Երեխային մանկապարտեզ ընդունելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը` 1. Ծնողի կամ խնամակալի կողմից դիմում, ուղղված մանկապարտեզի տնօրենին; 2. Երեխայի ծննդյան վկայականի պատճեն; 3. Տեղեկանք պոլիկլինիկայից` 26 ձև; 4. Տեղեկանք Հիգիենիկ և Հակահամաճարակային Հսկողության Կենտրոնից (ՀՀՀԿ): Ընդունելության համար կարելի է դիմել ցանկացած աշխատանքային օր (երկուշաբթիից մինչև ուրբաթ, ժամը 09-00-ից մինչև 17-00-ը), դիմումի պատասխանը կարող եք ստանալ նույն օրը: Ջերմուկի համայնքի ««ԶԱՏԻԿ» մանկապարտեզ ՆՈՒՀ» ՀՈԱԿ-ում 2017 թվականի ծնողական վճարի չափ սահմանվել է մեկ երեխայի հաշվով Ջերմուկ քաղաքում՝ ամսական 7000 դրամ, Կեչուտ գյուղում և «Գնդեվազի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ում 2017 թվականի ծնողական վճարը՝ մեկ երեխայի հաշվով 5000 դրամ: Միևնույն ընտանիքից մանկապարտեզ հաճախող երկրորդ և հաջորդ երեխաների, ինչպես նաև միակողմանի ծնողազուրկ երեխաների ծնողական վճարի չափը զեղչվում է 50 տոկոսով: Վճարը հավաքվում է յուրաքանչյուր ամսվա մինչև 05-ը: Գումարը փոխանցվում է տեղական բյուջե, համայնքապետարանի հաշվի համարին: Ջերմուկ համայնքն այժմ ունի երկու գործող մանկապարտեզ՝ «ՋԵՐՄՈՒԿԻ ՀԱՄԱՅՆՔԻ «ԶԱՏԻԿ» ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ ՆՈՒՀ»(հասցե`ք. Ջերմուկ, Ձախափնյակ 3/2 , Կեչուտ գյուղ, 8-րդ փողոց, 13 շենք, տնօրեն` Գայանե Կարապետյան , հեռ․ 091555584); Ջերմուկ համայնքի <<Գնդեվազի մանկապարտեզ>> ՀՈԱԿ (հասցե՝ 8 փողոց, 1 փակուղի, թիվ 3, տնօրեն՝ Սաթենիկ Ներսիսյան, հեռ՝ 077.19.55.44 ):