Հարգելի համայնքի բնակիչներ.
Համայնքի ղեկավարի N 132 կարգադրությամբ ստեղծվել է Մասնակցային բյուջետավորման գործընթացի կառավարման հանձնաժողով ՝ համայնքի ավագանու անդամներից, համայքնապետարանի աշխատակազմի և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներից, ակտիվ բնակիչներից, որը ընթացիկ տարվա մասնակցային բյուջետավորման միջոցառումների պլան - ժամանակացույցին համապատասխան՝ արձանագրել և հրապարակել է քվեարկության արդույնքներում հաղթած ծրագրերը , ներկայացրել համայնքի ավագանու հավանությանը (2023 թվականի հուլիսի 23-ի N. 63-Ա որոշում):
Հաղթող ծրագրերն են.
1.,,Կավը մաքրում է հոգին,, (կավագործություն և խեցեգործություն), քվեարկել են 111 հոգի կամ քվեարկողների 90.2%:
2.Ջերմուկ համայնքի ավագանու որոշմամբ, համայնքի բյուջեի միջոցներով իրականացվելու է նաև քվեարկության արդյունքում 4-րդ տեղը զբաղեցրած ,,Տաֆտինգ ակումբ,, ստեղծում (գոբելենագործութուն) ծրագիրը, որի օգտին քվեարկել են 93 հոգի կամ քվեարկողների 75.6%:
Վերոնշյալ ծրագրերը բաշխվել են համայնքում գործող ,, Ռոմանոս Մելիքյանի անվան,, և ,,Շառլ Ազնավուրի անվան,, արվեստի դպրոցներ ՀՈԱԿ-ներում, որպես դասաժամեր, ընդգրկվել են ընթացիկ ուսումնական տարվա համար մանկավարժների տարիֆիկացիոն ցուցակներում, 2024 թվականի բյուջետային հայտերում և 2024-2026 թթ համար Միջնաժամկետ ծախսերի ծրագրերում (ՄԺԾԾ)՝ ապահովելով նրանց շարունակականությունը,իսկ ապրանքանյութական արժեքների ձեռք բերման համար, գնման ընթացակարգերին համապատասխան՝ գնումների պլաններում:
3.ԳՄՀԸ համաֆինանսավորմամբ՝ իրականացվելու է ,,Կինոդիտում և բացօթյա տարածքի կահավորում,, ծրագիրը, որը քվեարկության արդյունքում զբաղեցրել է 2-րդ տեղը, քվեարկել են 100 հոգի կամ քվեարկողների 81.3%:
4.Դոնոր կազմակերպության համաֆինանսավորմամբ՝ իրականացվելու է նաև ,,Աստղերին ավելի մոտ,, (աստղադիտակի կառուցում) ծրագիրը, որը զբաղեցրել է 3-րդ տեղը , նրա օգտին քվեարկել են 94 հոգի կամ քվեարկողների 76.4%: Հավելեմ, որ այս ծրագրի փաստաթղթերը գտնվում են մշակման և քննարկումների փուլում: