Այսօր: Երեքշաբթի, 1 Հուլիսի 2025թ.
Ջերմուկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 69
ՋԵՐՄՈՒԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Previous Next
ՎԻՃԱԿԱԳՐՈւԹՅՈւՆ
ԱՌԱՋԱՐԿՆԵՐ
Ծանոթացեք մեր քաղաքացիների առաջարկներին և ներգրավվեք քննարկումներին, թողեք Ձեր կարծիքը:
Ջերմուկի քաղաքային զբոսայգու բարեկարգում   Վարուժան Սարգսյան   19 փետրվար 2024 Ծրագրի նպատակը Ջերմուկի քաղաքային զբոսայգու մասնակի բարեկարգումն է։ 2021 թվականին ՀՀ կառավարության և Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ, Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից իրականացվել է Ջերմուկի քաղաքային զբոսայգու բարեկարգում, որի ընթացքում տեղադրվել են նոր եզրաքարեր և սալիկապատվել են ճեմուղիները։ Սակայն զբոսայգու մի հատվածը (այգու հիմնադիր Կ․ Ս․ Դրեպալոյի արձանից դեպի այգու վերջնամաս ընկած հատվածը) բարեկարգման ծրագրից դուրս է մնացել։ Չեն տեղադրվել նաև աղբամաններ, որը նպաստում է աղբի տարածմանը, ինչը հարիր չէ զբոսաշրջային քաղաքի կենտրոնին: Մասնակցային բյուջետավորման ծրագրով առաջարկում ենք բարեկարգել այգու նշված հատվածը՝ մոտ 3000 քմ մակերեսով, ձեռք բերել և տեղադրել 50 աղբաման, կառուցել ծաղկանոցներ, ինչը կամբողջացնի այգու հարդարված և բարելարգ տեսքը։ Քաղաքային զբոսայգու հիմնադրման ժամանակ տնկվել են հարյուրավոր բարդիներ, որոնց մեծ մասը չորացել է։ Անհրաժեշտ է նաև հատել և հեռացնել այգու չորացած ծառերը, որոնք ուժեղ քամուց և ձյան ծանրությունից կոտրվում ու վնասում են մյուս ծառերը։ Քաղաքային զբոսայգու հետագա պահպանման և սպասարկման համար, այդ թվում՝ ծառերի սանիտարական հատումները կազմակերպելու, ճեմուղիները նորոգելու, լուսավորության և ոռոգման համակարգը սպասարկելու համար, առաջարկում ենք ձեռք բերել մի շարք սարքավորումներ։ Նոր սարքավորումների շնորհիվ և Ջերմուկի կոմունալ տնտեսության ջանքերով կապահովվի ծրագրի շարունակականությունը, դրա արդյունքների պահպանությունը և խնամքը։ Ծրագրի շահառուներն են համայնքի շուրջ 8 հազար բնակիչները և մի քանի տասնյակ հազարի հասնող զբոսաշրջիկները։ Ծրագրի տեսանելիությունը ապահովելու համար՝ դրա իրագործման մասին հայտարարությունը կտեղադրվի համայնքապետարանի ֆեյսբուքյան և պաշտոնական կայքէջում։
0 195
Կանաչ քաղաք և բարեկարգում
Մեղվաբուժություն (ապիթերապիա)   Անհայտ օգտատեր   17 մարտ 2023 Ջերմուկում բնակչությունը մշտապես զբաղվել է մեղվապահությամբ և մեղվաբուծությամբ։ Լինելով առողջարանային քաղաք՝ նպատակահարմար է նաև այստեղ զարգացնել մեղվաբուժությունը։ Ապիթերապիան (մեղվաբուժություն) մարդու հիվանդությունների բուժումն է մեղվի խայթոցով և մեղվաբուժության կենսաբանորեն ակտիվ մթերքով (մեղր, պրոպոլիս, էգ մեղվի մայրական կաթ, ծաղկափոշի, մեղուների հավաքած, բայց չմշակած ծաղկափոշի, մեղրամոմ, մեղվի թույն և այլն): Ապիթերապիան ներկայումս ինտենսիվ զարգացում է ապրում ամբողջ աշխարհում: Մշակվել ու արդեն կիրառվում են մեղվաբուժության արտադրանքի հարյուրավոր դեղաձևեր: Այսպիսով, ապիֆիտոթերապիան ֆիտոթերապիայի նոր ուղղություն է, որն ուսումնասիրում է տարբեր դեղաբույսերի հատկություններն ու ազդեցությունը` համակցված մեղվամթերքի հետ: Շնչելով փեթակի տաք օդը, օգտագործելով հատուկ շնչառական դիմակ, մենք օրգանիզմին ենք տալիս թանկարժեք բնական նյութեր, որոնք բուժիչ ազդեցություն են թողնում ամբողջ օրգանիզմի վրա: Հիմնական բույրերով հագեցած օդն օգնում է մարդկանց հետևյալ հիվանդությունները բուժելիս. • Բրոնխիտ • Ասթմա • Ալերգիաներ • Թոքերի խրոնիկ հիվանդություններ • Ինֆեկցիաների նկատմամբ բարձր ընկալունակություն • Թույլ իմունային համակարգ • Շնչառական ուղիների ինֆեկցիաներ • Խրոնիկ գլխացավեր, միգրեններ • Ստրես • Դեպրեսիա
0 3
Առողջություն և բժշկություն
«ՏԱՖՏԻՆԳ ԱԿՈՒՄԲ»   ԱՆԱՀԻՏ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ   22 մարտ 2023 Ջերմուկ քաղաքը համարվում է ՀՀ-ի տուրիստական քաղաքներից մեկը: Բնակչության գրեթե 70% –ի զբաղվածությունը ապահովել են առողջարանները, հյուրանոցները, ռեստորանները և այլ հաստատություններ: 2022 թվականի սեպտեմբերի 13-ի Ադրբեջանի հրահրած ագրեսիայի հետևանքով բավականին տուժեց քաղաքի տուրիստական կյանքը, և որոշ հաստատություններ իրենց գործունեությունը սկսեցին ծավալել մասնակի: Արդյունքում ունենք զբաղվածության ապահովման խնդիր: Այս խնդրի մասնակի լուծման համար Ձեզ ենք ներկայանում «Տաֆտինգ ակումբ» -ի ("Tufting club") հիմնման ծրագրով: Տաֆտինգ ակումբի ստեզծման նպատակն է կանանց, աղջիկներին, պատանիներին փոխանցել գոբելենագործության հմտություններ, ներդնել նորագույն տեխնոլոգիայով աշխատելու փորձ, ինչպես նաև նոր մակարդակի հասցնել մեր ազգային ձեռագործության մշակույթը: Արդյունքում կունենանք` նոր հմտություններով զինված կանանց, աղջիկների պատանիների խումբ կունենանք նոր արտադրանք` գորգեր, նկարներ, պայուսակներ և այլն ստաղված եկամտից խմբի անդամները կունենան իրենց տոկոսագումարը քաղաք այցելող զբոսաշիջիկների համար կկազմակերպվեն վարպետաց դասրնթացներ` համագործակցելով քաղաքի հյուանոցների, առոջարանների հետ արտադրանքի վաճառքից ստացված գումարի որոշակի տոկոս կուղվի քաղաքային բյուջե
0 2
Զբոսաշրջություն
Կեչուտ Բնակավայրի խմելու ջրի ցանցի հիմնանորոգում :   ԱՀԱՐՈՆ ՍՏԵՓԱՆՅԱՆ   06 փետրվար 2025 Կեչուտ բնակավայրը առաջարկվում է իրականացնել խմելու ջրի հիմնական խողովակաշարերի փոխարինում՝ ապահովելով բնակիչներին անվտանգ և կայուն ջրամատակարարում: 2. Նպատակներ Կրճատել ջրի կորուստները և ապահովել բնակիչներին որակյալ և անխափան ջրամատակարարում Բարելավել համայնքի ենթակառուցվածքային պայմանները Ապահովել ցանցի երկարակեցությունն ու արդյունավետ կառավարումը 3. Հիմնական աշխատանքները Հին, մաշված խողովակաշարի ապամոնտաժում Նոր, բարձր դիմացկունության խողովակների (օրինակ՝ պոլիէթիլենային) տեղադրում:
0 254
Շինարարություն
ՋԵՐՄՈՑՆԵՐ ՋԵՐՄՈՒԿՈՒՄ   Մեսրոպ Հարությունյան   10 փետրվար 2025 Ջերմոցներ Ջերմ Ջերմուկում ծրագիրը համայնքի բնակիչների կողմից հավանության արժանանալու դեպքում,նախատեսվում է իրականացնել Ջերմուկ համայնքի երկու Կեչուտ և Գնդեվազ բնակավայրերում:Ծրագրի նպատակն է երկու բնակավայրում կառուցել 50քմ մակերեսով պոլիկարբոնատե ծածկով մետաղյա կոնստրուկցիայով ջերմատներ որոնք կունենան օդափոխության համակարգ և ապահովված կլինեն կաթիլային ոռոգմամբ: Ջերմատներում երկու բնակավայրերի դպրոցների երեխաները կաճեցնեն ծաղիկներ,թփեր,և համայնքային զբոսայգիների կանաչապատման համար նախատեսված այլ բույսեր:Համայնքը երեխաների աճեցրած ծաղիկները և թփերը կգնի և կոգտագործի կանաչապատման աշխատանքներ իրականացնելու համար:Ծրագրի իրագործման դեպքում երեխաները ապահովված կլինեն աշխատանքով կսովորեն հողի հետ աշխատելու և բույսեր աճեցնելու հմտություններ,կստանան եկամուտ իրենց աշխատանքի դիմաց,իսկ համայնքը կունենա վստահելի գործնկեր կպատվիրի իրեն անհրաժեշտ բույսերի աճեցումը և գեղեցիկ կձևավորի իր զբոսայգիներն ու պուրակները:Ծրագրի նպատակն է ապահովվել երեխաներին աշխատանքով ,տալ եկամուտ ստանալու հնարավորություն,և համայնքին տալ հնարավորություն սեփական միջոցներով կանաչապատելու և գեղեցկացնելու իր այգիներն ու պուրակները: Ծրագրի իրագործման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցները կազմում են 3,000,000 դրամՅուրաքանչյուր ջերմոցի կառուցման համար նախատեսվում է 1,5 միլիոն դրամ:Ջերմատների ծածկը նախատեսվում է կատարել 8մմ հաստություն ունեցող պոլիկարբոնատե ճկվող լիստերով, 1քմ-արժեքը կազմում է 3670 դրամ: Պոլիկարբոնատե ջերմոցների առավելությունները.ջերմամեկուսացում,ամրությու և երկարակեցություն լույսի բաշխում,ցածր քաշը,երկարակեցություն 10-15 տարի: Ծրագիրը հաջողությամբ իրականացվելու դեպքում կա հնարավորություն որպեսզի այն հետագայում ընդլայնվի:
0 107
Կանաչ համայնք և բարեկարգում
ՄԱՆՈՒԿՆԵՐԻ ԱՇԽԱՐՀ   ՆՈՐԻԿ ԱՌԱՔԵԼՅԱՆ   05 փետրվար 2025 «ՄԱՆՈՒԿՆՐԻ ԱՇԽԱՐՀ» Ծրագիրը նախատեսում է Ջերմուկ քաղաքում ստեղծել երեխաների համար նախատեսված ժամանցային կենտրոն՝ «Մանուկների աշխարհ»: «Մանուկների աշխարհը» կլինի մի հեքիաթային վայր, որտեղ երեխաները կարող են իրենց զգալ ուրախ և երջանիկ: Երեխաները շրջապատված կլինեն խաղալիքներով, մանկական նկարներով, կկազմակերպվի հեքիաթային և մուլտ հերոսների՝ տիկնկիների հետ հանդիպում: Կենտրոնում երեխաների համար կստեղծվեն բոլոր անհրաժեշտ պայմանները: «Մանուկների աշխարհ» կհաճախեն 3-10 տարեկան երեխաներ: «Մանուկների աշխարհ»ի դռները բաց կլինեն Վայոց Ձորի մարզի բոլոր գյուղերի ու քաղաքների երեխաների համար։ Երեխաները մշտապես կգտնվեն մեր ուշադրության կենտրոնում, իսկ ծնողները հնարավորություն կունենան վայելել մի քանի ժամվա հանգիստ: Երեխաները կենտրոնում կմնան առանց ծնողների: Կենտրոնը կգործի ամբողջ տարի: Փակ տարածք 200քմ 1-ին սենյակ գունավոր ավազներ, զարգացնող խաղեր, 2-րդ սենյակ գունավոր մանր գնդակներ, պլաստմասե սղարան, բատուտ։ 3-րդ սենյակ կինոդահլիճ։ 4-րդ սենյակ առիթների կազմակերպում մուլտ հերոսներ երաժշտություն և այլն։
0 139
Այլ
ԲԱՑՕԹՅԱ ԿԻՆՈԴԻՏՈՒՄ` ՋԵՐՄՈՒԿՈՒՄ   Մեսրոպ Հարությունյան   27 հունվար 2025 ԲԱՑՕԹՅԱ ԿԻՆՈԴԻՏՈՒՄ` ՋԵՐՄՈՒԿՈՒՄ 2025թ Բացօթյա կինոդիտում Ջերմուկում համայնքումծրագիրը համայնքի բնակիչների կողմից հավանության արժանանալու և համապատասխան ֆինանսական միջոցները հատկացվելու դեպքում նախատեսվում է իրականացնել համայնքի երեք բնակավայրերումՆերկայացվող նախագիծը իրենից ներկայացնում է Կինոդիտում բաց երկնքի տակ ազատ ձևաչափով:Կանաչապատ տարածքներում` պուրակներում կամ այգիներում կտեղադրվի մեծ շարժական էկրան, քսանհինգ հոգու համար նախատեսված կտորից կարված փափուկ նստատեղերով:Նախատեսվում է, որ համայնքի բնակիչների կողմից ընտրված ֆիլմերը կցուցադրվեն ժամանակակից սարքավորումներով և էֆեկտներով:Ծրագրի իրականացումը նպատակ ունի համայնքի համար ստեղծել մի յուրօրինակ մշակութային միջավայր,որն իր մեջ կհամախմբի համայնք այցելած զբոսաշրջիկներին հյուրերին և համայնքի բնակիչներին:Ծրագրի շրջանակներում նախատեսվում է ցուցադրել բարձրարժեք գեղարվեստական ֆիլմեր Ջերմուկ համայնքի պատմամշակութային արժեքների և զբոսաշրջային գրավչություններին նվիրված նյութեր: Ինչպես հայտնի է Ջերմուկ համայնքում շատ չեն զբոսաշրջիկների համր նախատեսված ժամանցային միջոցառումները:Ծրագիրը նպատակ ունի լրացնել այդ բացը :Ֆիլմերի բացօթյա ցուցադրմանը զուգահեռ հնարավոր ենք համարում տարբեր կազմակերպությունների կամ անհատներ կողմից մատուցվող ծառայությունները թեյի, սուրճի, տարբեր քաղցրավենիքների հյութերի և չրերի հյուրասիրություն և վաճառքը: Ծրագրի ֆինասական մաս 1.Մետաղյա ծալովի սեղան սարքավորումների համար-50.000դր 2.Բարձրախոս և ուժեղացուցիչ /դինամիկ/ ուժեղարար /ուսիլիտել/ -250.000դր 3.Էկրան հավաքվող կոնստրուկցիայով -250.000դր 4.Տեսացրիչ /Պրոեկտոր/ -900.000դր 5.Փափուկ կտորե նստարան բարձիկներ 20 հատ -200.000դր 6.Անաղմուկ գեներատոր 4կվտ - 500.000դր 7.Երկարացման լար 50մ -50.000դր 8.Այլ ծախսեր -100.000դր Ընդամենը -2.300.000դր:
0 102
Զբոսաշրջություն
Ջերմուկն աստղերին ավելի մոտ   Իրնա Մնացականյան   14 մարտ 2023 Ջերմուկը հայտնի է որպես առողջարանային քաղաք և Հայաստանի ամենակտիվ զբոսարջային ուղիներից մեկն է: 2022-ի սեպտեմբերյան ագրեսիայի թիրախում հայտնված Ջերմուկի նկատմամբ հետաքրքրությունն առավել ակտիվացնելու համար հնարավոր է օգտագործել ոչ միայն բուժիչ հանքային ջրերի գործոնը, այլ նաև բարձրադիր գոտում գտնվելը և պարզ և աստղազարդ երկինք ունենալը։ Ծրագրի շրջանակներում նախատեսվում է ձեռք բերել աստղադիտակ, կազմակերպել աստղադիտումներ՝ այսպիսով ավելացնելով զբոսաշրջիկների հետաքրքրվածությունն ու այցելությունները: Համայնքում առկա նոր հնարավորությունը երիտասարդներին և դպրոցականներին կմոտիվացնի աստղագիտության ուսումնասիրության ուղղությամբ և կնպաստի մասնագիտական կողմնորոշմանը:
0 3
Զբոսաշրջություն
«Ջերմուկի Մշակույթի, Սպորտի և Ժամանցի կենտրոն»   ՀՐԱՅՐ ՄԿՐՏՉՅԱՆ   07 փետրվար 2025 «Ջերմուկի Մշակույթի, Սպորտի և Ժամանցի կենտրոնը» նորարարական ու բազմաֆունկցիոնալ կառույց է, որը միավորում է մշակութային, սպորտային և ժամանցային միջոցառումները՝ նպատակ ունենալով խթանել համայնքի բնակիչների ակտիվ մասնակցությունը, առողջ ապրելակերպի ձևավորումը և ստեղծագործական ինքնաարտահայտումը։ Կենտրոնի հիմնական առաքելությունն է ստեղծել միջավայր, որտեղ մարդիկ՝ անկախ տարիքից, կարող են զարգացնել իրենց հմտությունները, ձեռք բերել նոր գիտելիքներ և օգտվել սպորտային ու մշակութային հնարավորություններից: Այս կենտրոնը կդառնա կյանքով լի, բազմաբնույթ և հնարավորություններով հարուստ տարածք, որը կապահովի Ջերմուկի բնակիչների որակյալ ժամանցն ու զարգացումը։ Առաջարկը կայանում է բազմաֆունկցիոնալ շինության կառուցման մեջ, որը հետագայում կօգտագործվի որպես «Ջերմուկի Մշակույթի, Սպորտի և Ժամանցի կենտրոն»։
0 89
Մշակույթ և ժառանգություն
«ՍՊՈՐՏ-ԿՈՄՊԼԵՔՍ»   ԱՐԱՅԻԿ ԱՌԱՔԵԼՅԱՆ   07 փետրվար 2025 Ջերմուկ համայնքի Կեչուտ բնակավայրում «Սպորտ-կոմպլեքսի» կառուցում: Բնակչության՝ հատկապես երեխաների առողջական վիճակը հասարակության և պետության բարեկեցության կարևոր ցուցանիշներից է։ Բնակչության շրջանում առողջ ապրելակերպի, ֆիզիկական ակտիվության մշակույթի արմատավորման համար մեծ նշանակություն ունի նպաստող միջավայրի և մատչելի ենթակառուցվածքների առկայությունը։ Անհրաժեշտ ենթակառուցվածքների բացակայությունը, խաղային տարածքների կրճատումը, նոր տեխնոլոգիաների լայնածավալ կիրառումը և մի շարք այլ պայմաններ խիստ բացասաբար են ազդում երեխաների ֆիզիկական առողջ ակտիվության հնարավորությունների վրա։ Անհրաժեշտ պայմանների և համապատասխան մարզագույքի բացակայությամբ պայմանավորված՝ հանրակրթական դպրոցներում շատ հաճախ ֆիզիկական կուլտուրայի դասաժամերը կրում են ձևական բնույթ։ Մարզական և ֆիզկուլտուրային-առողջարարական կառույցները պետք է կառուցվի քաղաքաշինական չափանիշների համաձայն և համապատասխանեցվեն ժամանակակից չափանիշներին, համալրվեն համապատասխան մարզական գույքով։ Միաժամանակ պետք է համապատասխան միջոցներ ձեռնարկել, որպեսզի հաշմանդամություն ունեցող անձինք կարողանան օգտվել այդպիսի կառույցներից:Գլխավոր նպատակն է ֆիզիկական ակտիվությունը և առողջ ապրելակերպը դարձնել ազգային կենսակերպ, իսկ մասնավոր նպատակը Կեչուտ բնակավայրում ֆիզիկական ակտիվությամբ զբաղվելու համար հասանելի ենթակառուցվածքի՝ ներառյալ առնվազն երեք մարզաձևով զբաղվելու հնարավորությունը: Թիրախավորել բնակավայրում ունենալ առողջ ապրելակերպի ենթակառուցվածք, որը կներառի միաժամանակ ֆուտբոլի, վոլեյբոլի, բասկետբոլի մարզադաշտեր: Հիմնախնդիրներն է լուծել համայնքում առկա հեռանկարային մարզիկների բացահայտմանը, ներգրավմանը, ինչպես նաև մարզական առաջխաղացման ոչ բավարար համակարգի բարեկարգմանը, որը կխրախուսի սպորտով զբաղվելուն, թույլ տալով իրավասու կազմակերպությունների հետ համագործակցությամբ հայտնաբերել և աջակցություն ցուցաբերել տաղանդավոր մարզիկներին: -Արհեստական խոտածածկ (պոլիէթիլային կամ պոլիպրոպիլեն) 600քմ2, -Դարպաս իր ցանցով, -Վոլեյբոլի ցանց իր հենակներով , -Բասկետբոլի շիթ զամբյուղներով և հենակով (շիթի չափսեր ՝ 180*105սմ, նախատեսված է 5,6,7 համարների գնդակի համար, ցանցի հաստություն 8մմ) 2 հատ, -Վոլեյբոլի և բասկետբոլի դաշտի հողաշերտի ամրացում 300քմ2, -Ընդամենը՝ 6.500.000 ՀՀ դրամ
0 215
Այլ
Ջերմուկ քաղաքի Մ․ Ստեփանյան փողոցի բարեկարգում   Արտուշ Սիմոնյան   20 փետրվար 2024 Ջերմուկ համայնքի ավագանու 2022 թվականի հոկտեմբերի 26-ի № 84-Ա որոշմամբ Ջերմուկ քաղաքի Ձախափնյակ թաղամասի 4-րդ փողոցն անվանակոչվել է 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Մհեր Ստեփանյանի անվամբ։ Փողոցի հարևանությամբ կա չորս բազմաբնակարան բնակելի շենք։ Դրան կից գործում է նաև Ջերմուկի կրթահամալիրը։ Ծրագրով առաջարկում ենք Մ․ Ստեփանյան փողոցում կառուցել արտաքին լուսավորության համակարգ՝ երեկոյան ժամերին ապահովելով անցորդների ազատ և անվտանգ տեղաշարժը, վերակառուցել փողոցի ասֆալտե ծածկի տակով անցնող կոյուղագիծը՝ վերացնելով հաճախակի տեղի ունեցող խցանումները, որոնք ստեղծում են հակասանիտարական վիճակ, ապա՝ վերականգնել ասֆալտե ծածկույթը։ Նորակառույց արտաքին լուսավորությունը կլինի մոտ 270 մետր երկարությամբ, 10 հենասյուներով, փողոցի լիարժեք լուսավորության համար անհրաժեշտ հզորությամբ ԼԵԴ լուսատուներով, հենասյուների ցանկալի տեղադրումը՝ մեկ կողմից՝ փողոցի արտաքին սահմանից դուրս։ Ջերմուկի կոմունալ տնտեսության աշխատակիցները կապահովեն ծրագրի շարունակականությունը, դրա արդյունքների պահպանությունը և խնամքը։ Ծրագրի շահառուներն են քաղաքի բնակիչները և այստեղ այցելող հյուրերը։ Ծրագրի տեսանելիությունը ապահովելու համար՝ դրա իրագործման մասին հայտարարությունը կտեղադրվի համայնքապետարանի ֆեյսբուքյան և պաշտոնական կայքէջում։
0 195
Այլ
ԳՆԴԵՎԱԶ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ԽՄԵԼՈՒ ՋՐԻ ԽՈՂՈՎԱԿԱՇԱՐԻ ՎԵՐԱՆՈՐՈԳՄԱՆ ԾՐԱԳԻՐ   Մեսրոպ Հարությունյան   19 փետրվար 2024 Ջերմուկ համյանքի Գնդեվազ բնակավայր Ջերմուկ համայնքի Գնդեվազ բնակավայրի մի մասը(շուրջ 60 տնտեսություն) սնուցվում է Ջերմուկ համայնքի Տաք ջրեր կոչվող տեղանքից եկող ջրով:Ջրամատակարարման խողովակաշարի 1կմ հատվածը խիստ վնասված է: Մեր ներկայացրած ծրագրով առաջարկվում է փոխարինել խողովակաշարի վնասված հատվածը,ժամանակակից պլաստմասե խողովակով:Ինչի արդյունքում խմելու ջրի մատակարարումը բնակավայր կկարգավորվի և ջուրը կհամապատասխանի սանիտարահիգիենիկ պահանջներին:
0 210
Շինարարություն
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Ջերմուկ, Մյասնիկյան 8
(0287) 2-12-17, 060-74-70-77
jermuk.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53070621@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՋԵՐՄՈՒԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner