Այսօր: Կիրակի, 1 Սեպտեմբերի 2024թ.
Ջերմուկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 30
ՋԵՐՄՈՒԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշում N 12-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ Ջերմուկ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Ջերմուկ համայնք
ՀՀ Վայոց Ձորի մարզ, ք. Ջերմուկ, (0287) 2-12-17, 060-74-70-77, jermuk.vayotsdzor@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

16 հունվարի 2017 թվականի N 12-Ա

ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՐՎԵՍՏԻ ԴՊՐՈՑՆԵՐՈՒՄ ՈՒՍՄԱՆ ՎԱՐՁԻ ԵՎ ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՈՒ ՄԱՐԶԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐՈՒՄ ԾՆՈՂԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԱՄՍԱԿԱՆ ՉԱՓԵՐԸ ԵՎ ՀԱՄԱՅՆՔԻ ՃՈՊԱՆՈՒՂՈՒ ԿՈՂՄԻՑ ՄԱՏՈՒՑՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԻՄԱՑ ԳԱՆՁՎՈՂ ՎՃԱՐԻ ՉԱՓԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության  օրենքի 18-րդ հոդվածի 19 -րդ կետին  համապատասխան 

1. Ջերմուկ համայնքի արվեստի դպրոցներում 2017 թվականի ուսման վարձի չափը սահմանել մեկ երեխայի հաշվով ամսական 3000 դրամ:

2. Ջերմուկի համայնքի ««ԶԱՏԻԿ» մանկապարտեզ ՆՈՒՀ»  ՀՈԱԿ-ում 2017 թվականի ծնողական վճարի չափ սահմանել մեկ երեխայի հաշվով Ջերմուկ քաղաքում՝ ամսական  7000 դրամ, Կեչուտ գյուղում և «Գնդեվազի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ում 2017 թվականի ծնողական վճարի չափ սահմանել մեկ երեխայի հաշվով 5000 դրամ: Միևնույն ընտանիքից մանկապարտեզ հաճախող երկրորդ և հաջորդ երեխաների, ինչպես նաև միակողմանի ծնողազուրկ երեխաների ծնողական վճարի չափը զեղչել 50 տոկոսով: 

3. Արցախյան պատերազմում և Հայաստանի Հանրապետության սահմանների պաշտպանության համար զոհվածների ու երկկողմանի ծնողազուրկ երեխաներին ազատել սույն որոշման մեջ նշված վարձերի ու վճարների մուծումից: Ընտանեկան նպաստ ստացող ընտանիքից արվեստի դպրոցներ հաճախող երկրորդ և հաջորդ երեխաների, ինչպես նաև միակողմանի ծնողազուրկ երեխաների ծնողական վճարի չափը զեղչել 50 տոկոսով:

4.  Ջերմուկի համայնքի մարզադպրոցում  2017 թվականի ծնողական վճարի չափ սահմանել մեկ երեխայի հաշվով ամսական  1000 դրամ:

5. Ջերմուկի  համայնքի ճոպանուղու կողմից մատուցվող ծառայությունների դիմաց  գանձվող վճարի չափը  սահմանել  1500 դրամ` մեկ ուղևորի մեկ շրջապտույտի համար:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2017 թվականի հունվարի 1-ից հետո առաջացած հարաբերությունների վրա:


Կողմ -8

ԲԱԲԱՋԱՆՅԱՆ ՍԱՆԱՍԱՐ

ԲԱԳՐԱՏՅԱՆ ԱՐՏԱԿ

ԲՈՒՆԻԱԹՅԱՆ ՄԽԻԹԱՐ

ԳՐԻԳՈՐՅԱՆ ԱՐՄԵՆ

ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ ՄԽԻԹԱՐ

ՍԱՐԳՍՅԱՆ ՀԱՍՄԻԿ

ՍԻՄՈՆՅԱՆ ԱՐՏՈՒՇ

ՍՏԵՓԱՆՅԱՆ ԳԱԳԻԿ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՎԱՐԴԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝ճանաչվել է ուժը կորցրած
Կարգավիճակի հիմք՝ավագանու որոշում 6-Ա, 19.01.2018թ.
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Ջերմուկ, Մյասնիկյան 8
(0287) 2-12-17, 060-74-70-77
jermuk.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53070621@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՋԵՐՄՈՒԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner