«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ կետի հիման վրա, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 67-րդ հոդվածին, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N 286 որոշմամբ հաստատված կարգի 13-րդ կետի «գ» ենթակետին և 22-րդ կետին համապատասխան՝
1․ Համաձայնվել Ջերմուկ համայնքի սեփականություն համարվող Ջերմուկ քաղաքի Շահումյան փողոցի N 7/5/1 հասցեում գտնվող 0,07455 հա մակերեսով բնակավայրերի նշանակության հողամասը (գործառնական նշանակությունը՝ հասարակական կառուցապատման, կադաստրային ծածկագիրը՝ 10-002-0009-0051) հասարակական կառուցապատման նպատակով աճուրդային եղանակով օտարելու մասին Ջերմուկ համայնքի ղեկավարի առաջարկությանը․ հողամասի վաճառքի մեկնարկային գինը սահմանել 926 000 (իննը հարյուր քսանվեց հազար) դրամ։
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։