Այսօր: Կիրակի, 5 Մայիսի 2024թ.
Ջերմուկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 18
ՋԵՐՄՈՒԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՐՑՈՒՄ

Հայտարարություն



ՀԱՅՏԱՐԱՐՎՈՒՄ Է ՀՈՂԱՄԱՍԸ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՄՐՑՈՒՅԹ
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
Գոհար Թադևոսյան
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
17/11/2023
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
12/12/2023
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Ջերմուկ համայնքի վարչական տարածքում գտնվող հողամասերը վարձակալության և (կամ) կառուցապատման իրավունքով տրամադրելու նպատակով մրցույթների կազմակերպման մրցութային հանձնաժողովը հայտարարում է համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի վարձակալության իրավունքի տրամադրման բաց մրցույթ

Ջերմուկ համայնքի Գնդեվազ գյուղում գտնվող 10-016-0230-0113 կադաստրային ծածկագրով 0,36024 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասը (հողատեսքը՝ արոտավայր) գյուղատնտեսական գործունեություն իրականացնելու (որպես արոտավայր) նպատակով, 25 տարի ժամկետով, վարձակալության իրավունքով տրամադրելու նպատակով հայտարարվում է բաց մրցույթ, որը կկայանա 2023 թվականի դեկտեմբերի 18-ին, ժամը 11․00–ին, Ջերմուկի համայնքապետարանում՝ ք․ Ջերմուկ, Մյասնիկյան 8 հասցեում։

Հողամասի տարեկան վարձավճարի մեկնարկային չափը` 30 000 (երեսուն հազար) դրամ է։ Նշված հողամասում չկան ճանապարհներ, ջրատար, գազատար, կոյուղու խողովակաշարեր և էլեկտրահաղորդման գծեր, սերվիտուտներ։

Հողակադաստրային շրջանը՝ Վեդի Ներքին-Արփա, հողատեսքի գնահատման խումբը՝ 5։ Վարձակալողը պարտավոր է հողամասում իրականացնել բնապահպանական և հողերի պահպանության միջոցառումներ և ապահովել ագրոտեխնիկական պահանջները։

Մրցույթի մասնակցության վճարը 10 000 դրամ է, որն անկախ մրցույթի արդյունքներից` ետ չի վերադարձվում: Նախավճարի չափը` մեկնարկային վճարի 5%-ը, որը մրցույթի մասնակիցները մուծում են մրցույթի անցկացման օրը՝ մինչև մրցույթի մեկնարկը։ Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել մասնակցության հայտ` կցելով անձնագրի պատճեն (եթե ֆիզիկական անձ է) կամ հիմնադիր փաստաթղթերը (եթե ընկերություն է) և մասնակցության վճարի անդորագիրը: Հայտերի ընդունումը դադարեցվում է մրցույթի անցկացման օրվանից 3 (երեք) աշխատանքային օր առաջ։ Մրցույթում հաղթող կճանաչվի այն մասնակիցը, ով կառաջարկի առավելագույն վարձավճար և հողամասի արդյունավետ օգտագործման լավագույն պայմաններ։ Մրցույթում հաղթած անձը և հանձնաժողովը` ի դեմս նախագահի, մրցույթի արդյունքների հրապարակումից անմիջապես հետո ստորագրում են մրցույթի արդյունքների մասին արձանագրությունը։

Մրցույթում հաղթած անձն արձանագրությունը ստորագրելուց հրաժարվելու դեպքում կորցնում է մուծած նախավճարը և զրկվում է մրցույթը չկայանալու պարագայում հողամասն առանց մրցույթի վարձակալելու իրավունքից: Վարձակալության իրավունքի տրամադրման պայմանագրի և հողամասի հատակագծի նախագծերին կարելի է ծանոթանալ տեղում, այլ պայմանների ծանոթանալու համար կարելի է զանգահարել 028721217 կամ 060747077 հեռախոսահամարներով։

 

ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

Բոլորը
տեսահոլովակներ
Ինչպես առցանց դիմել համայնքապետարան
Համայնքի ավագանու 11․03․2022 թ․ նիստ
համայնքի ավագանու 26․05․2020 թ. նիստի տեսահոլովակ
համայնքի ավագանու 17.01.2020 թ. նիստի տեսահոլովակ
Քաղաքացիների Սպասարկման Գրասենյակ
ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏ (23.05.2017)
ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏ (02.03.2017)
ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏ (16.01.2017)
ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏ 13.05.2022թ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Ջերմուկ, Մյասնիկյան 8
(0287) 2-12-17, 060-74-70-77
jermuk.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53070621@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՋԵՐՄՈՒԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner