Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, Գերմանայի միջազգային համագործակցության ընկերության «Լավ տեղական ինքնակառավարում Հարավային Կովկասում» ծրագրի և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարության միջև համաձայնեցված «18 բազմաբնակավայր համայնքների տարեկան աշխատանքային պլանների մշակում» ծրագրի շրջանակներում մշակված «Համայնքի տարեկան աշխատանքային պլանի մշակման մեթոդական ուղեցույց»-ով՝ 1.Հաստատել Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքի 2021 թվականի տարեկան աշխատանքային պլանը (ՏԱՊ)՝ համաձայն հավելվածի:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: |