Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի ապրիլի 8-ի «Նախադպրոցական ուսումնական հաստատության օրինակելի կանոնադրությունը հաստատելու մասին» N 515-Ն որոշումը՝
1․ Հաստատել «Ջերմուկ համայնքի ««Զատիկ» մանկապարտեզ» նախադպրոցական ուսումնական հաստատություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը` համաձայն N 1 հավելվածի:
2․ Հաստատել Ջերմուկ համայնքի «Գնդեվազ համայնքի մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը` համաձայն N 2 հավելվածի:
3․ Ուժը կորցրած ճանաչել Ջերմուկ համայնքի ավագանու 2016 թվականի ապրիլի 28-ի «Ջերմուկի քաղաքային համայնքի «Զատիկ» մանկապարտեզ ՆՈՒՀ» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունը անվանափոխելու և կանոնադրությունը նոր խմբագրությամբ հաստատելու մասին» N 17-Ն և նախկին Գնդեվազ գյուղական համայնքի ավագանու՝ «Գնդեվազ համայնքի մանկապարտեզ» ՀՈԱԿ–ի կանոնադրության հաստատելու մասին 2011 թվականի մարտի 2-ի N 13 որոշումը։
4․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: