«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի համաձայն և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 32-րդ հոդվածի, 33-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան՝ 1. Ջերմուկ համայնքի ղեկավարի բյուջետային ուղերձն ընդունել ի գիտություն և հաստատել Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքի 2023 թվականի բյուջեն` համաձայն հավելվածի (Հատված 1-ից Հատված 6)․
1․1 Եկամուտների գծով` 762,980.9 հազար դրամ.
1․2․ Ծախսերի գծով՝ 916,644.7 հազար դրամ
1․3․Հավելուրդը կամ պակասորդը՝ 153,663.8 հազար
2. Թույլատրել համայնքի ղեկավարին համայնքի բյուջեի կատարման ընթացքում բյուջեի տնտեսագիտական դասակարգման հոդվածների միջև կատարել սույն որոշմամբ հաստատված չափաքանակների 15%-ը չգերազանցող ներքին վերաբաշխումներ։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը և տարածվում է 2023 թվականի հունվարի 1-ից հետո առաջացած հարաբերությունների վրա: |