14.02.25
Բարի գալուստ Ջերմուկի համայնքապետարանի պաշտոնական կայք
|
Բարի գալուստ Ջերմուկի համայնքապետարանի պաշտոնական կայք։ Մեզ կարող եք հետևել նաև սոցիալական ցանցերում հետևյալ հղումներով՝ ✅ Ջերմուկ համայնքի ղեկավար Վահագն Արսենյանի պաշտոնական ֆեյսբուքյան էջ, ✅ Ջերմուկի համայնքապետարանի պաշտոնական ֆեյսբուքյան էջ, ✅ Ջերմուկի համայնքապետարանի պաշտոնական ինստագրամյան էջ
|
|
15.05.24
Ամառային տեխնո-կրթական ճամբար
|
ՁԻՀ «Ալիք» երիտասարդական նախաձեռնությունը ստեղծվել է 2023թ․ հունիսին՝ մեկ գաղափարի շուրջ համախմբելով 12-29 տարեկան երիտասարդներին՝ ՀՀ բոլոր մարզերից, Երևանից և Սփյուռքից։Նախաձեռնությունը նոր հնարավորությունների հարթակ է՝ երիտասարդների ինքնաբացահայտման, ներուժի զարգացման, գիտելիքի և լավագույն փորձառության փոխանակման։Նախաձեռնությանն արդեն միացել են շուրջ 1500 երիտասարդ-կամավորներ։Նախձեռնության հիմքում կարևորագույն արժեքներ են․արժանապատվություն, պատասխանատվություն, արդարություն, հաստատակամություն, համարձակություն։2024 թվականի հուլիսի 28-ից օգոստոսի 1-ը նախաձեռնությունը իրականցնելու է ամառային տեխնո-կրթական ճամբար, որին կարող են մասնակցել ՀՀ բոլոր մարզերից՝ 15-25 տարեկան երիտասարդները։ ...
Մանրամասն |
|
08.05.24
Հարգանքի տուրք՝ ի հիշատակ հայրենիքի համար իրենց կյանքը զոհաբերած հայորդիների։
|
Ջերմուկ համայնքի ղեկավար Վահագն Արսենյանն ու Ջերմուկի բնակիչները հարգանքի տուրք են մատուցել՝ ի հիշատակ հայրենիքի համար իրենց կյանքը զոհաբերած հայորդիների։ Լուսանկարները՝ համայնքապետարանի պաշտոնական ֆեյսբուքյան էջում։
|
|
03.05.24
Մշակվում ու սրսկվում են կենտրոնական փողոցների /նախորդ և այս տարի տեղադրված/ ծառերն ու քաղաքային զբոսայգին։
|
կարգի է բերվում քաղաքային զբոսայգու տարածքը մշակվում են կենտրոնական փողոցների /նախորդ տարի տեղադրված/ ծառերը ծառատունկ /տեղադրվում են նոր ծառեր/ հաջորդիվ՝ ծաղկապատում․․․ սրսկվում են կենտրոնական փողոցների /նախորդ և այս տարի տեղադրված/ ծառերն ու քաղաքային զբոսայգին։
|
|
23.04.24
Ջերմուկ համայնքի ղեկավար Վահագն Արսենյանը ընդունել է բրիտանական ԶԼՄ-ների /The Guardian, the Independent, UnHerd, the Telegraph, Adam Smith Institute/ ներկայացուցիչներին
|
#Ջերմուկ համայնքի ղեկավար Վահագն Արսենյանը ընդունել է բրիտանական ԶԼՄ-ների /The Guardian, the Independent, UnHerd, the Telegraph, Adam Smith Institute/ ներկայացուցիչներին։ Ջերմուկի համայնքապետարանում կայացած հանդիպմանը մասնակցել են նաև ԵՄ դիտորդները։
|
|
23.04.24
Համաձայն «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» օրենքի` ապրիլ ամսվա վերջին շաբաթ օրը նշվում է ՀՀ քաղաքացու օր տոնը
|
Համաձայն «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» օրենքի` ապրիլ ամսվա վերջին շաբաթ օրը նշվում է ՀՀ քաղաքացու օր տոնը:Այս տարի այն նշվելու է ապրիլի 27-ին։ Այդ կապակցությամբ կազմակերպվող բազմաբնույթ միջոցառումների շրջանակում ՀՀ բոլոր մարզերի քաղաքային ու գյուղական 73 բնակավայրերում (ցանկը կցվում է) նախատեսվում է կազմակերպել «Հայրենիքը պետությունն է: Սիրո՞ւմ ես հայրենիքդ՝ ուժեղացրու՛ պետությունդ» խորագրով հայրենաճանաչության, երիտասարդությանը հուզող թեմաներով բանախոսությունների շարք երիտասարդների մասնակցությամբ, որին կհաջորդի մինչև 30 րոպե տևողությամբ մշակութային կարճ միջոցառում։Հանրային քննարկումները, որոնք կտևեն առավելագույնը 2 ժամ, տեղի են ունենալու համայնքներում ...
Մանրամասն |
|
22.04.24
Հայտարարություն!
|
ՀՀ կառավարության 2024 թվականի ապրիլի 12-ի թիվ 488-Ն որոշման (հղումը` http://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=191727) հավելված 2-ով Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում «Բուժական գործ» մասնագիտությամբ (դասիչը, ուսուցման ձևը` 091201.01.7) սահմանված է 37 նպատակային ուսուցման տեղեր: Մասնավորապես Արմավիրի, Արարատի, Արագածոտնի, Շիրակի, Գեղարքունիքի, Լոռու, Վայոց ձորի, Տավուշի և Սյունիքի մարզերին կտրամադրվել է չորսական, իսկ Կոտայքի մարզին՝ մեկ տեղ: Վերոգրյալ մասնագիտությամբ 2024-2025թթ. ուսումնական տարվա առկա ուսուցմամբ անընդհատ և ինտեգրված կրթական ծրագրերով ընդունելության քննությունների նպատակային ուսուցման տեղերի մրցույթին մասնակցելու համար դիմորդները սահմանված ...
Մանրամասն |
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |