Հիմք ընդունելով ՀՀ կառավարության 02.11.2023թ. N 1890-Ն որոշման առաջին կետով հաստատված հավելվածի 17-րդ և 18-րդ կետերով նախատեսված կարգավորումները` ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն (այսուհետ` նախարարություն) ամփոփել է ՀՀ Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքի մասնակցային բյուջետավորման ընթացակարգերով ձևավորված ծրագրերի իրականացման նպատակով ՀՀ 2024թ. պետական բյուջեից սուբվենցիայի ստացման երեք ծրագրային հայտերի (Գնդեվազ գյուղի խմելու ջրի ջրագծերի հիմնանորոգման ծրագիր, Ջերմուկի քաղաքային զբոսայգու բարեկարգման ծրագիր և Ջերմուկ քաղաքի Մ. Ստեփանյան փողոցի բարեկարգման ծրագիր) վերաբերյալ ՀՀ ֆինանսների նախարարության և համապատասխան ոլորտային պետական կառավարման մարմինների ներկայացրած դիրքորոշումները և եզրակացրել է, որ հայտերը կազմված են համաձայն վերոնշյալ որոշմամբ հաստատված կարգի պահանջներին համապատասխան:
Հաշվի առնելով նշյալ որոշման հավելվածի 18-րդ կետի 1-ին ենթակետը՝ նախարարությունը Գնդեվազ գյուղի խմելու ջրի ջրագծերի հիմնանորոգման ծրագրի, Ջերմուկի քաղաքային զբոսայգու բարեկարգման ծրագրի և Ջերմուկ քաղաքի Մ. Ստեփանյան փողոցի բարեկարգման ծրագրի հայտերին տվել է համաձայնություն, որոնք էլ, հիշյալ որոշման հավելվածի 22-րդ կետին համապատասխան, հրապարակվում են համայնքի պաշտոնական կայքում՝ հայտին համաձայնություն տալու մասին ծանուցումն ստանալուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում: