Այսօր: Երեքշաբթի, 16 Հուլիսի 2024թ.
Ջերմուկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 28
ՋԵՐՄՈՒԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Որոշում N 21-Լ
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ Ջերմուկ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Ջերմուկ համայնք
ՀՀ Վայոց Ձորի մարզ, ք. Ջերմուկ, (0287) 2-12-17, 060-74-70-77, jermuk.vayotsdzor@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

22 հունվարի 2024 թվականի N 21-Լ

ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՍՆԱԿՑԱՅԻՆ ԲՅՈՒՋԵՏԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ, ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԸ, ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 17-Ի N 14-Ա ՈՐՈՇՄԱՆ 2-ՐԴ ԿԵՏՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետի, 11-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ կետերի, 37-րդ հոդվածի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի պահանջներով, հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2023 թվականի նոյեմբերի 2-ի «Հայաստանի Հանրապետության համայնքներում մասնակցային բյուջետավորմամբ ձևավորված ծրագրերի իրականացման նպատակով Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեից համայնքներին սուբվենցիաների տրամադրման կարգը հաստատելու մասին» N 1890-Ն որոշման հավելվածի 11-րդ կետը, Ջերմուկ համայնքի ավագանու 2022 թվականի փետրվարի 10-ի «Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքում տեղական ինքնակառավարմանը բնակիչների մասնակցության կարգը հաստատելու մասին» N 16-Ն և 2023 թվականի դեկտեմբերի 27-ի «Ջերմուկ համայնքում 2024 թվականին սկսել մասնակցային բյուջետավորման գործընթաց սկսելու մասին»  N 107-Ա որոշումները՝ որոշում եմ՝

1․ Ջերմուկ համայնքում 2024 թվականի մասնակցային բյուջետավորման գործընթացը իրականացնելու, գործընթացի փուլերի ՝  նախապատրաստական աշխատանքների կազմակերպման, իրազեկման, առաջարկների ընդունման և նախնական գնահատման, ծրագրերի իրականացման  և հաշվետվությունների ընդունման  նպատակով,  ստեղծել հանձնաժողով հետևյալ կազմով`

Հանձնաժողովի նախագահ` Աշոտ Խաչատրյան    /համայնքի ղեկավարի տեղակալ/

       նախագահի տեղակալ՝   Արման Հայրապետյան /համայնքի ղեկավարի խորհրդական/

             անդամներ՝   Գոհար Թադևոսյան  /համայքապետարանի աշխատակազմի քարտուղար/

                             Արմինե Ղազարյան   /համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների                                                                  հավաքագրման բաժնի պետ/

                               Ստեփանոս Վարդանյան /համայքապետարանի աշխատակազմի գլխավոր մասնագետ/

                               Արտակ Բագրատյան /Կեչուտ գյուղի վարչական ղեկավար/

                               Սևակ Մկրտչյան /Գնդեվազ գյուղի վարչական ղեկավար/

                              Լուսիկ Սարգսյան   /համայնքի ավագանու անդամ,  ավագանու ֆինանսավարկային, համայնքի սոցիալ-                                                                  տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ/     

                              Մանան Գևորգյան  /համայնքի ավագանու անդամ,  ավագանու ֆինանսավարկային, համայնքի սոցիալ-                                                                    տնտեսական հարցերի  մշտական հանձնաժողովի անդամ/

                               Լիլիթ Զոհարբյան /համայնքապետարանի աշխատակազմի տեղեկատվական համակարգի օպերատոր/

                               Վազգեն  Գալստյան  /«Ջերմուկի զարգացման հիմնադրամ» ՀԿ–ի հիմնադիր, համաձայնությամբ/

                              Գոռ Թադևոսյան   / «Ջերմուկ համայնքի մարզամշակութային կենտրոն» ՀՈԱԿ-ի տնօրեն/

                             Գեղանի Խաչատրյան /համայնքի բնակիչ, «Ջերմուկ համայնքի Ռ․ Մելիքյանի անվան արվեստի դպրոց ՀՈԱԿ-ի մանկավարժ/ 

2․ Հաստատել հանձնաժողովի լիազորությունները՝ համաձայն հավելված 1-ի։

3․ Հաստատել հանձնաժողովի աշխատակարգը՝ համաձայն հավելված 2-ի։

4․ Հաստատել առաջարկ-նախագծերի ներկայացման հայտի և նախնական գնահատման աղյուսակի ձևաթղթերը՝ համաձայն հավելված 3-ի։

5․ Հանձնաժողովին՝ 2024 թվականի մասնակցային բյուջետավորման գործընթացը իրականացնել Ջերմուկ համայնքի ղեկավարի 2024 թվականի հունվարի 17-ի N 14-Ա որոշմամբ հաստատված ժամանակացույցի համաձայն։ 

6․ Ջերմուկ համայնքի ղեկավարի 2024 թվականի հունվարի 19-ի N 13 կարգադրության հիմքով՝ ուժը կորցրած ճանաչել Ջերմուկ համայնքի ղեկավարի 2024 թվականի հունվարի 17-ի N 14-Ա որոշման 2-րդ կետը։

7․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՎԱՀԱԳՆ ԱՐՍԵՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(13.26 Կբ)
(13.58 Կբ)
(13.77 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Ջերմուկ, Մյասնիկյան 8
(0287) 2-12-17, 060-74-70-77
jermuk.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53070621@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՋԵՐՄՈՒԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner