«Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի համաձայն և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 32-րդ հոդվածի, 33-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան՝ 1․Ջերմուկ համայնքի ղեկավարի բյուջետային ուղերձն ընդունել ի գիտություն և հաստատել Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքի 2026 թվականի բյուջեն` համաձայն հավելվածի (Հատված 1-ից Հատված 4)․
1) Եկամուտների գծով` 991,466.325 ՀՀ դրամ
2) Ծախսերի գծով՝ 991,466.325 ՀՀ դրամ
2. Թույլատրել համայնքի ղեկավարին համայնքի բյուջեի կատարման ընթացքում բյուջեի տնտեսագիտական դասակարգման հոդվածների միջև կատարել սույն որոշմամբ հաստատված չափաքանակների 15 %-ը չգերազանցող ներքին վերաբաշխումներ։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը և տարածվում է 2026 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա: |