Այսօր: Չորեքշաբթի, 7 Դեկտեմբերի 2022թ.
Ջերմուկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 51
ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՐՑՈՒՄ

Հայտարարություն



««ԶԱՏԻԿ» ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ» ՀՈԱԿ–Ի ՏՆՕՐԵՆԻ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆԸ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՄՐՑՈՒՅԹ ՀԱՅՏԱՐԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
Գոհար Թադևոսյան
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
11/11/2022
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
05/12/2022
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Ջերմուկի համայնքապետարանի աշխատակազմը հայտարարում է մրցույթ ««Զատիկ» մանկապարտեզ» նախադպրոցական ուսումնական հաստատություն» ՀՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար

Ներկայացվող պահանջները 

Մրցույթին մասնակցելու իրավունք ունեն տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար ներկայացվող պահանջները բավարարող Հայաստանի Հանրապետության այն գործունակ չափահաս քաղաքացիները, ովքեր ունեն՝

1) բարձրագույն կրթություն.

2) կրթության բնագավառի առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ,

3) «Նախադպրոցական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածով սահմանված նախադպրոցական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) 

5) Իրենց պարտականությունների կատարման համար անհրաժեշտ իրավական ակտերի իմացություն (Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն, համապատասխան ոլորտի Հայաստանի Հանրապետության օրենսդրություն և այլ իրավական ակտեր): 

 Տնօրենի ընտրության լրացուցիչ պայմաններն են` 

1) տրամաբանելու և տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.

2) ֆինանսատնտեսական գործունեության իրականացման կարողություն.

3) համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.

4) աշխատանքի կազմակերպման և ղեկավարման անհրաժեշտ հմտություններ.

5) ենթակաների հետ վարվելու անհրաժեշտ էթիկայի կանոնների իմացություն.

6) առնվազն մեկ օտար լեզվի իմացություն: 

Մրցույթը (թեստավորում և հարցազրույց) կկայանա 2022 թվականի դեկտեմբերի 13-ին ժամը 11.00-ին, ՀՀ Վայոց ձորի մարզի Ջերմուկի համայնքապետարանի շենքում, հասցեն՝ ք. Ջերմուկ, Մյասնիկյան 8։

 Մրցույթին մասնակցել ցանկացողները Ջերմուկի համայնքապետարանի աշխատակազմ (հասցեն՝ ք. Ջերմուկ, Մյասնիկյան 8) պետք է ներկայացնեն (անձամբ` անձնագրով կամ անձը հաստատող այլ փաստաթղթով) հետևյալ փաստաթղթերը՝

1) դիմում.

2) մեկ լուսանկար` 3x4 չափսի.

3)քաղվածք աշխատանքային գրքույկից կամ տեղեկանք աշխատանքային գործունեության մասին.

4) ինքնակենսագրություն.

5) անձնագրի, բարձրագույն կրթության դիպլոմի (արական սեռի անձինք` նաև զինգրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի) պատճենները.

6) նախադպրոցական ուսումնական հաստատության ղեկավարման հավաստագիրը 

7) տեղեկանք` մշտական բնակության վայրից.

8)հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր (դրանց առկայության դեպքում)։                                                                                                                                                                                                                                                                                                                                                                      

Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր ժամը 9.00-ից մինչև 18.00-ն, բացի շաբաթ և կիրակի օրերից:

Դիմումների ընդունման վերջին ժամկետն է 2022 թվականի դեկտեմբերի 5-ը ժամը 18.00-ը: 

 

Մանրամասն տեղեկությունների համար դիմել Ջերմուկի համայնքապետարանիաշխատակազմ (հեռախոս` (060)74-70-77, (098) 17-03-71)

Բոլորը
տեսահոլովակներ
Ինչպես առցանց դիմել համայնքապետարան
Համայնքի ավագանու 11․03․2022 թ․ նիստ
համայնքի ավագանու 26․05․2020 թ. նիստի տեսահոլովակ
համայնքի ավագանու 17.01.2020 թ. նիստի տեսահոլովակ
Քաղաքացիների Սպասարկման Գրասենյակ
ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏ (23.05.2017)
ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏ (02.03.2017)
ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏ (16.01.2017)
ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏ 13.05.2022թ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Ջերմուկ, Մյասնիկյան 8
(0287) 2-12-17, 060-74-70-77
jermuk.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2022 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՋԵՐՄՈՒԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2071
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner