Ջերմուկի համայնքապետարանը 2023 թվականի հոկտեմբերի 31-ից մինչև նոյեմբերի 14-ը հրավիրում է բոլոր շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձանց` մասնակցելու կազմակերպվող հանրային քննարկմանը հետևյալ հարցերի շուրջ.
1. «Ջերմուկի քաղաքային ճոպանուղու ավտոկայանատեղիի ասֆալտապատում, Ջերմուկ քաղաքի բազմաբնակարան բնակելի շենքերի բակային տարածքների ասֆալտապատում, «Ջերմուկ համայնքի «Զատիկ» մանկապարտեզ ՆՈՒՀ» ՀՈԱԿ-ի Կեչուտ գյուղի մասնաշենքի բակային տարածքի ասֆալտապատում» սուբվենցիայի ծրագիր,
2. «Ջերմուկ համայնքում կանգառների տաղավարների հիմնանորոգում, նորերի տեղադրում, Ջերմուկ համայնքի Կեչուտ գյուղի բակային տարածքի աստիճանների և հենապատի կառուցում, Գնդեվազ գյուղի գերեզմանատուն տանող աստիճանների կառուցում, Կեչուտ գյուղի հանդիսությունների սրահի հիմնանորոգում, Գնդեվազ գյուղի հանդիսությունների սրահի վերանորոգում» սուբվենցիայի ծրագիր,
3. «Ջերմուկ համայնքի Գնդեվազ գյուղի ոռոգման ցանցի ընդլայնում» սուբվենցիայի ծրագիր:
Բոլոր շահագրգիռ անձինք, ովքեր կցանկանան ծանոթանալ փաստաթղթի մշակման աշխատանքներին և նախագծի նախնական տարբերակին, կարող են յուրաքանչյուր աշխատանքային օր՝ ժամը 09.00-18.00-ը դիմել Ջերմուկի համայնքապետարան:
Նշված ծրագրերի հայտերը և տեխնիկական բնութագրերը տեղադրված են հետևյալ հղման ներքո՝ https://jermuk.am/Pages/DocFlow/Def.aspx?nt=1&dt=Projects:
Առաջարկություններն ու դիտողությունները կարող են ներկայացվել մինչև 2023 թվականի նոյեմբերի 14-ը գրավոր՝ առձեռն՝ Ջերմուկի համայնքապետարան կամ առցանց՝ info@jermukcity.am, SipanVardanyan@gmail.com էլեկտրոնային փոստի հասցեներով:
Հանրային քննարկումների ավարտին 2023 թվականի նոյեմբերի 14-ին` ժամը 11-ին, ք. Ջերմուկ, Մյասնիկյան 8 հասցեում գտնվող Ջերմուկի համայնքապետարանի վարչական շենքի 2-րդ հարկի դահլիճում տեղի կունենան հանրային բաց լսումներ:
Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար զանգահարել (0287) 2-12-17, 060-74-70-77, 077-577-560 հեռախոսահամարներով:
Ջերմուկի համայնքապետարան