Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով և Ջերմուկ համայնքում աճուրդների անցկացման կանոնակարգի 7-րդ կետով՝ որոշում եմ՝
1․ Ջերմուկ համայնքի վարչական տարածքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող՝ համայնքի տարածքում հողերի օտարման աճուրդային հանձնաժողովի կողմից ներկայացված Ջերմուկ քաղաքի Սայաթ Նովայի փողոցի N 19 (կադաստրային ծածկագիրը՝ 10-002-0031-0140), Գարնանային փողոցի N 2 (կադաստրային ծածկագիը՝ 10-002-0038-0196), Ազատամարտիկների փողոցի N 17/2 (կադաստրային ծածկագիը՝ 10-002-0032-0132) հասցեներում գտնվող և Գնդեվազ գյուղի 10-016-0201-0002, 10-016-0201-0003, 10-016-0235-0003, 10-016-0235-0002, 10-016-0208-0023, 10-016-0201-0005, 10-016-0228-0024 կադաստրային ծածկագրերով հողամասերն օտարելու նպատակով հայտարարել աճուրդ․ աճուրդի օր նշանակել սույն թվականի օգոստոսի 11-ը։
2. Հաստատել աճուրդի հայտարարության տեքստը` համաձայն հավելվածի:
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: