|
29.11.24
Մաքրվում են ճանապարհները
|
Մաքրվում են ճանապարհներն ու փողոցները՝ բնակիչներին ու հյուրերին զերծ պահելով տեղումների հետևանքով առաջացող անհարմարություններից։ Լուսանկարները՝ մեր պաշտոնական ֆեյսբուքյան էջում, որը թարմացվում է ամենօրյա ռեժիմով։ Հետևեք և եղեք տեղեկացված։
|
|
28.11.24
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգիրքը սահմանում է
|
ՋԵՐՄՈՒԿԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԻՆ, ՀՅՈՒՐԱՆՈՑՆԵՐԻ ԵՎ ՀՅՈՒՐԱՏՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻՆ, ՀՅՈՒՐԵՐԻՆ Հարգելի համաքաղաքացիներ, հյուրանոցների և հյուրատների ղեկավարներ, հյուրեր, զբոսաշրջիկներ,Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգիրքը սահմանում է վարչական տուգանք՝ լռությունը խախտելու համար՝<<Հոդված 180 Լռությունը խախտելը1. Գիշերային ժամանակ (ժամը 23.00-ից մինչև 7.00-ն) լռությունը խախտելը, այսինքն` բարձրաձայն երգելը կամ երաժշտական գործիքներ նվագելը կամ ձայնային ազդանշաններ տալը կամ բարձր միացրած հեռուստացույցից, ռադիոընդունիչից, մագնիտոֆոնից կամ այլ սարքերից օգտվելը բնակելի շենքերի բնակարաններում կամ մուտքերում կամ բնակելի տարածություններում կամ բակերում կամ փողոցներում կամ այլ հասարակական վայրերում կամ դրանցից ...
Մանրամասն |
|
18.11.24
Կստեղծվի մոտ 200 աշխատատեղ
|
Մասնավոր ներդրողի կողմից իրականացվող ամենամեծ ծրագիրը՝ "Գլաձոր" առողջարանի հիմնանորոգումն է, ինչի ավարտին, բացի նրանից, որ Ջերմուկում կլինի ևս մեկ զբոսաշրջային ոլորտի բարձրակարգ հյուրանոցային համալիր, այլև կստեղծվի մոտ 200 աշխատատեղ։ Ծրագիրն իրականացվում է "Ջերմուկ Գրուպ" ընկերության կողմից։
|
|
06.11.24
Հայտարարություն
|
Վայոց ձորի մարզային փրկարարական վաչության միջոցառումների անցկացման պլան-ժամանակացույցի համաձայն՝ Նոյեմբերի 21-ին Ջերմուկ քաղաքում և Մ․ Գորկու անվան դպրոցում ժամը 10։00-ից 14։00-ն ընկած ժամանակահատվածում իրականացվելու է "Բնակչության ազդարարում, տարհանում և պատսպարում " թեմայով ուսումնավարժություն։
|
|
06.11.24
Նշված դեպքերը բացառելու համար բնակչությանը խորհուրդ է տրվում պահպանել անվտանգության կանոններու իրականացնել կանխարգելիչ միջոցառումներ
|
Շմոլ գազով թունավորման դեպքերի գերակշիռ մասը արձանագրվել է ծխատարի անսարքության կամ խցանման, գազի կաթսայի, վառարանի, ջրատաքացուցչի և ջրատաքացուցչի խողովակի անսարքության պատճառով և վատ օդափոխության հետևանքով: 2024 թվականի մինչև հոկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում արձանագրված շմոլ գազով թունավորման վերլուծությունների արդյունքների համաձայն 2024 թվականին 2023 թվականի համեմատ շմոլ գազով թունավորումների հիվանդացության ցուցանիշը աճել է 1.1 անգամ։Շմոլ գազով թունավորման հիմնական պատճառ է մեծ քանակներով վերջինիս ներշնչումը[3]։ Ախտանշանները բավականին հաճախ նմանվում են «գրիպի» ախտանշաններին՝ գլխացավ, թուլություն, սրտխառնոց, գլխապտույտ, ցավ կրծքավանդակի շրջանում, իրականության աղճատված ...
Մանրամասն |
|
04.11.24
ՀՀ Վայոց ձորի մարզի Ջերմուկ խոշորացված համայնքում ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրեր իրականացվել են մարզի բոլոր երեք բնակավայրերում
|
ՀՀ Վայոց ձորի մարզի Ջերմուկ խոշորացված համայնքում ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրեր իրականացվել են մարզի բոլոր երեք բնակավայրերում։ Ծրագրերն ուղղված են եղել և՛ բնակիչների կենսապայմանները բարելավելուն, և՛ Ջերմուկը՝ որպես զբոսաշրջային քաղաք, ավելի գրավիչ դարձնելուն։ 2023 թվականին իրականացվել է 3 ծրագիր։«Ջերմուկ քաղաքի Արփա գետի կիրճի և Ջերմուկի խորհրդանիշ եղնիկի արձան տանող ճանապարհի շրջակա ժայռերի լուսավորության իրականացում» սուբվենցիոն ծրագիր՝ երկու ենթածրագրովա/ Շինարարական աշխատանքներ իրականացնող կազմակերպության՝ «Սուսմետ» ՍՊԸ-ի հետ կնքվել է պայմանագիր։ Ենթածրագրի արժեքը կազմել է 7,53 մլն ՀՀ դրամ։ Համայնքի մասնաբաժինը կազմել է 3,01 մլն ՀՀ դրամ ...
Մանրամասն |
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |