«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ և 82-րդ հոդվածի 4-րդ կետերին համապատասխան 1․ Հաստատել Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքի 2022-2026 թվականների հնգամյա զարգացման ծրագիրը՝ համաձայն հավելվածի։
2․ Ընդունել ի գիտություն, որ համայնքի սեփականություն հանդիսացող շենքերի ու շինությունների և հողերի կառավարման ամենամյա և հնգամյա ծրագրերը կազմում են համայնքի հնգամյա զարգացման ծրագրի բաղկացուցիչ մասը։
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։ |