Մահվան վկայական ստանալու համար հարկավոր է դիմել ՀՀ ԱՆ ՔԿԱԳ (ԶԱԳՍ) Ջերմուկի տարածքային բաժին և ներկայացնել հետևյալ փաստաթղթերը`
1. Մահվան վկայականը ստացողի անձնագիրը և նրա պատճեն,
2. Մահացածի անձնագիրը,
3. Թաղամասային բժշկի կողմից տեղեկանք` մահվան մասին:
Այնուհետև ՔԿԱԳ բաժնի աշխատակցի կողմից տրվում է դիմումի ձև, որը պետք է լրացվի վկայական ստացողի կողմից:
Ջերմուկ համայնքի ՔԿԱԳ բաժնի հասցեն է՝ ք. Ջերմուկ, Մյասնիկյան 8, Ջերմուկի համայնքապետարանի վարչական շենք, 2-րդ հարկ, բաժնի գլխավոր մասնագետ՝ Լ.Սաղաթելյամ, հեռ՝ 094.04.05.49։