Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ և 41-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետերով, «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածին համապատասխան, հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 36-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը՝ որոշում եմ՝
1․ Ուժը կորցրած ճանաչել Ջերմուկ համայնքի ղեկավարի 2020 թվականի մարտի 12-ի «Ջերմուկ համայնքում աղետների ռիսկի կառավարման խորհրդի ստեղծման մասին» N 118-Ա որոշման Հավելված 1-ը։
2․ Ջերմուկ համայնքի բնակչության պաշտպանության համակարգի նորմալ և արդյունավետ գործունեության, աղետների ռիսկի նվազեցման միջոցառումների կազմակերպման և իրականացման, արտակարգ իրավիճակներում գործելու ընթացակարգերի սահմանման, արտակարգ իրավիճակներում համայնքի բնակիչների պաշտպանության կազմակերպման, ինչպես նաև աղետների ռիսկերի կառավարման պլանի մշակման նպատակով ձևավորել աղետների ռիսկի կառավարման (այսուհետ՝ ԱՌԿ) խորհուրդ և հաստատել դրա կազմը ՝ համաձայն սույն որոշման հավելվածի։
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրվանից։