Այսօր: Չորեքշաբթի, 20 Օգոստոսի 2025թ.
Ջերմուկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 54
ՋԵՐՄՈՒԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 63-Լ
 

Զեկ. ԿԱՐԵՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Ջերմուկ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2025 թվականի N_
ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՐՎՈՂ ԼՐԻՎ ՄԱՇՎԱԾ (ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՄԱՐ ՈՉ ՊԻՏԱՆԻ) ԳՈՒՅՔԸ ԴՈՒՐՍ ԳՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԳՈՒՅՔԻ ԳՈՒՅՔԱԳՐՄԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի  18–րդ  հոդվածի  1-ին մասի 42-րդ կետի, 77-րդ հոդվածի 3-րդ մասի, Հայաստանի Հանրապետության ֆինանսներինախարարի  2007 թվականիհոկտեմբերի 31-ի N 787-Ն հրամանովհաստատված Պետական կառավարչական հիմնարկների և պետական ոչ առևտրային կազմակերպությունների լրիվ մաշված (օգտագործման ոչ պիտանի) գույքի դուրս գրման  կարգի 2-րդ և 13-րդ կետերիև հիմք ընդունելով «Ջերմուկի կոմունալ տնտեսություն» ՀՈԱԿ–ին և Ջերմուկի համայնքապետարանին ամրակցված՝ համայնքային սեփականություն համարվող լրիվ մաշված (օգտագործման համար ոչ պիտանի)  գույքի դուրս գրման համար նպատակով ստեղծված հանձնաժողովի կազմած ակտը (NN 1-12)՝ 

1․ Թույլատրել Ջերմուկ համայնքի (համայնքապետարանի) սեփականությունը համարվող լրիվ մաշված (օգտագործման համար ոչ պիտանի)՝ սույն որոշման հավելվածով ներկայացված գույքի դուրսգրումը:

2․ Գույքի դուրսգրման գործընթացի կազմակերպումը և դրա հետ կապված անհրաժեշտ փաստաթղթերի ձևակերպումը վերապահել «Ջերմուկի կոմունալ տնտեսություն» ՀՈԱԿ–ի (այսուհետ՝ ՀՈԱԿ) հաշվապահական մասին և Ջերմուկի համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնին,

2․1․ Սահմանել, որ՝  

ա/ ГАЗ-53 КО-413 աղբատարը (1990 թ․), ГАЗ-53-14 КО-413 աղբատարը (1989 թ․) , ДТ 75 թրթուրավոր երկու տրակտորները (1981 թ․  և 1990 թ․), Т-40АМ տրակտորը (1986 թ․) և 4-LZ-2.5H հացահատիկային կոմբայնը (2006 թ․) ենթակա են լուծարման՝ իրենց մեջ պարունակում են այնպիսի նյութեր, դետալներ, առանձին մասեր, որոնք անհրաժեշտ են ՀՈԱԿ–ին հետագա գործունեության համար,

բ/ ձյուն մաքրող մեքենան (1981 թ․), 25-12 ՆԿ մուլտիկարը (1982 թ․ ), ավազ ցրող ГАЗ-53 մեքենան (1982 թ․), ГАЗ-53 մեքենան (1981 թ․), ГАЗ-53 КО-503В մեքենան (1984 թ․) և ГАЗ-53 КО-309 մեքենան (1986 թ․) համարվում են լրիվ մաշված՝ պիտանի չեն հետագա շահագործման համար, դրանց հետագա օգտագործումը, իրացումը կամ այլ օտարումը անհնար է։

3. Սույն որոշման 2․1-ին կետի «ա» ենթակետում նշված գույքի լուծարման արդյունքում անհրաժեշտ դիտարկված դետալները ներկայացնել գնահատման, մուտքագրել ՀՈԱԿ–ի պահեստ, իսկ մնացածը, ինչպես նաև «բ» ենթակետում նշված գույքը հանձնել որպես մետաղաջարդոն։ 

4․ Դուրս գրված գույքի՝ մետաղաջարդոնի հանձնումից և (կամ) նրա առանձին հանգույցների, նյութերի, դետալների և մասերի՝ օրենքով սահմանված կարգով հնարավոր վաճառքից ստացված միջոցների բաշխումը (ծախսման ուղղությունները) վերապահել համայնքի ղեկավարին:

5. Ջերմուկ համայնքի սեփականություն համարվող գույքի 2025 թվականի գույքագրման փաստաթղթերում կատարել սույն որոշումից բխող համապատասխան փոփոխություններ։

6․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից: 

 
Կողմ (0)Դեմ (0)Ձեռնպահ (0)Չի քվեարկել (0)


ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՎԱՀԱԳՆ ԱՐՍԵՆՅԱՆ


Նախագիծ կազմող ԳՈՀԱՐ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(18.24 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Ջերմուկ, Մյասնիկյան 8
(0287) 2-12-17, 060-74-70-77
jermuk.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53070621@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՋԵՐՄՈՒԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner