Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետի, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի և հաշվի առնելով «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի ապրիլի 8-ի N 515-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» 2024 թվականի օգոստոսի 22-ի N 1329-Ն որոշումը՝
1. Ջերմուկ համայնքի ավագանու 2023 թվականի հունվարի 31-ի «Ջերմուկի համայնքի «Զատիկ» մանկապարտեզ նախադպրոցական ուսումնական հաստատություն համայնքային ոչ առևտրային կազմակերպությունը անվանափոխելու և կանոնադրությունը նոր խմբագրությամբ հաստատելու մասին» N 7-Ա որոշմամբ հաստատված հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն N 1 հավելվածի։
2. Ջերմուկ համայնքի ավագանու 2021 թվականի մայիսի 20-ի «Ջերմուկ համայնքի ««Զատիկ» մանկապարտեզ» նախադպրոցական ուսումնական հաստատություն» և «Գնդեվազ համայնքի մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների կանոնադրությունները հաստատելու և Ջերմուկ համայնքի ավագանու 2016 թվականի ապրիլի 28-ի N 17-Ն ու նախկին Գնդեվազ համայնքի ավագանու 2011 թվականի մարտի 2-ի N 13 որոշումները ուժը կորցրած ճանաչելու մասին» N 35-Ա որոշմամբ հաստատված N 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն N 2 հավելվածի։
3. Հաստատել Ջերմուկ համայնքի ««Զատիկ» մանկապարտեզ» ՆՈՒՀ և «Գնդեվազ համայնքի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ների՝ նոր խմբագրությամբ կանոնադրությունները:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից։