14.02.25
Բարի գալուստ Ջերմուկի համայնքապետարանի պաշտոնական կայք
|
Բարի գալուստ Ջերմուկի համայնքապետարանի պաշտոնական կայք։ Մեզ կարող եք հետևել նաև սոցիալական ցանցերում հետևյալ հղումներով՝ ✅ Ջերմուկ համայնքի ղեկավար Վահագն Արսենյանի պաշտոնական ֆեյսբուքյան էջ, ✅ Ջերմուկի համայնքապետարանի պաշտոնական ֆեյսբուքյան էջ, ✅ Ջերմուկի համայնքապետարանի պաշտոնական ինստագրամյան էջ
|
|
19.09.24
ԻՐԱԶԵԿՈՒՄ
|
Տեղեկացնում ենք, որ ՄԱԶԾ «Կայուն համայնքներ» ծրագիրը «Չիր-Չիր» ծրագրի շրջանակում մեկնարկում է «Չրերի պահպանում և վերամշակում» թեմայով նոր մեկօրյա վերապատրաստման դասընթաց, որին կարող են մասնակցել Վայոց ձորի չրարտադրությամբ զբաղվող բնակիչները։Վերապատրաստման դասընթացը միտված է չրարտադրությամբ զբաղվող տնտեսություններում զարգացնել չրերի պահպանման և վերամշակման մեթոդները, որոնք կնպաստեն լրացուցիչ եկամուտի ստեղծմանը՝ ի շնորհիվ մասնագիտական կարողությունների ավելացմամբ և գույքի ներդրմամբ։Դասընթացի ավարտից հետո բոլոր մասնակիցները կստանան մասնակացության հավաստագրեր և կհանձնեն քննություն, որի արդյունքների հիման վրա ՄԱԶԾ-ի կողմից ամենաբարձր միավորներ ստացած անձանց կտրամադրվեն ...
Մանրամասն |
|
13.09.24
<<Ծնվել եմ Արցախում>> կրթական ծրագրի մեկնարկի վերաբերյալ:
|
Տեղեկացնում ենք, որ «Արվեստ23» ՀԿ իրականացնում է «Ծնվել եմ Արցախում» կրթական ծրագիրը՝ ուղղված Արցախում ծնված և այժմ ՀՀ-ում բնակվող մինչև 18տ (ներառյալ) տաղանդավոր պատանի երաժիշտների համար հետևյալ մասնագիտություններով՝ ջութակ, ալտ, թավջութակ, ֆլեյտա, հոբոյ, կլարնետ, ֆագոտ, գալարափող, շեփոր, տրոմբոն, հարվածային գործիքներ (ոչ ազգային նվագարաններ), դաշնամուր և տավիղ: Ծրագրին դիմելու վերջնաժամկետն է ս./թ. սեպտեմբերի 25-ը: Ծրագրին դիմելու կարգը, դիմումհայտը և այլ մանրամասները ներկայացված են «Արվեստ23» ՀԿ-ի www.arvest23.org կայքէջում:
|
|
26.08.24
Իրազեկում!
|
Տեղեկացնում եմ Ձեզ, որ ՀՀ կառավարության 2022 թվականի օգոստոսի 4-ի թիվ 1220-Լ որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական նշանակության հողերի միավորման (կոնսոլիդացիայի) աջակցության 2023-2025 թվականների» ծրագրում (այսուհետ՝ Ծրագիր) փոփոխություններ և լրացումների կատարելու մասին ՀՀ կառավարության 2024 թվականի հունիսի 14-ի N 875-Լ որոշմամբ կատարվել են Ծրագրի լավարկման և մասնակցության աճը խթանող փոփոխություններ։ Մանսավորապես՝ Ծրագրի շրջանակներում շահառուներին տրամադրվելու է պետական աջակցություն փոխհատուցման պայմանագիրը կնքելուց հետո ձեռք բերված առանձին գույքային միավոր հանդիսացող հողամասերի կադաստրային արժեքի 30%-ի չափով՝ Ծրագրի պահանջներին համապատասխան միավորում իրականացնելու դեպքում։
|
|
23.08.24
Նախատեսվում են հանրային քննարկումներ
|
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի N 1325 բանաձևի դրույթների իրականացման գործողությունների ազգային ծրագրի (ԳԱԾ) միջգերատեսչական հանձնաժողովի անդամ է հանդիսանում նաև «Արմավիրի զարգացման կենտրոն» (ԱԶԿ) ՀԿ-ն՝ 2020թ-ից սկսած:ԱԶԿ ՀԿ-ն, սերտորեն համագործակցելով Արտաքին գործերի նախարարության (ԱԳՆ)(ՄԱԿ-ի 1325 բանաձևի ԳԱԾ-ի մշակման գործընթացի համակարգող) և ԳԱԾ-ի միջգերատեսչական հանձնաժողովի մյուս անդամ կազմակերպությունների հետ, տարբեր ծրագրեր է իրականացրել նշված բանաձևի օրակարգային հարցերի շուրջ՝ նպաստելու Կանայք, խաղաղություն և անվտանգություն (ԿԽԱ) օրակարգի հանրայնացմանը, Գործողություններիազգային ծրագրի տեղայնացմանը համայնքներում, թաքստոցների կահավորմանը սահմանամերձ համայնքներում և այլն։Ներկայումս ...
Մանրամասն |
|
22.08.24
Արդյունքը տեսանելի է նաև զբոսաշրջիկներին ու հյուրերին
|
Մեր քաղաքի մաքրությունն ու գեղեցկությունը կախված է յուրաքանչյուրիս մոտեցումից ու պատասխանավությունից, իսկ ամենօրյա աշխատանքի շնորհիվ, արդյունքը տեսանելի է նաև զբոսաշրջիկներին ու հյուրերին։
|
|
19.08.24
Եղեգնաձորի քաղաքային ամֆիթատրոնում ելույթ կունենա ԼԱԴԱՆԻՎԱ խումբը:
|
Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Հանրային Հեռուստաընկերության կողմից համատեղ իրականացվող «Ֆեստիվառ» զբոսաշրջային-երաժշտական փառատոնի շրջանակներում 2024 թվականի օգոստոսի 24-ին Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում գործելու է տեղական արտադրանքի տոնավաճառ: Մարզի փոքր ու միջին տնտեսվարողներին անվճար տրամադրվելու են վրաններ, որտեղ վերջիններս կարող են ներկայացնել իրենց ապրանքներն ու ծառայությունները և վաճառք իրականացնել:Օրվա ընթացքում Եղեգնաձորի քաղաքային ամֆիթատրոնում տեղի են ունենալու տարբեր համերգային ծրագրեր Վայոց ձորի արտիստների և խմբերի մասնակցությամբ, իսկ երեկոյան ժամը 19:30-ին Եղեգնաձորի քաղաքային ամֆիթատրոնում ելույթ կունենա ԼԱԴԱՆԻՎԱ ...
Մանրամասն |
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |