Հայտարարվում է մրցույթ՝ Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքի <<Զատիկ>> մանկապարտեզ ՀՈԱԿ
Հայտարարվում է մեթոդիստ-մանկավարժի՝ 1 դրույք, թափուր տեղի համար։
Մրցույթն անցկացվում է երկու փուլով՝ թեստավորման և հարցազրույցի։ Թեստավորման փուլն անցկացվում է՝ ըստ ՀՀ ԿԳՄՍՆ №-471-Ա/2, <<25>> մարտի 2022թ. հաստատած հարցաշարի։
Հարցազրույցի փուլի հարցաշարը կազմում է հաստատությունը և յուրաքանչյուր մասնակցի հետ հարցազրույցն անցկացվում է առանձին։
Որակավորման պահանջներն են՝
Նախադպրոցական ուսումնական հաստատության մեթոդիստի, տնօրենի ուսումնական գծով տեղակալի պաշտոն զբաղեցնողը պետք է ունենա ՝ բարձրագույն /բակալավր, դիպլոմավորված մասնագետ, մագիստրոս/ կրթություն և վերջին յոթ տարվա ընթացքում նախադպրոցական կրթության ոլորտի կամ մանկավարժական աշխատանքի առնվազն 5 տարվա մանկավարժական աշխատանքային ստաժ։
Մրցույթին մասնակցելու համար պետք է ներկայացնել՝
- դիմում.
- կրթության մասին փաստաթուղթ /դիպլոմ/.
- աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք կամ աշխատանքային գրքույկ /առկայության դեպքում/.
- ինքնակենսագրություն /Ձև 4/.
- մեկ լուսանկար 3x4 չափի.
- այլ պետությունների քաղաքացիները ՝ Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ.
- Հայաստանի Հանրապետության արական սեռի քաղաքացիները ներկայացնում են նաև զինվորական գրքույկ կամ զինվորական կցագրման վկայական.
- Հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր / դրանց առկայության դեպքում/.
Տնօրենի կողմից նշանակված պատասխանատու անձը ներկայացված փաստաթղթերի բնօրինակները համեմատում է պատճենների հետ, բնօրինակները՝ վերադարձնում։
Եթե ներկայացված փաստաթղթերի ցանկն ամբողջական չէ, կամ առկա են թերություններ, մասնակիցը կարող է մինչև փաստաթղթերի ընդունման ժամկետի ավարտը վերացնել թերությունները և համալրել փաստաթղթերի ցանկը։
Փաստաթղթերն ընդունվում են դեկտեմբերի 16-ից մինչև հունվարի 13-ը ներառյալ ամեն օր՝ ժամը 9։00-ից մինչև 15։00-ը, բացի շաբաթ, կիրակի և այլ ոչ աշխատանքային օրերից։ Մրցույթը կկայանա փաստաթղթերի ընդունումից հետո ոչ ուշ, քան 5 աշխատանքային օրվա ընթացքում։
Հասցե՝ Վայոց ձորի մարզ, ք. Ջերմուկ, Ձախափնյակ 2/3, <<Զատիկ>> մանկապարտեզ
Տեղեկությունների համար զանգահարել՝ 098175071, 077166511, 091555584 հեռախոսահամարներով։