Այսօր: Ուրբաթ, 31 Հոկտեմբերի 2025թ.
Ջերմուկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 85
ՋԵՐՄՈՒԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
17.02.26 Բարի գալուստ Ջերմուկի համայնքապետարանի պաշտոնական կայք

Բարի գալուստ Ջերմուկի համայնքապետարանի պաշտոնական կայք։ Մեզ կարող եք հետևել նաև սոցիալական ցանցերում հետևյալ հղումներով՝ 

✅ Ջերմուկի համայնքապետարանի պաշտոնական ֆեյսբուքյան էջ,

Ջերմուկի համայնքապետարանի պաշտոնական ինստագրամյան էջ   /jermukcity_official/

Մենք յութուբում՝  https://www.youtube.com/@jermukcity (new)

25.10.25 "Սթրիթ վորքաութ" վարժասարքերը տեղադրվել են Ձախափնյա թաղամասում (2-րդ շենքի բակում) և Աջափնյա թաղամասում (քաղաքային զբոսայգում)
📍"Սթրիթ վորքաութ" վարժասարքերը տեղադրվել են Ձախափնյա թաղամասում (2-րդ շենքի բակում) և Աջափնյա թաղամասում (քաղաքային զբոսայգում)։
 
✅️Կառավարության պատվերով բակային մարզումների համար հրապարակներ են կառուցվել Հայաստանի 4 մարզում։ «Սթրիթ վորքաութ» սպորտաձևով զբաղվելու համար անհրաժեշտ վարժասարքերը կարելի է գտնել նաև Ջերմուկում:
24.10.25 ՀՀ Վայոց ձորի մարզպետ Վահագն Արսենյանի գլխավորությամբ տեղի ունեցավ մարզի խորհրդի հերթական նիստը
Այսօր ՀՀ Վայոց ձորի մարզպետ Վահագն Արսենյանի գլխավորությամբ տեղի ունեցավ մարզի խորհրդի հերթական նիստը։ Մարզպետը ողջունեց նիստի մասնակիցներին, ապա օրակարգի հաստատումից հետո մաղթեց կառուցողական քննարկում օրակարգային հարցերի շուրջ։Օրակարգում ներառված էր 10 հարց, որից 5-ը վերաբերում էր մարզպետի աշխատակազմի համակարգման մի շարք ոլորտների աշխատանքներին՝ գյուղատնտեսություն և շրջակա միջավայրի պահպանություն, իրավական և մասնագիտական հսկողության արդյունքներ, մարզի համայնքների բյուջեների սեփական եկամուտների հավաքագրման ընթացք, առողջապահություն և սոցիալական հարցեր, սուբվենցիոն ծրագրեր։ Օրակարգի մյուս 5 հարցերը վերաբերում էին յուրաքանչյուր համայնքի սուբվենցիոն ծրագրերին։Մարզպետի աշխատակազմի ոլորտային պատասխանատուներրը ... Մանրամասն
22.10.25 ՀՀ Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքի ղեկավարի արտահերթ ընտրության արդյունքում Մանան Աղվանի Գևորգյանն ընտրվեց Ջերմուկ համայնքի ղեկավար
  ՀՀ Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքի ղեկավարի արտահերթ ընտրության արդյունքում Մանան Աղվանի Գևորգյանն ընտրվեց Ջերմուկ համայնքի ղեկավար։
 
Հաջորդիվ` երդման արարողությունը (օրենքով սահմանված կարգով)։
18.10.25 Հոգեսոցիալական կենտրոնը ևս միացավ Ջերմուկի տարածքային մակարդակում գործող սոցիալական համագործակցության համաձայնագրին
Միասնական սոցիալական ծառայության Ջերմուկի տարածքային կենտրոնում տեղի ունեցավ հանդիպում Հոգեսոցիալական կենտրոնի ղեկավար Արմեն Սողոյանի, Ֆրանսիացի գործընկեր` Sante Armenia-ի հոգեկան առողջությունների ծառայությունների համակարգող Պատրիկ Ալեսիանի և Ջերմուկ համայնքի ղեկավար Մանան Գևորգյանի հետ։Մասնակցում էին նաև Ջերմուկի առողջության կենտրոնի և Հոգեսոցիալական կենտրոնի Ջերմուկի մասնաճյուղի ներկայացուցիչները։ Հանդիպման նպատակը համայնքում նոր ծառայությունների ներդրման, արդեն իսկ տրամադրվող ծառայությունների որակի բարձրացմանն ուղղված և Ջերմուկի տարածքային մակարդակում կնքված սոցիալական համագործակցության համաձայնագրին միանալու հարցերն էին։ Քննարկվեցին համայնքում գործող ծառայությունների, նոր ծառայությունների ... Մանրամասն
16.10.25 Ջերմուկը՝ արաբական առաջատար լրատվական պորտալի էջերում։ Sabq.org-ը, հրապարակել է հոդված՝ «Ջերմուկը՝ Հայաստանի բժշկական տուրիզմի մայրաքաղաքը, հայտնի է իր տաք աղբյուրներով» վերնագրով
Արաբական առաջատար լրատվական պորտալը՝ Sabq.org-ը, հրապարակել է հոդված՝ «Ջերմուկը՝ Հայաստանի բժշկական տուրիզմի մայրաքաղաքը, հայտնի է իր տաք աղբյուրներով» վերնագրով, որտեղ առանձնացված են քաղաքի բուժական ռեսուրսները, հանքային ջրի յուրահատուկ հատկությունները, ինչպես նաև հանգստի և առողջության վերականգնման լայն հնարավորությունները։Հրապարակումը կարևոր քայլ է՝ միջազգային հարթակում Ջերմուկի ճանաչելիությունն առաջ մղելու գործում։Հայերեն թարգմանությունը՝ ստորև Ջերմուկ քաղաքը Հայաստանում համարվում է բուժական տուրիզմի ամենանշանավոր ուղղություններից մեկը․ այստեղ հիասքանչ բնությունը միահյուսվում է առողջապահական ավանդույթների հետ, որոնք ձգվում են տասնամյակներ։ Քաղաքը գտնվում է ծովի մակերևույթից 2,080 ... Մանրամասն
15.10.25 ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր Վայոց ձորի մարզպետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ մարզպետ Վահագն Արսենյանին
ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր Վայոց ձորի մարզպետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ մարզպետ Վահագն Արսենյանին։
Նախարարը շնորհավորել է նորանշանակ մարզպետին և հաջողություններ մաղթել առաջիկա աշխատանքում։ Նախարարը վստահություն է հայտնել, որ պարոն Արսենյանը տեղյակ է մարզին, մարզի խնդիրներին և իր փորձն ու գիտելիքները կծառայեցնի դրանց լուծմանը։
Խուդաթյանը շնորհակալություն է հայտնել Կոլյա Միքաելյանին` իր պաշտոնավարման ժամանակահատվածում կատարած ծավալուն աշխատանքի համար։
Վահագն Արսենյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել վարչապետին, ՀՀ կառավարությանը վստահության համար և ընդգծել, որ աշխատելու է ի շահ Հայաստանի Հանրապետության, ի շահ Վայոց ձորի մարզի։
 
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
տեսահոլովակներ
Ինչպես առցանց դիմել համայնքապետարան
Համայնքի ավագանու 11․03․2022 թ․ նիստ
համայնքի ավագանու 26․05․2020 թ. նիստի տեսահոլովակ
համայնքի ավագանու 17.01.2020 թ. նիստի տեսահոլովակ
Քաղաքացիների Սպասարկման Գրասենյակ
ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏ (23.05.2017)
ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏ (02.03.2017)
ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏ (16.01.2017)
ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏ 13.05.2022թ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Ջերմուկ, Մյասնիկյան 8
(0287) 2-12-17, 060-74-70-77
jermuk.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53070621@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՋԵՐՄՈՒԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner