Այսօր: Շաբաթ, 21 Դեկտեմբերի 2024թ.
Ջերմուկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 13
ՋԵՐՄՈՒԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 83-Ա
 

Զեկ. ԳՈՀԱՐ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Ջերմուկ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2024 թվականի N_
ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 31-Ի N 7-Ա ԵՎ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 20-Ի N 35-Ա ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետի,  «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի և հաշվի առնելով «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի ապրիլի 8-ի N 515-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» 2024 թվականի օգոստոսի 22-ի N 1329-Ն որոշումը՝

1. Ջերմուկ համայնքի ավագանու 2023 թվականի հունվարի 31-ի «Ջերմուկի համայնքի «Զատիկ» մանկապարտեզ նախադպրոցական ուսումնական հաստատություն համայնքային ոչ առևտրային կազմակերպությունը անվանափոխելու և կանոնադրությունը նոր խմբագրությամբ հաստատելու մասին» N 7-Ա որոշմամբ հաստատված հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն N 1 հավելվածի։         

2. Ջերմուկ համայնքի ավագանու 2021 թվականի մայիսի 20-ի «Ջերմուկ համայնքի ««Զատիկ» մանկապարտեզ» նախադպրոցական ուսումնական հաստատություն» և «Գնդեվազ համայնքի մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների կանոնադրությունները հաստատելու և Ջերմուկ համայնքի ավագանու 2016 թվականի ապրիլի 28-ի N 17-Ն ու նախկին Գնդեվազ համայնքի ավագանու 2011 թվականի մարտի 2-ի N 13 որոշումները ուժը կորցրած ճանաչելու մասին» N 35-Ա որոշմամբ հաստատված N 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն N 2 հավելվածի։                 

3. Հաստատել Ջերմուկ համայնքի ««Զատիկ» մանկապարտեզ» ՆՈՒՀ և «Գնդեվազ համայնքի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ների՝ նոր խմբագրությամբ կանոնադրությունները: 

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից։

 
Կողմ (0)Դեմ (0)Ձեռնպահ (0)Չի քվեարկել (0)


ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՎԱՀԱԳՆ ԱՐՍԵՆՅԱՆ


Նախագիծ կազմող ԳՈՀԱՐ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(30.18 Կբ)
(30.13 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Ջերմուկ, Մյասնիկյան 8
(0287) 2-12-17, 060-74-70-77
jermuk.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53070621@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՋԵՐՄՈՒԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner