Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետի, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 3-րդ մասի և 13-րդ հոդվածի 2-րդ մասի «դ» կետի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի և 34-րդ հոդվածի 4-րդ մասի՝
1․ «Ջերմուկ համայնքի կոմունալ սպասարկում և բարեկարգում» համայնքային ոչ առևտրային կազմակերպության կողմից իրականացվող որոշ գործառույթներ Ջերմուկ համայնքի ղեկավարի 2022 թվականի մայիսի 16-ի N 112-Ա որոշմամբ նոր ստեղծված «Համայնքային տնտեսություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը վերապահելու հանգամանքով պայմանավորված «Ջերմուկ համայնքի կոմունալ սպասարկում և բարեկարգում» ՀՈԱԿ–ի կանոնադրությունը հաստատել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի։
2․ Ուժը կորցրած ճանաչել Ջերմուկ համայնքի ավագանու 2017 թվականի հոկտեմբերի 9-ի «Ջերմուկի համայնքի կոմունալ սպասարկում և բարեկարգում» համայնքային ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը նոր խմբագրությամբ հաստատելու մասին» N 77-Ն որոշումը:
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։