Այսօր: Երկուշաբթի, 23 Դեկտեմբերի 2024թ.
Ջերմուկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 15
ՋԵՐՄՈՒԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 78-Ա
 

Զեկ. ԱՐՄԻՆԵ ՂԱԶԱՐՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Ջերմուկ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2024 թվականի N_
ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԵՆԹԱԿԱ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԵՎ ՀՈԱԿ-ՆԵՐԻ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ԹՎԱՔԱՆԱԿԸ, ՀԱՍՏԻՔԱՑՈՒՑԱԿՆԵՐԸ ԵՎ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 100-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒՄԱՍԻՆ

«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ  և  35-րդ հոդվածի 1-ին  մասի 7-րդ կետերին համապատասխան, ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածով՝

1. Հաստատել ՀՀ Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքի  ենթակա բյուջետային հիմնարկների և ՀՈԱԿ-ների աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակները և պաշտոնային դրույքաչափերը՝ համաձայն հավելվածի:

2․ Ջերմուկ համայնքի արվեստի դպրոցներում դասատուների, «Ջերմուկ համայնքի մարզամշակութային կենտրոն» ՀՈԱԿ-ում  մարզիչների ու գրադարանավարների, երիտասարդական աշխատողների,   «ԶԱՏԻԿ» մանկապարտեզ» ՆՈՒՀ և «Գնդեվազի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ներում դաստիարակների  համար դրույքաչափը սահմանել 140 000 դրամ:

3. Սույն որոշման 2-րդ կետում նշված աշխատակիցների դրույքաչափի նկատմամբ սահմանել հավելավճար՝ հետևյալ սկզբունքով՝

ա/ միջնակարգ մասնագիտական կրթությամբ՝ 15 և ավելի տարվա մասնագիտական ստաժ ունեցող աշխատակիցների պաշտոնային դրույքաչափի նկատմամբ կիրառվում է տոկոսային ավելացում 10 %-ի չափով։ 

բ/ բարձրագույն կրթությամբ՝ մինչև 15 տարվա մասնագիտական ստաժ ունեցող աշխատակիցների պաշտոնային դրույքաչափի նկատմամբ կիրառվում է տոկոսային ավելացում 5 %-ի չափով։

գ/ բարձրագույն կրթությամբ՝ 15 և ավելի տարվա մասնագիտական ստաժ  ունեցող աշխատակիցների պաշտոնային դրույքաչափի նկատմամբ կիրառվում է տոկոսային ավելացում 15 %-ի չափով։

4.  Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2007 թ. հունվարի  26-ի N 29-Ն հրամանի 3-րդ  և նշյալ հրամանով հաստատված  N 1 հավելվածի  25-րդ կետերին համապատասխան,  հաշվի առնելով, որ ամառային սեզոնի հետ կապված ավելանում է երիտասարդ կանանց զբաղվածությունը, որի հետևանքով կտրուկ ավելանում է նախադպրոցական տարիքի երեխաներին «Զատիկ» մանկապարտեզում ժամանակավորապես տեղավորելու դիմումների քանակը՝ իրավունք վերապահել մանկապարտեզի տնօրենին, համայնքի ղեկավարի որոշմամբ, ըստ անհրաժեշտության ավելացնելու խմբերի քանակը 1-ից 2-ով: Նման խմբերում աշխատողներին ընդունել պայմանագրային հիմունքներով՝ սահմանված կարգով կնքելով ժամկետային աշխատանքային պայմանագրեր։

5․ Ուժը կորցրած ճանաչել Ջերմուկ համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 27-ի «Ջերմուկ համայնքի ենթակա բյուջետային հիմնարկների և ՀՈԱԿ-ների աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակները և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու և Ջերմուկ համայնքի ավագանու 2022 թվականի հունվարի 11-ի N 3-Ա և 2023 թվականի ապրիլի 21-ի N 39-Ա որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 100-Ա որոշումը։

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2025 թվականի հունվարի 1-ից:

 
Կողմ (0)Դեմ (0)Ձեռնպահ (0)Չի քվեարկել (0)


ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՎԱՀԱԳՆ ԱՐՍԵՆՅԱՆ


Նախագիծ կազմող ԳՈՀԱՐ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(25.26 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Ջերմուկ, Մյասնիկյան 8
(0287) 2-12-17, 060-74-70-77
jermuk.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53070621@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՋԵՐՄՈՒԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner