Ոգելից խմիչքների և ծխախոտի վաճառքի թույլտվությունները ստանալու համար անհրաժեշտ է դիմել համայնքապետարան, 1-ին հարկ.
Թույլտվությունը տրամադրվում է 2 աշխատանքային օրվա ընթացքում: Ոգելից խմիչքների և ծխախոտի վաճառքի համար Ջերմուկ համայնքի ավագանու համապատասխան որոշմամբ սահմանվել է տեղական տուրք.
Մինչև 26 քմ տարածքում գործունեություն ծավալելու համար եռամսյակի համար սահմանվել է 7500 դրամ, գյուղական բնակավայրում՝ 5000 դրամ։
26-50 քմ -ի համար Ջերմուկ քաղաքում վճարը կազմում է 9750դրամ, գյուղական բնակավայրում՝ 6500դրամ։
50-100քմ-ի համար Ջերմուկ քաղաքում վճարը կազմում է 15000դրամ, գյուղական բնակավայրում՝ 10000դամ։ Վճարումը կատարվում է Ջերմուկի համայնքապետարանի համապատասխանաբար 900365031336 և 900365031351 հաշվեհամարներին։
Թույլտվությունները, համապատասխան տեղական տուրքերի վճարման դեպքում, կարող է տրամադրվել նաև 6 ամիս կամ մեկ տարի ժամկետով: