Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ և 25-րդ կետերի պահանջով և նկատի ունենալով, որ համայնքի կողմից ֆինանսական ներդրումներ կատարելու պայմանով 2022 թվականին Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից համայնքներին տրամադրվելու են նպատակային հատկացումներ՝ դրամաշնորհներ՝
1. Ջերմուկ համայնքի ««Զատիկ» մանկապարտեզ» ՆՈՒՀ ՀՈԱԿ-ի և «Գնդեվազ համայնքի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի ընթացիկ ծախսերի և սույն թվականի սեպտեմբերի 13-ի ադրբեջանական ռազմական գործողությունների հետևանքով Ջերմուկ քաղաքի Շահումյան փողոցի N 27 բնակելի շենքում բնակվող բնակիչներին և «Ջերմուկ համայնքի ճոպանուղի» համայնքային հիմնարկին պատկանող գույքին պատճառված վնասների փոխհատուցման ծրագրերի ֆինանսավորման նպատակով հաստատել Ջերմուկ համայնքի 2022 թվականի բյուջեի` համայնքի ղեկավարի առաջարկած հետևյալ փոփոխությունները՝
1) եկամտային «37-03-00-պետական բյուջեից գույքին պատճառված վնասների փոխհատուցման ֆինանսավորման նպատակով դրամաշնորհ » և «37-09-00- պետական բյուջեից տրամադրվող այլ ընթացիկ դրամաշնորհ» գործառնական դասակարգումներով հոդվածները համապատասխանաբար ավելացնել 14.0 մլն (տասնչորս միլիոն) և 1376.43 հազար (մեկ միլիոն երեք հարյուր յոթանասունվեց հազար չորս հարյուր երեսուն) ՀՀ դրամներով:
2) ծախսային «04-05-05-53-վերգետնյա էլեկտրոտրանսպորտային ուղևորափոխադրման ծառայություն» գործառնական դասակարգման «4252- մեքենաների և սարքավորումների ընթացիկ նորոգում և պահպանում» և «4861-այլ կապիտալ ծախսեր» տնտեսագիտական հոդվածներին համապատասխանաբար 4.0 մլն (չորս միլիոն) ՀՀ դրամով և 8.0 մլն (ութ միլիոն) ՀՀ դրամով և «06-01-01- բնակարանային շինարարություն» գործառնական դասակարգմամբ «4861- այլ կապիտալ ծախսեր» տնտեսագիտական հոդվածը 2.0 մլն (երկու միլիոն ) ՀՀ դրամով:
3) Ջերմուկ համայնքի ««ԶԱՏԻԿ» մանկապարտեզ» ՆՈՒՀ և «Գնդեվազ համայնքի մանկապարտեզ» ՀՈԱԿԻ-ի ծախսերի կատարման նախահաշիվների «09-01-01-51-նախադպրոցական կրթություն» գործառնական դասակարգմամբ «4637- ընթացիկ դրամաշնորհներ պետական և համայնքների ոչ առևտրային կազմակերպություններին» տնտեսագիտական հոդվածը համապատասխանաբար ավելացնել 1328.43 հազար (մեկ միլիոն երեք հարյուր քսանութ հազար չորս հարյուր երեսուն) ՀՀ դրամով և 48.0 հազար (քառասունութ )ՀՀ դրամով, որից 1280.43 հազար (մեկ միլիոն երկու հարյուր ութսուն հազար չորս հարյուր երեսուն) ՀՀ դրամը ուղղել սոցիալական որոշ խմբերի՝ 1.5-5 տարեկան կրթության և զարգացման առանձնահատուկ կարիք ունեցող թվով 9 (ինը) երեխաների նախադպրոցական կրթության ապահովման համար, 96.0 հազար (իննսունվեց հազար) ՀՀ դրամը՝ նույն կազմակերպությունում թվով 4 (չորս) մանկավարժների «Հանրակրթական հիմնական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների հերթական ատեստավորման ենթակա ուսուցիչների վերապատրաստում» ծրագրի շրջանակներում վերապատրաստում իրականացնելու նպատակով:
2․ Ի գիտություն ընդունել համայնքի 2022 թվականի բյուջեն հետևյալ ցուցանիշներով՝
եկամուտներ՝ 974,845,215,0 ՀՀ դրամ
ծախսեր՝ 974,845,215,0 ՀՀ դրամ
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: