2024 թվականի դեկտեմբերի 25-ին՝ ժամը 11։00-ին, Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքի Գնդեվազ բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում տեղի կունենա՝ «ՎԱՅՔ ՃՇՇ» ՓԲԸ-ի կողմից ներկայացված Վայոց ձորի մարզի Ջերմուկի ԱԿԽ-ի հանքավայրի 3-րդ տեղամասում երկրաբանական ուսումնասիրություններ կատարելու վերաբերյալ հանրային առաջին քննարկումը։
Կարծիքները, առաջարկություններն ու առարկությունները կարող եք ներկայացնել մինչև ս/թ դեկտեմբերի 24 -ը՝ նաև գրավոր՝Ջերմուկիհամայնքապետարան,ք. Ջերմուկ, Մյասնիկյան 8 հասցեովկամուղարկելով jermuk.vayotsdzor@mta.gov.am էլեկտրոնային փոստի հասցեին:
Ակնկալում ենք Ձեր ակտիվ մասնակցությունը։