Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ և 7-րդ կետերով, Ջերմուկ համայնքի ավագանու 2022 թվականի մայիսի 13-ի «Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքի սոցիալական աջակցության վերաբերյալ կամավոր խնդիրները, դրանց լուծմանն ուղղված սեփական լիազորությունները, այդ լիազորությունների իրականացման կարգը և չափորոշիչները սահմանելու և Ջերմուկ համայնքի ավագանու 2018 թվականի հունվարի 19-ի N 12-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 52-Ն որոշմամբ հաստատված կարգով և հիմք ընդունելով մշակույթի, կրթության, սպորտի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունն ու համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ 1․ Ջերմուկի համայնքի 2024 թվականի բյուջեի «Սոցիալապես անապահով անձանց աջակցություն» /4729/ հոդվածից՝
ա/ 300000-ական (երեք հարյուր հազարական) դրամ ֆինանսական օգնություն տրամադրել Ջերմուկ համայնքի բնակիչներ Նազիկ Վլադիմիրի Աբգարյանին, Հրանուշ Արտեմի Հակոբյանին, Մանուշակ Արտավազդի Ղուկասյանին, Իշխան Լուսեղենի Անդրեասյանին, և Թագուհի Բորիսի Շահբազյանին,
բ/ 200000-ական (երկու հարյուր հազարական) դրամ՝ Կամո Ռաֆիկի Թադևոսյանին և Նորայր Սահակի Համոբյանին,
գ/ 150000-ական (հարյուր հիսուն հազարական) դրամ՝ Աստղիկ Նաիրիի Հարությունյանին և Լիա Յուրիկի Ալեքսանյանին
դ/100000-ական (հարյուր հազարական) դրամ՝ Ջեմմա Բենիամինի Ասլանյանի, Լիլիթ Անդրանիկի Խաչատրյանին և Արփինե Ապրեսի Առուստամյանին։
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։ |