Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետի, «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14․4-րդ հոդվածի 7-րդ մասի պահանջներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 1920-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության համայնքների (բնակավայրերի) գլխավոր հատակագծերի և համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման ու փոփոխման» կարգի 61-րդ կետի դրույթները և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2009 թվականի դեկտեմբերի 22-ի N 1064-Ա որոշմամբ ստեղծված Հայաստանի Հանրապետության համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 2022 թվականի հունվարի 26-ի N 2-7 դրական եզրակացությունը՝
1․ Հաստատել ՀՀ Վայոց ձորի մարզի ք. Ջերմուկ, Գնդեվազ, Կարմրաշեն, Կեչուտ, Հերհեր բնակավայրերը ներառող միկրոռեգիոնալ մակարդակի Վայոց ձոր-1 համակցված տարածական պլանավորման փաստաթղթի նախագիծը և նախագծով առաջարկվող հողամասերի նպատակային և գործառնական նշանակությունների փոփոխությունները՝ համաձայն հավելվածի։
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։