Ամուսնության վկայական ստանալու համար հարկավոր է դիմել ՀՀ ԱՆ ՔԿԱԳ (ԶԱԳՍ) տարածքային բաժին և ներկայացնել հետևյալ փաստաթղթերը` 1. Ամուսնացողների անձնագրերը և նրանց պատճեները, 2. Պետ.տուրիքի վճարված անդորրագիրը: 3. եթե անձը նախկինում գտնվել է ամուսնության մեջ, նաեւ նախորդ ամուսնության դադարման մասին փաստաթուղթը:Այնուհետև ամուսնացողների կողմից լրացվում է ՔԿԱԳ բաժնի աշխատակցի կողմից տրված համապատասխան դիմումի ձևը:
1. Ամուսնության պետական գրանցումն իրականացվում է ՔԿԱԳ մարմին համատեղ դիմում տալու օրվանից 10 օր հետո՝ երեք ամսվա ընթացքում:
Ամուսնացող անձանց համատեղ դիմումի հիման վրա ՔԿԱԳ մարմնի ղեկավարը կարող է ամուսնության պետական գրանցման ժամկետը երկարաձգել մեկ ամսից ոչ ավելի:
. Ամուսնության պետական գրանցումն իրականացվում է ամուսնացող անձանց պարտադիր ներկայությամբ:Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքով նախատեսված ամուսնությանն արգելք հանդիսացող հանգամանքների առկայությունը հաստատող ապացույցների դեպքում ՔԿԱԳ մարմնի ղեկավարը պարտավոր է մերժել ամուսնության պետական գրանցումը:
Ամուսնացող անձանց ցանկությամբ ամուսնության պետական գրանցումը կարող է կատարվել հանդիսավոր պայմաններում:Ջերմուկ համայնքի ՔԿԱԳ-ի հասցեն է՝ ( Ք. Ջերմուկ, Մյասնիկյան 8, աշխատակից՝ Լ.Սաղաթելյան, հեռ. 094.04.05.49):