Հիմք ընդունելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետը, 11-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերը, 13-րդ հոդվածի 10-րդ մասը, 37-րդ և 84-րդ հոդվածները և հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը՝
1. Ջերմուկ համայնքի 2023 թվականի բյուջեում հատկացնել հինգ միլիոն ՀՀ դրամ՝ 2023 թվականի ընթացքում մասնակցային բյուջետավարման գործընթաց իրականացնելու նպատակով:
2. Սահմանել, որ՝
1) մասնակցային բյուջետավարման գործընթացի իրականացման համար կիրառելի են բյուջետային օրենսդրությամբ սահմանված բոլոր գործառնական ոլորտները՝ համայնքի կազմի մեջ մտնող բոլոր բնակավայրերի համար:
2) մասնակցային բյուջետավարման գործընթացի ժամանակ առաջարկներ ներկայացնելու իրավասություն ունեն համայնքի բնակիչները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում պաշտոնապես գործող քաղաքացիական հասարակության կազմակերպությունները (հասարակական կազմակերպություններ, արհեստակցական միություններ, մասնագիտական ասոցիացիաներ, մեդիա խմբեր, հիմնադրամներ և քաղաքացիների այլ խմբեր)
3) մասնակցային բյուջետավարման գործընթացի նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է համայնքի ղեկավարը։
3. Սույն որոշման 1-ին կետում սահմանված գործընթացը, որպես ծրագրային բաղադրիչ, ներառել համայնքի 2023 թվականի տարեկան աշխատանքային պլանում, բյուջեում և 2023-2025թթ. միջնաժամկետ ծախսային ծրագրում՝ համայնքի բնակիչների կողմից քվերակության արդյունքում ընտրված առաջարկը (ները) ներկայացնելով ավագանու հավանությանը։
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման օրվան հաջորդող օրվանից: