14.02.25
Բարի գալուստ Ջերմուկի համայնքապետարանի պաշտոնական կայք
|
Բարի գալուստ Ջերմուկի համայնքապետարանի պաշտոնական կայք։ Մեզ կարող եք հետևել նաև սոցիալական ցանցերում հետևյալ հղումներով՝ ✅ Ջերմուկ համայնքի ղեկավար Վահագն Արսենյանի պաշտոնական ֆեյսբուքյան էջ, ✅ Ջերմուկի համայնքապետարանի պաշտոնական ֆեյսբուքյան էջ, ✅ Ջերմուկի համայնքապետարանի պաշտոնական ինստագրամյան էջ
|
|
16.10.24
Ջերմուկի խորհրդանիշ՝ "եղնիկ"-ը վերադառնում է "տուն"։
|
Ջերմուկի խորհրդանիշ՝ "եղնիկ"-ը վերադառնում է "տուն"։ Այն պատրաստված է չժանգոտվող մետաղից և լինելու է ավելի բարձր նախորդից։ Թե ինչպիսի՞ վերջնական տեսք կունենա, և թե ե՞րբ է նախատեսվում բացման արարողությունը, >>>հաջորդիվ։ Հիշեցնենք, որ նոր "Եղնիկ"-ը Ջերմուկ համայնքի ղեկավար Վահագն Արսենյանի նվերն է քաղաքին /անձնական նախաձեռնությամբ ու հովանավորությամբ/։
|
|
10.10.24
Մեկնարկել են Սուրբ Աստվածածին եկեղեցու վերականգնման շինարարական աշխատանքները
|
Ջերմուկ համայնքի Գնդեվազ բնակավայրում մեկնարկել են Սուրբ Աստվածածին եկեղեցու վերականգնման շինարարական աշխատանքները: Եկեղեցին երկար տարիներ վթարային վիճակում է , և բացառիկ արժեք հանդիսացող որմնանկարները գրեթե ոչնչացման եզրին են: Սուրբ Աստվածածին եկեղեցին գտնվում է գյուղի հյուսիսարևմտյան մասում, փոքրիկ բլրի վրա, մի վայրում, որը նախկինում կոչվում էր «տաճկաց թաղ»։ Ըստ արևմտյան մուտքի բարավորի արձանագրության՝ կառուցվել է 1686 թվականին։
|
|
03.10.24
Հայտարարություն!
|
Հայտարարվում է մրցույթ՝ Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքի ««Զատիկ» մանկապարտեզ» ՆՈՒՀ ՀՈԱԿ Հայտարարվում է երաժշտության դաստիարակի՝ 0.75 դրույք, պարուսույցի՝ 1.25 դրույք, ֆիզկուլտուրայի հրահանգչի՝ 0.25 դրույք թափուր տեղերի համար։ Փաստաթղթերն ընդունվում են 2024թ. հոկտեմբերի 3-ից մինչև հոհտեմբերի 30-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 9։00-ից մինչև 15։00-ն, բացի շաբաթ, կիրակի և այլ ոչ աշխատանքային օրերից։ Մրցույթը կկայանա փաստաթղթերի ընդունման ավարտից հետո ոչ ուշ, քան 5 աշխատանքային օրվա ընթացքում։ Հասցե՝ Վայոց ձորի մարզ, ք. Ջերմուկ, Ձախափնյակ 2/3, ««Զատիկ» մանկապարտեզ»: Տեղեկությունների համար զանգահարել՝ 091555584 հեռախոսահամարով։
|
|
02.10.24
Ջերմուկ քաղաքի Եղնիկի արձան մոտեցնող ճանապարհի և դիտահրապարակի կառուցում ծրագիր
|
Ջերմուկ քաղաքի Եղնիկի արձան մոտեցնող ճանապարհի և դիտահրապարակի կառուցում ծրագիր Աշխատանքների սկիզբ՝ 10.02.2023թ. Կապալառու կազմակերպություն՝ «Արհովշին» ՍՊԸ Որակի տեխնիկական և հեղինակային հսկողություն իրականացնող կազմակերպություն` «Հալդի քոնսալթ» ՍՊԸ Ծրագրի իրականացման արդյունք՝ 1,6 կմ բարեկարգ և լուսավորված ճանապարհ, դիտահրապարակ և նորակառույց սանհանգույց։ Պայմանագրի արժեքը՝ 232,222,750 ՀՀ դրամ Ծրագիրն իրականացվում է ՀՀ կառավարության և Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող «Տեղական տնտեսությունների և ենթակառուցվածքների զարգացման (տուրիզմի)» ծրագրի շրջանակներում՝ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից։
|
|
01.10.24
Արդյունավետ աշխատանքային շաբաթ՝ բոլորին!
|
Արդյունավետ աշխատանքային շաբաթ՝ բոլորին! Ովքեր դեռ չեն կողմնորոշվել, թե որտեղ անցկացնել աշնանային արձակուրդը, առաջարկում ենք իհարկե այցելել Ջերմուկ!
|
|
19.09.24
ԻՐԱԶԵԿՈՒՄ
|
Տեղեկացնում ենք, որ ՄԱԶԾ «Կայուն համայնքներ» ծրագիրը «Չիր-Չիր» ծրագրի շրջանակում մեկնարկում է «Չրերի պահպանում և վերամշակում» թեմայով նոր մեկօրյա վերապատրաստման դասընթաց, որին կարող են մասնակցել Վայոց ձորի չրարտադրությամբ զբաղվող բնակիչները։Վերապատրաստման դասընթացը միտված է չրարտադրությամբ զբաղվող տնտեսություններում զարգացնել չրերի պահպանման և վերամշակման մեթոդները, որոնք կնպաստեն լրացուցիչ եկամուտի ստեղծմանը՝ ի շնորհիվ մասնագիտական կարողությունների ավելացմամբ և գույքի ներդրմամբ։Դասընթացի ավարտից հետո բոլոր մասնակիցները կստանան մասնակացության հավաստագրեր և կհանձնեն քննություն, որի արդյունքների հիման վրա ՄԱԶԾ-ի կողմից ամենաբարձր միավորներ ստացած անձանց կտրամադրվեն ...
Մանրամասն |
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |