Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով և Ջերմուկ համայնքում աճուրդների անցկացման կանոնակարգի 7-րդ կետով՝ որոշում եմ՝
1․ Ջերմուկ համայնքի վարչական տարածքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող՝ համայնքի տարածքում հողերի օտարման աճուրդային հանձնաժողովի կողմից ներկայացված Ջերմուկ համայնքի Գնդեվազ գյուղի 10-016-0227-0005, 10-016-0216-0118, 10-016-0208-0110 և 10-016-0208-0109 կադաստրային ծածկագրերով գյուղատնտեսական նշանակության և Ջերմուկ քաղաքի Ազատամարտիկների փողոցի N 22/4 հասցեում գտնվող բնակավայրերի նշանակության հողամասերն օտարելու նպատակով հայտարարել աճուրդ (գյուղատանտեսական նշանակության հողամասերը՝ մեկ լոտով)․ աճուրդի օր նշանակել սույն թվականի սեպտեմբերի 27-ը։
2. Հաստատել աճուրդի հայտարարության տեքստը` համաձայն հավելվածի:
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: