Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ և 28-րդ կետերի, ինչպես նաև 28-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի և ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածով՝ 1. ՀՀ Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքի ղեկավարի ամսական վարձատրության չափը սահմանել 553,696 (հինգ հարյուր հիսուներեք հազար վեց հարյուր իննսունվեց ) ՀՀ դրամ:
2․ Հաստատել Ջերմուկի համայնքապետարանի աշխատակազմի կառուցվածքը, աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը՝ համաձայն N 1 և N 2 հավելվածների:
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2026 թվականի հունվարի 1-ից, բացառությամբ համայնքապետարանի աշխատակազմում ստեղծվելիք համայնքային ծառայության նոր պաշտոնների մասով, ինչն ուժի մեջ կմտնի ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի կողմից Ջերմուկի համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկում սույն որոշմամբ պայմանավորված լրացումները կատարելու մասին իրավական ակտն ուժի մեջ մտնելու պահից։ |