Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 20-րդ կետի, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 46-րդ հոդվածի, 76-րդ հոդվածի 3-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N 286 որոշման 46.2 կետի
1. Համաձայնվել Ջերմուկ համայնքի Գնդեվազ գյուղում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 319,80932 հա ընդհանուր մակերեսով արդյունաբերական նպատակային նշանակությամբ հողամասի (91 հողակտորով) կառուցապատման իրավունքը մրցույթով տրամադրելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությանը: Մրցույթով կառուցապատման իրավունքով տրամադրվող հողամասի հողակտորների ցանկը՝ համաձայն սույն որոշման հավելվածի:
2. Սույն որոշման 1-ին կետում նշված հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման տարեկան վճարի մեկնարկային գինը սահմանել 167 000 (հարյուր վաթսունյոթ հազար) դրամ՝ 1 հեկտարի համար, ժամկետը՝ 2034 թվականի հունվարի 1-ը, նպատակը՝ արդյունաբերական օբյեկտներ կառուցելու համար:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից: