Ջերմուկի համայնքապետարանը համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբեր 27-ի N 107-Ա և համայնքի ղեկավարի 2024 թվականի հունվարի 22-ի N 21-Լ որոշումներին համապատասխան մեկնարկել է 2024 թվականի մասնակցային բյուջետավորման գործընթացը: Նշվածի համատեքստում Ջերմուկ համայնքի ղեկավար Վ․ Արսենյանի որոշմամբ ստեղծվել է բյուջետավորման գործընթացի կառավարման հանձնաժողով, հաստատվել են վերջինիս լիազորությունները, աշխատակարգը, առաջարկ-նախագծերի ներկայացման հայտի և նախնական գնահատման աղյուսակի ձևաթղթերը, ինչպես նաև մասնակցային բյուջետավորման գործընթացի իրականացման ժամանակացույցը։
Շնորհիվ ստեղծված հնարավորության՝ համայնքի բնակիչները հնարավորություն ունեն համայնքապետարանի հետ համագործակցաբար բարելավելու իրենց բնակավայրը, ավելի հարմարավետ և գրավիչ դարձնելու համայնքի կյանքը՝ իրացնելով իրենց՝ տեղական ինքնակառավարմանը մասնակցելու իրավունքը։ Այս հարթակը համայնքի բնակիչներին հուզող խնդիրները հավաքելու համակարգ է, լուծումների միասնական որոնման միջոց:
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՄԱՍՆԱԿՑԱՅԻՆ ԲՅՈՒՋԵՏԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑ ՍԿՍԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՍՏԵՂԾՎԱԾ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ՝ ՔՎԵՐԱԿՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԱՄՓՈՓՄԱՆ ՆԻՍՏԻ
Facebook
Location on Google Maps
YouTube