Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով, «Հանրային ծառայության մասին» օրենքի 3-րդ հոդվածի 4-րդ կետով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետին համապատաասխան
1. Ջերմուկի համայնքապետարանի աշխատակազմում հինգ հաստիքային միավորով ստեղծել «Սոցիալական աջակցության, առողջապահության, կրթության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի բաժին» անվամբ կառուցվածքային ստորաբաժանում։
2. Ջերմուկ համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 27-ի «Ջերմուկ համայնքի ղեկավարի վարձատրության չափը որոշելու, Ջերմուկի համայնքապետարանի աշխատակազմի կառուցվածքը, աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը, պաշտոնային դրույքաչափերը հաստատելու և Ջերմուկ համայնքի ավագանու 2023 թվականի փետրվարի 24-ի N 15-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 101-Ա որոշման մեջ կատարել փոփոխություններ․ որոշման հավելվածները շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն սույն որոշման Հավելված 1-ի և Հավելված 2-ի։
3. Ուժը կորցրած ճանաչել Ջերմուկ համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 25-ի «Ջերմուկ համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 27-ի N 101-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 79-Ա որոշումը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածների նախարարի կողմից Ջերմուկի համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկում համապատասխան փոփոխություններ և լրացում կատարելու մասին հրամանի ուժի մեջ մտնելու պահից։