Այսօր: Հինգշաբթի, 26 Դեկտեմբերի 2024թ.
Ջերմուկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 46
ՋԵՐՄՈՒԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 69-Ա
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԱՆՈՒՇ ԱՌԱՔԵԼՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Ջերմուկ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2021 թվականի N_
ԴՐԱՄԱԿԱՆ ՀԱՏԿԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՕԳՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետովՋերմուկ համայնքի ավագանու 2018 թվականի հունվարի 19-ի «Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքի կամավոր խնդիրները, դրանց լուծմանն ուղղված սեփական լիազորությունները և դրանց իրականացման կարգը սահմանելու մասին» N 12-Ն որոշմամբ հաստատված կարգով և հիմք ընդունելով սոցիալական, առողջապահության, սպորտի և ֆիզիկական կուլտուրայի հարցերի մշտական հանձնաժողով, հաստատել հանձնաժողովի եզրակացությունը և համայնքի ղեկավարի առաջարկությունը՝

1․  Ջերմուկի համայնքի 2021 թվականի բյուջեի «Սոցիալապես անապահով անձանց աջակցություն» /4729/ հոդվածից դրամական օգնություն տրամադրել Ջերմուկ համայնքի հետևյալ բնակիներին՝

Նարինե Դավթյան՝  200 000 (երկու հարյուր հազար) դրամի չափով

Գագիկ Խաչատրյանին 200 000 (երկու հարյուր հազար) դրամի չափով։

2․Բռնկված հրդեհի հետևանքով Ջերմուկ համայնքի Հերհեր գյուղի բնակիչ Վիրաբ Ասպուրակի Սիմոնյանի այրված հացատունը վերականգնելու և Գնդեվազ գյուղի բնակիչ Վարդան Երջանիկի Խաչատրյանի առանձնատանը պատճառված վնաս մի մասը փոխհատուցելու նպատակով Ջերմուկ համայնքի 2021 թվականի բյուջեից կատարել դրամական հատկացում, համապատասխանաբար՝ 150 000 (հարյուր հիսուն հազար) և 200 000 (երկու հարյուր հազար) դրամի չափով։

3․ Ջերմուկ համայնքի Կեչուտ գյուղի բնակիչ Արմեն Ավետիսյանի՝ արջի կողմից անասունների կոտորելու պատճառով կրած վնասի փոխհատուցման նպատակով Ջերմուկ համայնքի 2021 թվականի բյուջեից կատարել դրամական հատկացում, 150 000 (հարյուր հիսուն հազար) դրամի չափով։

4․2020–2021 թթ ձմռան ամիսներին «Ջերմուկ համայնքի կոմունալ սպասարկում և բարեկարգում» ՀՈԱԿ–ի՝ իրեն ամրակցված ԴՏ–75 թրթուրավոր տրակտորով Գեղարքունիքի մարզի Կարմիր և Սյունիքի մարզի Սև լճերի հարակից տարածքներում տեղակայված սահմանապահ դիրքերի ճանապարհների մաքրման աշխատանքներին աջակցելու համար նշված ՀՈԱԿ–ի աշխատակից Արտավազդ Զախարյանին, որպես պարգևատրում, հատկացնել 100 000 (հարյուր հազար) դրամ։

6․ Հաշվի առնելով Ջերմուկի քաղաքի Մաքսիմ Գորկու անվան միջնակարգ դպրոց ՊՈԱԿ-ի  տնօրենի դիմում-խնդրանքը՝ Ջերմուկ համայնքի վարչական  բյուջեից  «9-2-1-51 -հիմնական ընդհանուր կրթություն» գործառնական դասակարգմամբ 4639-այլ ընթացիկ դրաշանորհներ տնտեսագիտական հոդվածով 2021 թվականի 4-րդ եռամյակի համար դպրոցին  հատկացնել 1350.000 /մեկ միլիոն երեք հարյուր հիսուն հազար/ ՀՀ դրամ՝ Ջերմուկ համայնքի քաղաքային բնակավայրի տարբեր թաղամասերից աշակերտների տեղափոխումը կազմակերպելու  համար:

7․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՎԱՐԴԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


Նախագիծ կազմող ԳՈՀԱՐ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Ջերմուկ, Մյասնիկյան 8
(0287) 2-12-17, 060-74-70-77
jermuk.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53070621@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՋԵՐՄՈՒԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner