբը պետք է ապահովված լինի հեծանիվներով ,վրաններով,քնապարկերով,անոդաչու նկարահանող սարք /դրոն/և վրանային ճամբար հիմնելու այլ պարագաներով: Հեծանվային ակումբի անդամները պետք է կատարեն հեծանվային արշավներ Ջերմուկ համայնքի տեսարժան վայրեր,կատարեն հուշարձանների մաքրման աշխատանքներ,իրականացնեն նկարահանման հաշխատանքներ հանրայնացնեն հուշարձանները ստեղծեն կայք էջ:Նպաստեն տուրիզմի զարգացմանը բնակավայրում: Հեծանվային ակումբի ստեղծման նպատակները 1. Հեծանվային ակումի նպատակն է նպաստել տուրիզմի զարգացմանը Ջերմուկ համայնքում: 2. Մասնակցել պատմամշակութային կոթողների հնավայրերի զբոսաշրջային վայրերի պահպանմանը հանրայնացմանը և խնամքին: 3. Խթանել սպորտի զարգացումը Ջերմուկ համայնքում: 4. Ձևավորել պատրաստակամ երիտասարդներ խումբ թիմային ոգով պատրաստ նպաստելու համայնքի զարգացմանն ուղված ծրագրերի իրականացմանը: Պահանջվող ֆինանսական միջոցները 1.Սպորտային հեծանիվներ 10 հատ, 29 դյույմ արժեքը-1000000դր. 2.Վրաններ 2 հատ նախատեսված հինգ անձի համար արժեքը- 120000դր. 3.Նկարահանող անօդաչու սարք /դրոն/ 1 հատ արժեքը - 500000դր. 4.Այլ արշավային պարագաներ -80000դր. Ընդամենը 1.700.000դր.
50
Զբոսաշրջություն
Կեչուտ Բնակավայրի խմելու ջրի ցանցի հիմնանորոգում :
ԱՀԱՐՈՆ ՍՏԵՓԱՆՅԱՆ
06 փետրվար 2025
Կեչուտ բնակավայրը առաջարկվում է իրականացնել խմելու ջրի հիմնական խողովակաշարերի փոխարինում՝ ապահովելով բնակիչներին անվտանգ և կայուն ջրամատակարարում: 2. Նպատակներ Կրճատել ջրի կորուստները և ապահովել բնակիչներին որակյալ և անխափան ջրամատակարարում Բարելավել համայնքի ենթակառուցվածքային պայմանները Ապահովել ցանցի երկարակեցությունն ու արդյունավետ կառավարումը 3. Հիմնական աշխատանքները Հին, մաշված խողովակաշարի ապամոնտաժում Նոր, բարձր դիմացկունության խողովակների (օրինակ՝ պոլիէթիլենային) տեղադրում:
254
Շինարարություն
ՄԱՆՈՒԿՆԵՐԻ ԱՇԽԱՐՀ
ՆՈՐԻԿ ԱՌԱՔԵԼՅԱՆ
05 փետրվար 2025
«ՄԱՆՈՒԿՆՐԻ ԱՇԽԱՐՀ» Ծրագիրը նախատեսում է Ջերմուկ քաղաքում ստեղծել երեխաների համար նախատեսված ժամանցային կենտրոն՝ «Մանուկների աշխարհ»: «Մանուկների աշխարհը» կլինի մի հեքիաթային վայր, որտեղ երեխաները կարող են իրենց զգալ ուրախ և երջանիկ: Երեխաները շրջապատված կլինեն խաղալիքներով, մանկական նկարներով, կկազմակերպվի հեքիաթային և մուլտ հերոսների՝ տիկնկիների հետ հանդիպում: Կենտրոնում երեխաների համար կստեղծվեն բոլոր անհրաժեշտ պայմանները: «Մանուկների աշխարհ» կհաճախեն 3-10 տարեկան երեխաներ: «Մանուկների աշխարհ»ի դռները բաց կլինեն Վայոց Ձորի մարզի բոլոր գյուղերի ու քաղաքների երեխաների համար։ Երեխաները մշտապես կգտնվեն մեր ուշադրության կենտրոնում, իսկ ծնողները հնարավորություն կունենան վայելել մի քանի ժամվա հանգիստ: Երեխաները կենտրոնում կմնան առանց ծնողների: Կենտրոնը կգործի ամբողջ տարի: Փակ տարածք 200քմ 1-ին սենյակ գունավոր ավազներ, զարգացնող խաղեր, 2-րդ սենյակ գունավոր մանր գնդակներ, պլաստմասե սղարան, բատուտ։ 3-րդ սենյակ կինոդահլիճ։ 4-րդ սենյակ առիթների կազմակերպում մուլտ հերոսներ երաժշտություն և այլն։
139
Այլ
ԲԱՑՕԹՅԱ ԿԻՆՈԴԻՏՈՒՄ` ՋԵՐՄՈՒԿՈՒՄ
Մեսրոպ Հարությունյան
27 հունվար 2025
ԲԱՑՕԹՅԱ ԿԻՆՈԴԻՏՈՒՄ` ՋԵՐՄՈՒԿՈՒՄ 2025թ Բացօթյա կինոդիտում Ջերմուկում համայնքումծրագիրը համայնքի բնակիչների կողմից հավանության արժանանալու և համապատասխան ֆինանսական միջոցները հատկացվելու դեպքում նախատեսվում է իրականացնել համայնքի երեք բնակավայրերումՆերկայացվող նախագիծը իրենից ներկայացնում է Կինոդիտում բաց երկնքի տակ ազատ ձևաչափով:Կանաչապատ տարածքներում` պուրակներում կամ այգիներում կտեղադրվի մեծ շարժական էկրան, քսանհինգ հոգու համար նախատեսված կտորից կարված փափուկ նստատեղերով:Նախատեսվում է, որ համայնքի բնակիչների կողմից ընտրված ֆիլմերը կցուցադրվեն ժամանակակից սարքավորումներով և էֆեկտներով:Ծրագրի իրականացումը նպատակ ունի համայնքի համար ստեղծել մի յուրօրինակ մշակութային միջավայր,որն իր մեջ կհամախմբի համայնք այցելած զբոսաշրջիկներին հյուրերին և համայնքի բնակիչներին:Ծրագրի շրջանակներում նախատեսվում է ցուցադրել բարձրարժեք գեղարվեստական ֆիլմեր Ջերմուկ համայնքի պատմամշակութային արժեքների և զբոսաշրջային գրավչություններին նվիրված նյութեր: Ինչպես հայտնի է Ջերմուկ համայնքում շատ չեն զբոսաշրջիկների համր նախատեսված ժամանցային միջոցառումները:Ծրագիրը նպատակ ունի լրացնել այդ բացը :Ֆիլմերի բացօթյա ցուցադրմանը զուգահեռ հնարավոր ենք համարում տարբեր կազմակերպությունների կամ անհատներ կողմից մատուցվող ծառայությունները թեյի, սուրճի, տարբեր քաղցրավենիքների հյութերի և չրերի հյուրասիրություն և վաճառքը: Ծրագրի ֆինասական մաս 1.Մետաղյա ծալովի սեղան սարքավորումների համար-50.000դր 2.Բարձրախոս և ուժեղացուցիչ /դինամիկ/ ուժեղարար /ուսիլիտել/ -250.000դր 3.Էկրան հավաքվող կոնստրուկցիայով -250.000դր 4.Տեսացրիչ /Պրոեկտոր/ -900.000դր 5.Փափուկ կտորե նստարան բարձիկներ 20 հատ -200.000դր 6.Անաղմուկ գեներատոր 4կվտ - 500.000դր 7.Երկարացման լար 50մ -50.000դր 8.Այլ ծախսեր -100.000դր Ընդամենը -2.300.000դր:
102
Զբոսաշրջություն
<<ԳՆԴԵՎԱԶ ՀԱՄԱՅՆՔԻ ՄԱՆԿԱՊԱՐԶՏԵԶ>>ՀՈԱԿ-ի վերանորոգման ծրագիր
ՍԻՐՎԱՐԴ ՀԱԿՈԲՅԱՆ
20 փետրվար 2024
ԳՆԴԵՎԱԶ ՀԱՄԱՅՆՔԻ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ ՀՈԱԿ –ի տանիքն ու շենքը վերանորոգվել են համապատասխանաբար 2021 և 2022 թվականներին ,սակայն շենքի ջրահեռացումը,ջրամեկուսացումն ու աշխատանքների կազմակերպման հարմարավետությունն ապահովված չէ,մանկապարտեզի խոհանոցն ապահովված չէ անհրաժեշտ գույքով և սարքավորումներով : Այդ իսկ պատճառով անհրաժեշտ է կատարել տանիքի մասնակի վերանորոգում,շենքի երկու կողմերի հիմքերի ջրամեկուսացում ,առաջին հարկում խոհանոցի և ճաշասենյակի վերանորոգում և անհրաժեշ գույքով ապահովվում:
62
Այլ
Ջերմուկ քաղաքի Մ․ Ստեփանյան փողոցի բարեկարգում
Արտուշ Սիմոնյան
20 փետրվար 2024
Ջերմուկ համայնքի ավագանու 2022 թվականի հոկտեմբերի 26-ի № 84-Ա որոշմամբ Ջերմուկ քաղաքի Ձախափնյակ թաղամասի 4-րդ փողոցն անվանակոչվել է 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Մհեր Ստեփանյանի անվամբ։ Փողոցի հարևանությամբ կա չորս բազմաբնակարան բնակելի շենք։ Դրան կից գործում է նաև Ջերմուկի կրթահամալիրը։ Ծրագրով առաջարկում ենք Մ․ Ստեփանյան փողոցում կառուցել արտաքին լուսավորության համակարգ՝ երեկոյան ժամերին ապահովելով անցորդների ազատ և անվտանգ տեղաշարժը, վերակառուցել փողոցի ասֆալտե ծածկի տակով անցնող կոյուղագիծը՝ վերացնելով հաճախակի տեղի ունեցող խցանումները, որոնք ստեղծում են հակասանիտարական վիճակ, ապա՝ վերականգնել ասֆալտե ծածկույթը։ Նորակառույց արտաքին լուսավորությունը կլինի մոտ 270 մետր երկարությամբ, 10 հենասյուներով, փողոցի լիարժեք լուսավորության համար անհրաժեշտ հզորությամբ ԼԵԴ լուսատուներով, հենասյուների ցանկալի տեղադրումը՝ մեկ կողմից՝ փողոցի արտաքին սահմանից դուրս։ Ջերմուկի կոմունալ տնտեսության աշխատակիցները կապահովեն ծրագրի շարունակականությունը, դրա արդյունքների պահպանությունը և խնամքը։ Ծրագրի շահառուներն են քաղաքի բնակիչները և այստեղ այցելող հյուրերը։ Ծրագրի տեսանելիությունը ապահովելու համար՝ դրա իրագործման մասին հայտարարությունը կտեղադրվի համայնքապետարանի ֆեյսբուքյան և պաշտոնական կայքէջում։
195
Այլ
Ջերմուկի քաղաքային զբոսայգու բարեկարգում
Վարուժան Սարգսյան
19 փետրվար 2024
Ծրագրի նպատակը Ջերմուկի քաղաքային զբոսայգու մասնակի բարեկարգումն է։ 2021 թվականին ՀՀ կառավարության և Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ, Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից իրականացվել է Ջերմուկի քաղաքային զբոսայգու բարեկարգում, որի ընթացքում տեղադրվել են նոր եզրաքարեր և սալիկապատվել են ճեմուղիները։ Սակայն զբոսայգու մի հատվածը (այգու հիմնադիր Կ․ Ս․ Դրեպալոյի արձանից դեպի այգու վերջնամաս ընկած հատվածը) բարեկարգման ծրագրից դուրս է մնացել։ Չեն տեղադրվել նաև աղբամաններ, որը նպաստում է աղբի տարածմանը, ինչը հարիր չէ զբոսաշրջային քաղաքի կենտրոնին: Մասնակցային բյուջետավորման ծրագրով առաջարկում ենք բարեկարգել այգու նշված հատվածը՝ մոտ 3000 քմ մակերեսով, ձեռք բերել և տեղադրել 50 աղբաման, կառուցել ծաղկանոցներ, ինչը կամբողջացնի այգու հարդարված և բարելարգ տեսքը։ Քաղաքային զբոսայգու հիմնադրման ժամանակ տնկվել են հարյուրավոր բարդիներ, որոնց մեծ մասը չորացել է։ Անհրաժեշտ է նաև հատել և հեռացնել այգու չորացած ծառերը, որոնք ուժեղ քամուց և ձյան ծանրությունից կոտրվում ու վնասում են մյուս ծառերը։ Քաղաքային զբոսայգու հետագա պահպանման և սպասարկման համար, այդ թվում՝ ծառերի սանիտարական հատումները կազմակերպելու, ճեմուղիները նորոգելու, լուսավորության և ոռոգման համակարգը սպասարկելու համար, առաջարկում ենք ձեռք բերել մի շարք սարքավորումներ։ Նոր սարքավորումների շնորհիվ և Ջերմուկի կոմունալ տնտեսության ջանքերով կապահովվի ծրագրի շարունակականությունը, դրա արդյունքների պահպանությունը և խնամքը։ Ծրագրի շահառուներն են համայնքի շուրջ 8 հազար բնակիչները և մի քանի տասնյակ հազարի հասնող զբոսաշրջիկները։ Ծրագրի տեսանելիությունը ապահովելու համար՝ դրա իրագործման մասին հայտարարությունը կտեղադրվի համայնքապետարանի ֆեյսբուքյան և պաշտոնական կայքէջում։
195
Կանաչ քաղաք և բարեկարգում
ԳՆԴԵՎԱԶ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ԽՄԵԼՈՒ ՋՐԻ ԽՈՂՈՎԱԿԱՇԱՐԻ ՎԵՐԱՆՈՐՈԳՄԱՆ ԾՐԱԳԻՐ
Մեսրոպ Հարությունյան
19 փետրվար 2024
Ջերմուկ համյանքի Գնդեվազ բնակավայր Ջերմուկ համայնքի Գնդեվազ բնակավայրի մի մասը(շուրջ 60 տնտեսություն) սնուցվում է Ջերմուկ համայնքի Տաք ջրեր կոչվող տեղանքից եկող ջրով:Ջրամատակարարման խողովակաշարի 1կմ հատվածը խիստ վնասված է: Մեր ներկայացրած ծրագրով առաջարկվում է փոխարինել խողովակաշարի վնասված հատվածը,ժամանակակից պլաստմասե խողովակով:Ինչի արդյունքում խմելու ջրի մատակարարումը բնակավայր կկարգավորվի և ջուրը կհամապատասխանի սանիտարահիգիենիկ պահանջներին:
210
Շինարարություն
ԳՆԴԵՎԱԶ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ԱՂԲԱՀԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԾՐԱԳԻՐ
Վանիկ Մկրտչյան
19 փետրվար 2024
Ջերմուկ համյանքի Գնդեվազ բնակավայր Ջերմուկ համայնքի Գնդեվազ բնակավայրում աղբահանությունը իրականացնում է ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՋԵՐՄՈՒԿԻ ԿՈՄՈՒՆԱԼ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՀՈԱԿ-ը:Գնդեվազ բնակավայրում առկա է աղբահանությանն առնչվող մի շարք խնդիրներ:Բնակավայրում տեղադրված աղբամանները բավականին սփռված են,ինչը դժվարացնում է աղբահանության գործընթացը:Աղբամանների տեղադրման վայրերը ճիշտ չեն ընտրված,և ցանկապատված չեն ինչի հետևանքով թափառող շները տարածում են կուտակված աղբը ստեղծելով անհարմարություններ բնակիչների համար: Մեր առաջարկում ներկայացնում ենք խնդրի լուծման տարբերակներ Առաջարկվում է աղբամանները կոմպլեկտավորել, տեղադրել տեղափոխան համար հասանելի վայրեր:Տեղադրել պաշտմանիչ մետաղական ցանցեր:
170
Այլ
Ջերմուկը և շախմատը
Ոսկինե Ավագյան
14 փետրվար 2024
Շախմատը, լինելով աշխարհում առաջատար մարզաձևերից մեկը, լայն տարածում ունի ամենուր, այդ թվում նաև Հայաստանի Հանրապետությունում: Ջերմուկ համայնքում նույնպես դեռահասների, երիտասարդների և մեծահասակների շրջանում այն մեծ հետաքրքրություն ունի, տարիներ շարունակ շախմատի աշխարհի և Հանրապետության առաջնության մրցաշարերը կազմակերպվել են մեր համայնքում։ Նշված ավանդույթը շարունակելու , նոր մարզիկներ ունենալու , պարապմունքներ իրականացնելու համար՝՝ անհրաժեշտ է հիմնանորոգել արդի պահանջներին համապատասխան դասասենյակներ, ձեռք բերել անհրաժեշտ գույք և տեխնիկական միջոցներ: Նպատակն է նաև ՝ պահելու ՋԵրմուկի տիտղոսային անունը, որպես շախմատային քաղաք:
64
Կրթություն
Արմաթն օդում
Սիփան Դանիելյան
14 փետրվար 2024
Առաջատար Տեխնոլոգիաների Ձեռնարկության միությունն ունի կրթական ոլորտում ներդրման առաջարկ՝ ծրագրի նպատակն է զարգացնել ժամանակակից ՏՏ ոլորտը երեխաների և դեռահասների շրջանում։ «Արմաթն Օդում» ծրագիրը ոչ ֆորմալ կրթական դաշտ է, որտեղ երեխաները կսովորեն ռադիոտեխնիկա, դրոնաշինություն, մոդելավորում, սարքերի ծրագրավորում, ԱԹՍ-ների պատրաստում և փորձարկում։ Ծրագիրը նախատեսված է 10 տարեկանից բարձր պատանիների և երիտասարդների և բորոր հետաքրքրվածների համար։ Սույն ծրագիրը կստեղծի երկու և ավել աշխատատեղ, որի աշխատավարձը կապահովի Առաջատար Տեխնոլոգիաների Ձեռնարկության միությունը։ Տարածքի,անհրաժեշտ տեխնիկանան միջոցների ձեռք բերումը նախատեսում ենք իրականացնել համայնքի կողմից համաֆինանսավորմամբ:
129
Կրթություն
Գրադարանի տարածքի բարեկարգում արհեստական լճակների կառուցում
Հրայր Մկրտչյան
06 փետրվար 2024
Ջերմուկ համայնքի Համայնքային գրադարանը Վայոց ձոր մարզի ամենարդիական ու հագեցած գրադարանն է։ Այն ունի տարեկան 1000-ից ավել գրանցված ընթերցող,ինչպես նաև գրադարանի ծառայություններից օգտվում են զբոսաշրջիկներ։ Գրադարանի բակային հատվածը գտնվում է շատ անբարեկարգ վիճակում, այն ունի հիմնանորոգման կարիք։ Անհրաժեշտ է հիմնանորոգել տարածքի ցանկապատված հատվածները, կանաչապատել տարածքը՝ տնկելով եղևնիներ և ծառեր, տեղադրել ընթերցանության համար նոր ժամանակակից տաղավար, նստարաններ, լուսավորել , կառուցել նաև փոքրիկ արհեստական լճակներ։ Ծրագրի արդյունքում կունենանք գրադարանի կից բարեկարգ տարածք, ժամանցի կենտրոն , որից կօգտվեն համայնքի բոլոր բնակիչները, ընթերցողները և զբոսաշրջիկները։
140
Կանաչ քաղաք և բարեկարգում