«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ և 35-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետերին համապատասխան, ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածով՝ 1. Հաստատել ՀՀ Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքի ենթակա բյուջետային հիմնարկների և ՀՈԱԿ-ների աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակները և պաշտոնային դրույքաչափերը՝ համաձայն հավելվածի:
2․ Ջերմուկ համայնքի արվեստի դպրոցներում դասատուների, «Ջերմուկ համայնքի մարզամշակութային կենտրոն» ՀՈԱԿ-ում մարզիչների ու գրադարանավարների, երիտասարդական աշխատողների, «ԶԱՏԻԿ» մանկապարտեզ» ՆՈՒՀ և «Գնդեվազի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ներում դաստիարակների համար դրույքաչափը սահմանել 140 000 դրամ:
3. Սույն որոշման 2-րդ կետում նշված աշխատակիցների դրույքաչափի նկատմամբ սահմանել հավելավճար՝ հետևյալ սկզբունքով՝
ա/ միջնակարգ մասնագիտական կրթությամբ՝ 15 և ավելի տարվա մասնագիտական ստաժ ունեցող աշխատակիցների պաշտոնային դրույքաչափի նկատմամբ կիրառվում է տոկոսային ավելացում 10 %-ի չափով։
բ/ բարձրագույն կրթությամբ՝ մինչև 15 տարվա մասնագիտական ստաժ ունեցող աշխատակիցների պաշտոնային դրույքաչափի նկատմամբ կիրառվում է տոկոսային ավելացում 5 %-ի չափով։
գ/ բարձրագույն կրթությամբ՝ 15 և ավելի տարվա մասնագիտական ստաժ ունեցող աշխատակիցների պաշտոնային դրույքաչափի նկատմամբ կիրառվում է տոկոսային ավելացում 15 %-ի չափով։
4. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2007 թ. հունվարի 26-ի N 29-Ն հրամանի 3-րդ և նշյալ հրամանով հաստատված N 1 հավելվածի 25-րդ կետերին համապատասխան, հաշվի առնելով, որ ամառային սեզոնի հետ կապված ավելանում է երիտասարդ կանանց զբաղվածությունը, որի հետևանքով կտրուկ ավելանում է նախադպրոցական տարիքի երեխաներին «Զատիկ» մանկապարտեզում ժամանակավորապես տեղավորելու դիմումների քանակը՝ իրավունք վերապահել մանկապարտեզի տնօրենին, համայնքի ղեկավարի որոշմամբ, ըստ անհրաժեշտության ավելացնելու խմբերի քանակը 1-ից 2-ով: Նման խմբերում աշխատողներին ընդունել պայմանագրային հիմունքներով՝ սահմանված կարգով կնքելով ժամկետային աշխատանքային պայմանագրեր։
5․ Ուժը կորցրած ճանաչել Ջերմուկ համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 27-ի «Ջերմուկ համայնքի ենթակա բյուջետային հիմնարկների և ՀՈԱԿ-ների աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակները և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու և Ջերմուկ համայնքի ավագանու 2022 թվականի հունվարի 11-ի N 3-Ա և 2023 թվականի ապրիլի 21-ի N 39-Ա որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 100-Ա որոշումը։
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2025 թվականի հունվարի 1-ից: |